Չորեքշաբթի, մայիսի 22-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում հանդիպեց Թեհրանի գերմանախօս եկեղեցու պատւելիին՝ Քիրստիին և իր երկու հիւր պատւելիներին:
Այցելուներն ընդհանրապէս հետաքրքրւած էին աշխարհի հայոց եկեղեցիներով և հայ ժողովրդով:
Սրբազան Հայրը լուսաբանիչ բացատրութիւններ տւեց մեր եկեղեցու, ժողովրդի և հայոց ցեղասպանութեան, բարեսէր գերմանացի պատւելիների օժանդակութիւնները մեր որբերին և աղետահար ժողովրդին, յիշելով մանաւանդ Իւհաննէս Լեբսիւսին: