Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Առաջնորդ Սրբազան Հօր Ամանորեան Այցելութիւնը Հայկական Ծերանոցներ

2019 թւի նոր բացւող տարւայ եւ Յիսուս քրիստոսի հրաշափառ ծննդեան եւ աստւածայայտնութեան զոյգ տօների առիթով, երեքշաբթի 8 եւ չորեքշաբթի 9 յունւարի, Թեմիս Առաջնորդ Սրբազան Հայրը այցելութիւններ տւեց՝ «Ս. Գէորգ», «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» հայկական երեք ծերանոցներին։ Այցելութիւնը կազմակերպւել էր Թերանի Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասենեակի կողմից։

Առ այդ, Առաջնորդ Սրբազան Հօրը ընկերակցում էին նաեւ առաջնորդի օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, Հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ՝ Արիապատիւ Տ. Սարգիս. եպս. Դաւիթեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Վերպ. Սերգէյ Շահվերդեանը, ինչպէս նաեւ տօնական օրերի առիթով հիւրաբար Թեհրան գտնւող՝ Հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգսեանը:

Երեք ծերանոցներում էլ Հոգեւոր հայրերն իրենց ներկայութեամբ՝ աւելիով ջերմացրին տեղի բնակիչներին, իրենց քաջալերիչ խօսքերով, մաղթանքներով, երգերով ու աղօթքներով։

Ընթացքին տարեցներն իրենք էլ խանդավառւած՝ երգեցին, պարեցին ու մաղթանքներ փոխանակեցին: Միջոցառումը, յատկապէս աւելի խանդավառւեց ձմեռ պապիի ներկայութեամբ, երգելով ու պարելով եւ Միջ-Եկեղեցական Գրասենեակի կողմից պատրաստւած նւէրների բաշխումով, տարեցներին ու հաստատութեան պաշտօնեաներին։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com