Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Համահայկական Հայագիտական 9-րդ Օլիմպիադա

Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան և Գիտութեան Նախարարութիւնը 2019 թւականի օգոստոսի 5-11-ը Հայաստանում կազմակերպել է Համահայկական Հայագիտական 9-րդ Օլիմպիադան:

Օլիմպիադայի նպատակն է նպաստել սփիւռքում հայագիտական ոլորտներում գիտելիքի տարածմանը, առողջ մրցակցային պայմաններում երեխաների ստեղծագործական դրսևորմանը, առաւել շնորհալի երեխաների յայտնաբերմանը, ստեղծել պայմաններ սփիւռքի տարբեր հատւածների, Հայաստանի և Արցախի երեխաների փոխճանաչման և ինքնաճանաչման համար, խթանել նրանց միջև ուղղակի շփումները:

Օլիմպիադային կարող են մասնակցել հայկական ու հայկական բաղադրիչով կրթութիւն իրականացնող հաստատութիւնների 14-18 տարեկան սաներ, որոնք անհրաժեշտ իմացութիւն ունեն առաջարկւող նիւթի շրջանակներում: Օլիմպիադան անցկացւելու է հայոց լեզւի, գրականութեան, պատմութեան և մշակոյթի պատմութեան իմացութեան շրջանակներում:

Ի հետևումն վերը նշւածի, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Թեհրանի Հայոց թեմից, շաբաթ 3 օգոստոս 2019 թւին, սոյն մրցութիւններին մասնակցելու նպատակով, ՀՀ մեկնեցին թւով 8 աշակերտ-ուհիներ՝ Սաթենիկ Շահիջանեանը, Նայիրա Եաղուբեանը, Փիւնէ Սարդարեանցը, Մելանի Խաչատրեանը, Լիա Դարուսին, Սելին Իսայեանը, Վահէ Աւանէսեանը և Սինթիա Փիրջանեանը:

Խմբին ընկերակցող պատասխանատուներն են՝ Աղաւնի Մինասեանը և Արսինէ Բոնիադեանը:

Աշակերտները օգոստոսի 2-ին, «Սուրբ Սարգիս» եկեղեցում, Սուրբ պատարագից և հաղորդութիւն ստանալուց յետոյ արժանացան Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի օրհնանքին: Սրբազան Հայրն աղօթագրքեր նւիրեց և իր բարեմաղթանքներով խրախուսեց աշակերտներին հայրենիքում լաւագոյնս հանդէս գալու և ներկայացնելու իրենց գիտելիքները:

Ներկայ էին նաև Կրթական Խորհրդի ատենապետ՝ Անէթ Բաղադասարեանը և խորհրդի անդամներից՝ Լորիս Մինասեանը: Հարկ է նշել, որ Կրթական Խորհրդի կողմից կազմակերպւել էր նախապատրաստական դասընթացներ հայոց լեզւի, գրականութեան, պատմութեան և մշակոյթի պատմութեան առարկաներից: Դասընթացները վարեցին Աղաւնի Մինասեանը և Նորվան Միքայէլեանը:

Յաջողութիւն ենք մաղթում մեր սիրելի աշակերտներին:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com