Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՏՕՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՒԱԾԱԾՆԻ

Ա. ՏԱՐԻ, թիւ 34, 18 Օգոստոս, 2019

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հինգ Տաղաւար տօներից մէկն է Աստւածածնի Վերափոխումը:

Մարիամը Աննայի եւ Յովակիմի աղջիկն էր: Նրա ծնողները հասել էին խորը ծերութեան, բայց ամուլ էին, ուստի եւ անզաւակ: Նրանք յաճախ աղօթում եւ խնդրում էիմ Աստծուն, որ զաւակ ունենան: Աստւած լսում է նրանց եւ պարգեւում է մի աղջիկ, որին կոչում են Մարիամ: Ծնողները Մարիամին նւիրում են տաճար, ծառայելու Տիրոջը: Նա անարատ կեանք ապրելով արժանանում է Աստծու սիրուն եւ ընտրւում է մեծ առաքելութեան համար, դառնալով աշխարհի Փրկչի Յիսուս Քրիստոսի մայրը: Յիսուսն Իր մահւանից առաջ, Իր մօրը յանձնւմ է Յովհաննէս Առաքեալին:

Աւանդութեան համաձայն Ս. Կոյսը Յիսուս Քրիստոսի խա-չելութիւնից յետոյ ապրել է Երուսաղէմում: Յովհաննէս Առաք-եալի մօտ: Շուրջ 12 տարի Աստւածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղօթել: Այդ այցելութիւններից մէկի ժամանակ Տիրամօրը երկնային աշ-խարհից Վերին Երուսաղէմ վերափոխւելու աւետիսն է տրւում:

Ս. Կոյսը խաղաղ եւ հանգիստ մահ է ունեցել: Սրբոց դասը սաղմոսներով ու հոգեւոր երգերով Սուրբ Կոյսի մարմինը ամփոփւում են Գեթսէմանի պարտէզում: Երեք օր շարունակ Սուրբ Կոյսի գերեզմանի շուրջ հրեշտակային երգեցողութիւն է լսւում: Թաղման ժամանակ Բարթուղիմէոս առաքեալը բացակայում էր: Բայց յետագային, երբ վերադառնում եւ լսում է Ս. Կոյսի վախճանման մասին, փափագում է այցելել նրա գերեզմանը: Առաքեալների ընկերակցութեամբ գնում են թաղման վայրը, գերեզմանաքարը վերցնում են եւ Ս. Կոյսի մարմինն այնտեղ չեն գտնում եւ հասկանում են, որ նրա մարմինն երկինք է փոխադրւել: Յետագային եկեղեցական հայրերը հիմնւելով այս աւանդութեան վրայ, հաստատում են Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը,որ տօնւում է Օգստոսի 15-ի մերձաւոր Կիրակին:
* * *
Սուրբ Աստւածածնի Վերափոխման Տօնի օրը, կատարւում է նաեւ Խաղողի Օրհնութիւն, Սուրբ Ներսէս Շնորհալի Հայրապետի կողմից յօրինւած աղօթքի ընթերցանութեամբ, որտեղ Մեծ Սուրբը յիշեցնում է մեզ թէ՝ Քրիստոս Ինք է որթատունկը եւ Նրան հետեւողները ճիւղեր, իսկ Հայրը՝ մշակ, որ պիտի օրհնի պտղաբեր ճիւղերը, իսկ անպտուղները կտրէ եւ յաւիտե-նական կրակում նետէ: Ի միջի այլոց ասւում է. ՙԱրդ, Տէր, Քո անւան փառքի տաճարին ընծայւող խաղողի ողկոյզներն օրհնի՜ր Քո սկզբնական օրհնութեամբ եւ շնորհի՜ր, որ նրանից ուտողները ստանան մեղքերի թողութիւն եւ հոգու ու մարմնի առողջութիւն:

Հին օրերին այս արարողութիւնը կատարւում էր այգիներում: Քահանան մկրատն աջ ձեռքին, իսկ խաչը ձախ ձեռքին, շուրջառով ՙԱՐԵՒԵԼՔ ԳԵՐԱՐՓԻՆ ԵՒ ՕԹԱՐԱՆ ԼՈՒՍԱԾԻՆ՚ շարականը երգելով, գնում էր եկեղեցու այգին: Իսկ եթէ եկեղեցին այգի չունէր, գնում էր գիւղի կամ քաղաքի երեւելիներից մէկի այգին եւ այնտեղ հաւատացեալների ներկայութեան, կատարում էր Անդաստան եւ Խաղողի Օրհնութիւն:

Սովորութիւն էր նաեւ թռչուններին բաժին հանել եւ նրա համար էլ օրհնւած խաղողի ողկոյզները կախում էին բարձր տեղերից, լուսաղբիւրների կամ խաչքարերի վրայից:

Հին Կտակարանում Բազմաթիւ անգամներ յիշւում է Աստւածածին Մարիամը.-

ԵՍԱՅԻ 11.1-2-ի մէջ կարդում ենք.- ՙԵւ Յեսսէի բունիցը մի շառաւիղ է դուրս գալու, եւ մի ընձիւղ է բուսնելու նորա արմատներիցը. նորա վերայ կըհանգչի Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին՚:

ՍԱՂՄՈՍ 19[18].5-ի մէջ կարդում ենք.- ՙԱստւած երկնքի մէջ վրան կանգնեցրեց արեգակի համար, եւ սա փեսայի պէս դուրս էգալիս իր առագաստից, հսկայի պէս ցնծութեամբ իր ճամփան է գնում՚:

ԶԱՔԱՐԻԱ 4.2-ի մէջ կարդում ենք.- ՙԵւ ինձ ասեց. Ի՞նչ ես տեսնում դու. Եւ ես ասացի. Տեսնում եմ որ ահա մի բոլորովին ոսկի աշտանակ եւ մի բաժակ նրա գագաթին, եւ եօթը ճրագ նրա վրայ, եւ եօթը խողովակներ այն եօթը ճրագների համար, որ նրա գագաթին են:

ՄԻՔԱ 5.2-4-ի մէջ կարդում ենք.- ՙԵւ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր ես Յուդայի հազար աւորների մէջ, սակայն քեզա-նից պիտի դուրս գայ ինձ համար նա որ իշխան լինի Իսրայէլին, եւ նրա ելքը վաղուց`յաւիտենական օրերից է: Դրա համար նրանց պիտի ձգէ մինչեւ ծնանողի ծնելու ժամանակը, եւ նրա եղբայրների մնացորդը ետ պիտի դառնայ Իսրայէլի որդիների մօտ: Եւ նա պիտի կանգնէ եւ հովւէ Տիրոջ ուժովը, իր Տէր Աստծու անւան մե-ծափառութեամբը, եւ նրանք պիտի բնակւեն, որովհետեւ հիմա պիտի մեծանայ մինչեւ երկրի ծայրերը՚:

ԴԱՆԻԷԼ 2.45-ի մէջ կարդում ենք.- ՙԱյն ժամանակ փշրւեցին միասին երկաթը, կաւը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառւայ կալերի մղեղի պէս եղան, եւ քամին տարաւ նրանց, եւ բնաւ տեղ չ’գտնւեց նրանց համար. Բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը: Լեռից մի քար անջատւեց առանց ձեռքի, ու երկաթը, պղինձը, կաւը, արծաթը եւ ոսկին փշրեց՚:

ԵՐԳ ԵՐԳՈՑ 4-ի մէջ կարդում ենք.-
ՙԱհադու գեղեցիկ ես, ով ընկերուհիս, գեղեցի՜կ. Աչքերդ աղաւնիի աչքերի նման են ծամերիդ ետեւիցը. Մազերդ Գաղաադի սա-րումը պառկող այծերի հօտին են նման: Ատամներդ լւացարանից
դուրս եկող խուզած հօտի նման են. Որոնք ամենքը երկւորեակ ծնողներ են, եւ ամուլը չ’կայ նորանց մէջ: Որդան կարմրի թելի նման են քո շրթունքները, եւ բերանդ վայելուչ է. Կիսած նռնի նման` այտերդ ծամերիդ տակին: Պարանոցդ նման է Դաւիթի աշտարակին` զինարանի համար շինւած. Ուր հազար ասպար կան կախւած, բոլորն էլ քաջազունների վահաններ: Զոյգ ստինքդ նման է մի զոյգ ուլերի, երկւորեակ այծեամի, որ տարածում են շուշանների մէջ: Քանի որ փչում է օրւայ քամին, եւ փախչում են նրա ստւերները, գնամ ես զմուռսի սարովը եւ կնդրուկի բլուրովը: Բոլորովին գեղեցիկ ես, ով ընկերուհիս. Եւ քեզ վրայ չ’կայ մի արատ: Արի ինձ հետ Լիբանանիցը, ով հարս, ինձ հետ Լիբանանիցը. Մտիկ տուր Ամանայի գագաթից, Սանիրի եւ Հերմոնի գագաթից. Առիւծների բանակատեղից, ինձերի սարերիցը: Սիրտս յափշտակել ես, ով իմ քոյր հարս. Սիրտս յափշտակել ես նայւածքներիդ մէկովը, պարանոցիդ մանեակների մէկովը: Ի՜նչ գեղեցիկ է քո սէրը, ով իմ քոյր հարս, ինչ լաւ է քո սէրը գինուց, եւ քո իւղերի բուրմունքը` ամէն խունկերից: Մեղրախորիսխ է կաթում շրթունքներիցդ, ով հարս. մեղր ու կաթ կայ լեզւիդ տակին. Եւ հանդերձներիդ հոտը Լիբանանի հոտին նման է: Փակւած այգի է իմ քոյր հարսը, փակւած ակն է, կնքւած աղբիւր է: Քո ոստերը նռնենիների դրախտ է պատւական պտուղներով, հինաներով ու նարդոսներով. նարդոս եւ քրքում, եղէգն ու կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով եւ հալւէով, բոլոր գլխաւոր բուրմունքներով. պարտէզների աղբիւր, կ կենդանի ջրի ջրհոր, եւ Լիբանանից հոսած վտակներ: Զարթնիր, ով հիւսիս, եւ եկ, ով հարաւ, փչիր իմ պարտէզին, թող փռւեն նրա բուրմունքը: Թող իմ սիրականը իր պարտէզը գայ, եւ ուտէ նորա պատւական պտուղները:

ԿԱՐԴԱԼ ՆԱԵՒ՝ Դատաւորներ 6.36-40: Ելք 3.2: 16.32-33: 25.1-15: Սաղմոս 2.7: 45.[44]9-17; 68[67].16: 71[72].6,8: 131[130]. 1-3: 132[131].8: Եզեկիէլ 10 լման կարդալ: 44.1-3: Եսայի 7.14£ 11.1,10: 19.1£ 53: Երգ 7.2:

Պատրաստեց՝ Վրթանէս Քհնյ. Բաբախանեան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com