ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ս. Աստւածածնայ Տօնը Թեհրանի Եկեղեցիներում

Թւականիս կիրակի 12 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով պատարագ:

Ս. Աստւածածին եկեղեցում պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իսկ Ս. Սարգիս եկեղեցում՝ առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար եպ. Աշգարեանը:

Իր քարոզում Սրբազան Հայրը խօսելով Աստւածամօր ինքնութեան եւ տիպարի մասին և անդրադառնալով նրա առաքինի կեանքի բարեմասնութիւնների ու անխորտակելի հաւատքի մասին, շեշտեց՝ «Մարիամն իր հաւատքով, խոնարհութեամբ և համեստոթեամբ արժանացաւ Աստծու օրհնութեան և շնորհքին»:

Խաղողօրհնէքի արարողութեան իմաստի մասին Սրբազան Հայրը բացատրեց՝ «Մեր հայրերն իրենց ամենագեղեցիկ աւանդութիւններից մէկը կապեցին վերափոխման տօնին, որն է տարւայ առաջին հունձքի օրհնութեան արարողութիւնը: Տարւայ պտուղների խորհրդանիշը եղաւ խաղողը, որովհետև որթատունկն Աստւածաշնչական պտուղ է, որտեղ միշտ յիշատակւած է: Քրիստոս ինքն է ասել՝ -Ես եմ որթատունկը և բոլոր նրանք, որոնք իմ ոստերի վրայ են, իմ հետ պիտի լինեն: - Խաղողն օրհնւած պտուղ է և խաղողից պատրաստած գինին էլ մենք գործ ենք ածում որպէս Քրիստոսի արեան խորհրդանիշ և հաղորդւում Նրա հետ»:

Բոլոր եկեղեցիներում, Ս. պատարագի աւարտին, կատարւեց նաև աւանդական խաղողօրհնէք: Բոլոր եկեղեցիներում մեր հաւատացեալ ժողովուրդը խուռներամ բազմութեամբ մասնակցել էր եկեղեցական արարողութեանը, որոնք Ս. հաղորդութիւն ստանալուց յետոյ նաև օրհնւած խաղողն էլ ստացած՝ ուրախութեամբ իրենց տները վերադարձան:

Այս առիթով ուզում ենք յատուկ կերպով գնահատել նաև եկեղեցիների եկեղեցական խորհուրներին, որոնք շատ գեղեցիկ ու պատշաճ կերպով պատրաստել էին խաղողները, ինչպէս նաև զարդարել էին բակում զետեղւած սեղանները, որտեղ օրհնւելու էին խաղողները:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com