ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԸ ԴԱՍԱԽՕՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Չորեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 14։00-ին Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի Կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ իսլամ եւ Հարաւային Կորէայի կաթոլիկ եկեղեցու համագումարը «Կրօնք եւ բնապահպանութիւն» խորագրով։

Այս համագումարին եւս իր մասնակցութիւնը բերեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Առաջնորդական օգնական Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանի եւ Արժ. Տիարք Մեսրոպ քհնյ. Ռատթէոսեանի եւ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի։

Համագումարին ներկայ էին Իրանի այլ կրօնական համայնքների, աստւածաբանական եւ իսլամաբանութեան Ֆակուլտետների դասախօսներ, Յեղափոխութեան Առաջնորդի խորհրդական՝ Այաթոլլահ Թասխիրին, Դոկտ. Սեյեդ Մոհաղեղ Դամադը, Վատիկանում Իրանի նախկին դեսպան Հոջաթոլիսլամ Մասջեդ Ջամէին եւ կազմակերպութեան կրօնների երկխօսութեան բաժնի տնօրէն՝ Հոջաթոլիսլամ Թասխիրին։

Համագումարը մեկնարկւեց Ղուրանի եւ Աւետարան ըստ Յովհաննու ընթերցմամբ, որին յաջորդեց Այաթոլլահ Թասխիրի-ի բարեգալստեան եւ ողջոյնի խօսքը։ Այաթոլլահ Թասխիրին յընթացս իր խօսքերի, հետեւելով Ղուրանի այաներին ու Իսլամի մարգարէի բնութեանը ուղղւած խօսքին, բնութիւնը, կենդանութիւն ունեցող էակի նմամեցնելով, ակնարկեց մարդ-բնութիւն երկուստեք սիրոյն։

Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւս խօսք առնելով ի հետեւումն Աստւածաշնչի եւ եկեղեցու հայրերի ուսուցման, վերյիշեց մարդ արարածի աշխարհում տնտեսվարութեան աստւածատուր պաշտօնը։ Սրբազան հայրը նաեւ յիշեց որ ըստ Աստւածաշնչի Աստւած երկիրը մարդուն է տւել եւ մարդը պարտաւոր է սիրել, պահպանել, մշակել ու խնամել իրեն վստահւած բնակարանը եւ կենսոլորդը։ Սաղմոսերգուն ասում է, «Երկինքն Աստծու փառքն է պատմում, երկնակամարը նրա արարչութիւնն է վկայում» (Սղ. 19։1)։ ՛՛Արդարեւ մարդ էակը տնտես է եւ կոչւած է պաշտպանել բնութիւնը՛՛. եզրակացրեց Սրբազան հայրը։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com