ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ Ա. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Հարիւրամեակի Կենտրոնական Յանձնախմբի, յառաջիկայ երեքշաբթի 14 Օգոստոս 2018, երեկոյեան ժամը 7։30-ին տեղի է ունենալու վերահրատարակւած արժէքաւոր երկու հատորների՝ «Հայոց տաժանքի ճամբաներով» գրքերի շնորհանդէսը Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։

Ա. հատորի մեկենասն է Տիար Հարմիկ Մահմուդեանը ի յիշատակ իր վաղամեռիկ տիկնոջ եւ ծնողաց, իսկ երկրորդ գրքին մեկենասը Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն է իր քահանայական ձեռանդրութեան 50-ամեակի առիթով։

Սիրով հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ լինելու վերոնշեալ ձեռնարկին, հաղորդւելու համար Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան եւ պետականութեան կազմաւորման խորհրդով։

Գրքերի հեղինակն է հանգուցեալ Տ. Յովհաննէս Աւ. Քհնյ. Հաճեանը։

Ծրագիրը յագեցւած է լինելու գեղարւեստական յայտագրով եւ հիւրասիրութեամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ Ա. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ ԹԵՀՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com