ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

«ՐԱՖՖԻ» ՀԱՄԱԼԻՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՇԽԱՏԵԼ ԱՆԽԱՓԱՆ, Մինչեւ կողմերի համատեղ յայտարարի գալը

«Րաֆֆի» hամալիրը շարունակելու է աշխատել կանոնաւոր կերպով: Այս մասին յայտարարութեամբ հանդէս եկաւ նոյն միութեան վարչութեան անդամը՝ դիմելով համալիրի մարզադահլիճում համախմբւած ժողովրդին:

Իսկ մինչեւ յայտարարութիւնը, երբ դեռ պարզ չէր, թէ ինչ ուղղութիւններով կարող է տանել տարածքի սեփականատէր հանդիսացող ժառանգների հետ բանակցութիւնները, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Խանլարեանը շնորհակալութիւն յայտնելով ժողովրդին ներկայութեան համար եւ ազգային բարձր գիտակցութեամբ հետեւելու համայնքային նշանակալից կենտրոնների ճակատագրին, ժողովրդին վստահեցրեց, որ պետական մարմինների հետ շփումներն ու բանակցութիւնները խիստ դրական արդիւնքների են յանգեցնելու, եւ, որ հայցւորների այս քայլը, արւել է այդ բոլորից անկախ:

«Պետական բարձր մարմինների հետ ունեցած բանակցութեան արդիւնքում կանգնեցինք այսպիսի մի որոշման վրայ, որով կառավարութեան գալիք աշխատանքային տարեշրջանում տարեկան բիւջէում նախատեսւում է յատկացումներ՝ Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութեանը՝ «Րաֆֆի» համալիրի տարածքի խնդրին հիմնական լուծում տալու նպատակով: Եւ ե՛ս, խորհրդարանում հետամուտ եմ լինելու որպէսզի այդ յատկացումներն ինչպէս կարգն է, կատարւեն առանց խոչընդոտների»,- ընդգծւած նշեց պատգամաւորը:

Ելոյթներ ունեցան նաեւ համալիրի վարչութեան նախագահ՝ պրն. Մանդանին եւ վարչութեան անդամներից՝ դոկտ. Սարդարեանը, միաժամանակ կոչ ուղղելով զերծ մնալ թիւրիմացութիւնների առիթ տւող հնարաւոր յայտարարութիւններից ու կեցւածքից: Նոյն պահին ժողովրդի շարքերում յայտնւեցին քաղաքամասի ծխատէր հոգեւորականները: «Հայցւոր ժառանգները մեզ տեղեկացրին, որ 10 րոպէից հասնելու են. ուստի խնդրում եմ նրանց ընդունել յարգալից, որպէսզի հնարաւոր լինի տրամաբանական մթնոլորտում համաձայնութեան գալ միութեան աշխատանքները շարունակելու նպատակով»,- նշեց պրն. Մանդանին եւ միանալով Պատգամաւորական ժողովի դիւանապետին ու Թեմական խորհրդի փոխատենապետին տեղախոխւեց վարչութեան գրասենեակ, ուր ներկայ էր նաեւ դատական մարմնի կապարափակման վարչութեան լիազօրւած անձը:

Համալիրի «Մասիս» սրահ մուտք գործած ժառանգներին դիմաւորեցին ժողովուրդն ու քահանայ հայրերը: Առաջինը ելոյթ ունենալով տկն. Հարիրին (ժառանգներից մէկը) նշեց, որ հայերի դէմ ոչինչ չունի, ուղղակի եկել է ինչպէս կարգն է՝ իր իրաւունքներին տէր կանգնելու: Պատասխան ելոյթով Տ. Կոմիտաս քահանայ հայրը նշեց, որ համայնքի ժողովուրդը մինչ օրս ոչ մէկի իրաւունքները չի ոտնահարել եւ քանի որ այս հարցը համարւում է ազգային իշխանութեան կարեւորագոյն օրակարգերից մէկը, փորձ է արւում հանգուցալուծել այն առանց որեւէ մէկի իրաւունքը անտեսելու:

Նա առաջարկեց բանակցութիւնները շարունակել վարչութեան պատասխանատուների հետ՝ համապատասխան տարածքում, ինչը ընդունւեց ժառանգների կողմից՝ իրաւապաշտպանի հետ խորհրդակցելուց յետոյ:

Ժողովուրդը շարունակում էր սպասել «Մասիս» սրահում, երբ Ռ. Սարդարեանը բարձրախօսից յայտարարեց հանդիպման արդիւնքների մասին: «Եկանք համատեղ համաձայնութեան, որով համալիրը շարունակելու է իր աշխատանքները, միաժամանակ՝ ընթացքի մէջ ունենալով նախապէս նահանգապետարանում տեղի ունեցած նիստերում ձեռքբերւած համաձայնութեան դրոյթները: Այդ մասին նշելով՝ նա ժողովրդին յայտնեց իր շնորհակալութիւնը զօրավիգ հանդիսանալու համար եւ խնդրեց թողնել տարածքը:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վ. Յովհաննիսեանը «Ալիք»-ի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում նշեց, որ դատական մարմնի ներկայացուցչի կարգադրութեամբ կողմերին կարգադրւեց կալւածի իրական գնի մասին կատարւած փորձագիտական եզրայանգումները ներկայացնել ամենաուշը մինչեւ մէկ շաբաթ, ինչի շուրջ հնարաւոր տարաձայնութիւնը հանգուցալուծւելու է երրորդ՝ դատական իշխանութեան եւ հարցին միջամուխ պետական եւ յարակից մարմինների կողմից ներկայացւող փորձագիտական խմբի քննարկումների արդիւնքում:

Պրն. Յովհաննիսեանը յաւելեց, որ միեւնոյն ժամանակ դատական մարմնի ներկայացուցիչն զգուշացրել է կողմերին, որ գործին ընթացք տալու համար, ժամկէտ ունեն ընդամենը մինչեւ բահման ամսւայ առաջին կէսը, ինչն անտեսելու դէպքում արժանանալու են համապատասխան դիտողութեան, միաժամանակ կրելով հետեւանքների պատասխանատւութիւնը:

Յիշեցնենք, որ Նահանգապետարանում տեղի ունեցած հանդիպումների արդիւնքում օրակարգ էր մտել նոյն պահանջը, որով կողմերը համաձայնւել էին դիմելով փորձագիտական կենտրոնների, ներկայացնել կալւածագնի իրենց տարբերակը, իսկ փոխհամաձայնութեան չգալու դէպքում, համաձայնել երրորդ՝ վերանայող յանձնախմբի որոշումներին:

Լուրը «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com