Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Գնահատանքի Հանդիպում

Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի և նախաձեռութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, երեքշաբթի յուլիսի 2-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, հրաժեշտի հանդիպում էր կազմակերպւել, աւելի քան 20 տարի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով պատասխանատու՝ պրն. Սայիդ Թաղաւի երկարամեայ աշխատանքները գնահատելու նպատակով, ում աշխատանքային շրջանը այդ հանգամանքում իր աւարտին է հասել:

Միջոցառմանը ներկայ էին ինքը պրն. Թաղաւին, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ազգային իշխանութեան, կառոյցների, միութիւնների եւ մամուլի ներկայացուցիչները: Ներկայ էր նաև «Սաթի»-ի տնօրէն, իրանահայ վաստակաւոր գործարար պրն. Լեւոն Ահարոնեանը:

Հանդիպմանը Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր գնահատանքը եւ գոհունակութիւնը յայտնեց Սայիդ Թաղաւիին նաեւ ուրախութիւնը՝ իր նոր պաշտօնի ստանձնման եւ ոչ թէ հանգստի կոչւելու առումով: Սրբազան Հայրն ընդգծեց, որ անցնող տարիներին պրն. Թաղաւին աշխատանքները համակարգում էր որպէս մտերիմի ու հարազատի, այլ ոչ լոկ պետական պաշտօնեայի եւ այդ բարեացակամութիւնը համարեց նրա առաքելութիւնը: Սրբազան Հայրն ընդգծեց. «Նրա դրսեւորածը, առաքինութիւն եւ առաքելութիւն էր նախ իր պաշտօնի հանդէպ ունեցած գիտակցութեան համար եւ վկայութիւնն էր իր իրական հայրենասիրութեան, որովհետեւ հայրենիք սիրելը միայն խօսքով չէ եւ երբ մարդ իր քաղաքացի հայրենակիցների բարօրութեան համար ծառայութիւն է մատուցում, դա նշանակում է, որ նա անուղղակիօրէն իր հայրենասիրութիւնն է դրսեւորում»:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենպետ՝ ճրտգ. Նորայր Արամեանն իր ելոյթի ընթացքում շնորհաւորեց նրան, նոր պաշտօնը ստանձնելու համար եւ ընդգծեց, որ իւրաքանչիւրի գնահատանքը համարւում է մեր ժողովրդի գնահատանքը, որը ապացուցում է թէ նա իր աշխատանքը իրականացրել է լաւագոյն ձեւով:

Մեծարանքի երեկոյին եղան գնահատանքի եւ երախտիքի արտայայտութիւններ ազգային իշխանութեան, կառոյցների և միութիւնների ներկայացուցիչների կողմից: Ազգային Առաջնորդարանի ներքին վարիչ պրն. Զօրիկ Կարապետեանը փոխանցեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանի գնահատանքի խօսքը: «Ալիք»-ի անունից գնահատանքի խօսք ուղղեց օրաթերթի ժամանակի տնօրէն՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանն անդրադարձաւ պրն. Թաղաւիի տարիների բարեացակամ եւ գիտակ մօտեցմանը, համայնքի ազգային հասարակական միջոցառումների նկատմամբ եւ աշխատանքներին սահուն ընթացք տալու համար:

Վերջում, խօսքը փոխանցւեց Սայիդ Թաղաւիին, ով ներկաների ցուցաբերած բարեացակամ մօտեցման եւ գնահատանքի խօսքերի համար շնորհակալութիւն յայտնեց եւ նշեց, որ ինքը եւս երախտապարտ է բոլոր կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների կողմից դրսեւորւած ջերմ վերաբերմունքի համար: Նա իր յուշերի ընդմիջից անդրադարձաւ տարբեր ժամանակների Թեմական խորհրդի ատենապետների, ժամանակին Իսլ. խորհրդարանի պատգամաւոր հանգուցեալ դոկտ. Լեւոն Դաւթեանի, եւ ազգային մարմինների, կառոյցների ու միութիւնների ներկայացուցիչների հետ իր աշխատանքային կապերի մասին եւ յաւելեց, որ տարիների փորձառութիւնը եւ համայնքի իրազեկ անձանց հետ շփումները եւ փոխճանաչողութիւնը, ժամանակի ընթացքում կարգաւորում են բազմաթիւ հարցեր: Նա նշեց, որ խնդիրների կարգաւորման համար անհրաժեշտ է հետեւողական մօտեցում: Սայիդ Թաղաւին գնահատանքով անդրադարձաւ թեմակալ առաջնորդի ներկայութեանը եւ դասախօսութիւնների անցկացմանը զանազան սեմինարներին, խորհրդաժողովներին ու պետական միջոցառումներին, այն բնութագրելով փոխճանաչողութեան լաւագոյն միջոցներից: Վերջում նա յոյս յայտնեց, որ առաջիկայում եւս հարցերը ընթանան հարթ եւ սահուն:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com