ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ճարտարապետ Արամազդ Նազարեանն այցելեց Առաջնորդ Սրբազանին

Շաբաթ 22 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութի ազգայիններից ճարտարապետ Արամազդ Նազարեանին, որ եկած էր յատուկ կերպով հրաւիրելու Առաջնորդ Սրբազանին իր գեղանկարչութեան ցուցահանդէսին կազմակերպւած Արտակ Մանուկեան թանգարանի տնօրինութեան եւ Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների Միութեան վարչութեան կողմից։

Ցուցահանդէսի բացումը տեղի է ունենալու հինգշաբթի 27 սեպտեմբեր 2018-ին Արտակ Մանուկեան Թանգարանում։

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց արւեստագէտ ճարտարապետին եւ յաջողութիւն մաղթեց իրեն։

Նոյն օրը կէսօրին Սրբազան հայրը ընդունեց այցելութիւնը գաղութիս ազգայիններից՝ վիրաբոյժ Դկտ. Օշին Յակոբեանին։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com