Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՏՕՆ ԿԱԹՈՂԻԿԷ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ

Ա Տարի - Թիւ 26 - 23 Յունիս 2019

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՒԵՏԱՐԱՆԻՑ (10.22-30)

Ձմեռ էր: Երուսաղէմում տեղի էր ունենում տաճարի նաւակատիքի տօնակատարութիւնը: Յիսուսն երթեւեկում էր տաճարի Սողոմոնի սիւնագաւթում, երբ նրա շուրջը հաւաքւեցին հրեաները եւ հարցրեցին.

- Մինչեւ ե՞րբ ես մեր հոգին հանելու. եթէ դու ես Քրիստոսը, յստակ ասա՛ մեզ:

Յիսուսը պատասխանեց.

- Ես արդէն ասել եմ ձեզ, բայց դուք չէք հաւատում: Այս գործերը, որ ես կատարում եմ իմ Հօր անունով, դրանք իսկ վկայում են, թէ ով եմ ես: Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք: Ես ճանաչում եմ իմ ոչխարներին. նրանք լսում են իմ ձայնը եւ հետեւում են ինձ, եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նրանց. նրանք բնաւ չեն կորչի: Ոչ ոք չի կարող նրանց յափշտակել իմ ձեռքից: Հայրս տւեց ինձ այդ ոչխարները, եւ ոչ ոք չի կարող նրանց յափշտակել իմ Հօր ձեռքից, որովհետեւ իմ Հայրը բոլորից աւելի մեծ է: Ես եւ իմ Հայրը մէկ ենք:

ԳԻՏԷԻ՞Ր ԹԷ՝
Այս շաբաթ մեր Եկեղեցին տօնեց մի շարք կարեւոր Սուրբեր.-

- Հռիփսիմեանց կոյսերի Տօնը:
- Գայիանեանց կոյսերի Տօնը:
- Յովհաննու Կարապետի Տօնը:
- Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Խոր Վիրապից ելնելու Տօնը:
- Այսօր յիշում ենք Սուրբ Էջմիածնի հիմնադրութեան Տօնը:

ՏՕՆ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ (Ելն Ի Վիրապէն)
Ս. Գրիգոր Լուսաւորիչը 13-15 տարիներ շարունակ բանտարկւել էր Խոր Վիրապում: Աւանդութեան համաձայն` Հռիփսիմեանց կոյսերը սպանելու հրամանը տալուց յետոյ, Տրդատը խելագարւում է անբուժելի հիւանդութեամբ: Նրա քոյրը՝ Խոսրովիդուխտը, որ հաւատացեալ էր եւ գիտէր թէ Գրիգոր ողջ է, մի երազի հետեւանքով Խոր Վիրապից դուրս է բերում Գրիգորին, որն աղօթելով բժշկում է Տրդատ Թագաւորին:

ԳԻՏԷԻ՞Ր ԹԷ՝
Հայոց Արշակունեաց Տրդատ Թագաւորը առաջինն է եղել աշխարհի պատմութեան մէջ, որ 301 թւականին Քրիստոնէութիւնը ընդունել է որպէս Հայաստանի պետական կրօն:
Երբ Գրիգոր Լուսաւորիչը կաթողիկոսացաւ, մեծ հանդիսութեամբ, Եփրատ Գետի՝ Արածանիի ճիւղի մէջ մկրտեց Տրդատ Թագաւորին, Աշխէն Թագուհուն ու Արքայաքոյր Խոսրովիդուխտին:
Այդ օր Արածանիի մէջ մկրտւածների թիւը 400 բիւր էր, այսինքն 4 միլիոն:

ՏՕՆ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
Ս. Գրիգոր Լուսաւորիչ 13-15 տարիներ շարունակ Խոր Վիրապում մնալուց յետոյ, երբ դուրս է գալիս բժշկելու Տրդատ Թագաւորին, մի տեսիլք է տեսնում, որի համաձայն Յիսուս, ողողւած հրաշափառ լոյսով, երկնքից իջնում է եւ ոսկէ մուրճով գծում է Սուրբ Տաճարի կառուցման յատակագիծը:

ԳԻՏԷԻ՞Ր ԹԷ՝

- Էջմիածին նշանակումէ Միածնի՝ Յիսուս Քրիստոսի իջած տեղը:
- Էջմիածնի Մայր Տաճարի Անունը Սուրբ Աստւածածին է:
- Էջմիածին քաղաքի պատմական անունը Վաղարշապատ է:

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Խոր Վիրապից ելնելուց յետոյ, նախ հաստատում է Առաջաւորաց Պահքը, որից յետոյ գալիս է Մեծ Պահքը, ապա Սուրբ Յարութեան Տօնը: Այս ժամանակաշրջանը եղել է 66 օրերի տեւողութիւն:
Սուրբ Գրիգորի առաջին գործը լինում է մի մեծ Խաչ կանգնեցնել Վաղարշապատի հեթանոսական տաճարի տեղ, որտեղ պիտի շինւէր Սուրբ Աստւածածին Մայր Տաճարը:
Երկրորդ գործը եղաւ Հռիփսիմեան Սուրբ Կոյսերի նւիրւած վկայարանների կանգնումը: Նախ Սրբուհիների Աճիւնները պատում է եւ արկղագործ տապանների մէջ փակում իսկ տապանների վրայ վկայարաններ է կանգնեցնում:

Սրբուհի Հռիփսիմէի նահատակութեան տեղը կանգնեցնում է Սուրբ Հռիփսիմէի վկայարանը եւ Սրբուհու ու Նրա ընկերակից նահատակների Աճիւնները Եկեղեցու ներքնայարկում է թաղում:

Սրբուհի Գայիանէի նահատակութեան տեղը կանգնեցնում է Սուրբ Գայիանէի վկայարանը եւ Սրբուհու ու Նրա ընկերակից նահատակների Աճիւնները Եկեղեցու ներքնայարկում է թաղում:

Շողակաթի վկայարանը կանգնեցնում է Կոյսերի բնակութեան վայրում, որ կոչւում էր ՙՀնձան՚:

Գրիգոր Լուսաւորիչն այնտեղ է տեսել իր նշանաւոր Տեսիլքը:

Այնտեղ նահատակութեան վայրն է նաեւ Մարիանէ Կոյսի, որի Աճիւնը այնտեղ է թաղւում Գրիգորի կողմից:

Ի վերջոյ կառուցւում է նաեւ Սուրբ Աստւածածին Մայր Տաճարը, այսօր ծանօթ ՙՍուրբ Էջմիածին՚ անունով:

Աւելի ուշ Կոմիտաս Կաթողիկոսը (615-628) որոշում է մի փառաւոր տաճար կառուցել Հռիփսիմեանց Կոյսերին նւիրւած: Վերաշինութեան աշխատանքների ժամանակ, ի յայտ են գալիս Սուրբ Հռիփսիմէի եւ Նրա նահատակակից ընկերուհիների Տապանները: Տապանները կրում էին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եւ Սուրբ Սահակ Պարթեւ Հայրապետների կնիքները: Կոմիտաս Կաթողիկոսը ի՛նքն եւս կնքելով Տապանները, նրանք զետեղում է նորակառոյց Եկեղեցու ներքնայարկում: Կոմիտաս Կաթողիկոսն, այս առիթով գրել է նաեւ նշանաւոր ՙԱնձինք Նւիրեալք՚ Շարականը:

Նոյն դարում Եզր Կաթողիկոսը (630-641) որոշում է վերակառուցել Սուրբ Գայիանէի Վկայարանը: Գեղատեսիլ մի տաճար կառուցելով, նոյն ձեւով ամփոփում է Սրբուհու եւ Նրա նահատակակիցների Նշխարհները:

17-րդ դարում, Հայաստան են գալիս ֆրանսացի լատին կրօնաւորներ, գողանալու եւ Եւրոպա փոխադրելու՝ Հայ Սուրբերի Մասունքները, որոնց կարգին էին Հռիփսիմեաց եւ Գայիանեանց Կոյսերի Աճիւնները: Դէպքը տեղի է ունենում Դաւիթ Վաղարշապատեցի եւ Մելիքսեդեկ Աթոռակից Կաթողիկոսների օրերին, (1590-1629): Գողերը ձերբակալւում են պարսկական իշխանութիւնների հետապնդումով:

Պարսիկ իշխանաւորները, գողերից վերադարձւած Մասունքների մի մասը իրենք են գողանում եւ տալիս Շահ Աբասին` Հետագային, Լատին մի հոգեւորական, Շահ Աբասից ստանալով Կոյսերի Մասունքներից տանում է Հնդկաստան` ԿՈՒԱ (GOA) քաղաքը եւ այնտեղ զետեղում նորակառոյց Եկեղեցու հիմքերի մէջ:
Փիլիպպոս Աղբակեցի Կաթողիկոսի (1633-1655) եւ Տեղապահ Յակոբ Ջուղայեցիի (Ապա Կաթողիկոս) օրով վերստուգւում են Սուրբ Հռիփսիմէի, Գայիանէի եւ այլ Տապանների ամբողջական գոյութիւնը:

Նոյն ժամանակներին Հռիփսիմէի Տաճարի վերանորոգման պահին, հաստատւում է, որ լատին գող կրօնաւորները աճապարելու համար, իրար անցած, շփոթել էին Հռիփսիմէի, Նրա ընկերուհիների եւ բարեկրօն հոգեւորականների Աճիւնները: Կոյսերի աճիւններն իրենց տեղն էին:

16 Ապրիլ, 1979-ին, տեղի է ունենում Կոյսերի Տապանների մինչեւ օրս վերջին ստուգումը, Վազգէն Ա. Պալճեան Կաթողիկոսի կողմից:

Այս առիթով պէտք է յիշել, որ՝

- Սրբուհիների եւ նրանց ընկերակիցների թիւը եղել է 70:
- Նրանցից՝ 37 կոյսեր, 7 քահանաներ եւ 26 հաւատացեալներ:
- Նահատակւել են 37 կոյսեր:
- Նրանց նահատակութիւնը կատարւել է 5-6 Հոկտեմբեր 300 թւականին:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com