Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Յայտարարութիւն

Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թւականիս շաբաթ, 7 յուլիսի երեկոյեան ժամը 7։45-ին, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդի եւ համագործակցութեամբ՝ Թ.Հ.Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմուքնի, Առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղի է ունենալու իւրայատուկ մի ձեռնարկ, նւիրւած՝ Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեայ ոսկեայ Յոբելիանին եւ Թեհրանի Թեմում իր առաջնորդութեան 19-րդ ամեակին։


Ձեռնարկը ընդգրկելու է Յոբելիար Սրբազան Հօրը ձօնւած գրքի ներկայացում եւ շնորհահանդէս, ինչպէս նաեւ գեղարւեստական յայտագրով ճոխացւած եւ յագեցւած յիսնամեայ աշխատանքային գործունէութեան ու վաստակի ներկայացում եւ նշում։ Աւարտին հիւրասիրութեամբ հանդերձ։ Բոլորդ հրաւիրւած էք։

Ծանօթ. Նւիրատւութիւնների պարագային խնդրւում է, որ ծաղկեկողովի կամ այլ ծաղիկների բերման փոխարէն՝ ձեր նւիրատւութիւնը կատարէք Ս. Սարգիս մայր եկեղեցու բարեզարդման յօգուտ եւ կամ՝ Թ.Հ.Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի աշխքատանքներին ի նպաստ։

Թ.Հ.Թ. Կրօնական Խորհուրդ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com