Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ՝ Ս. ԹԱԴԷՈՍ ԵՒ Ս. ԲԱՐԹՈՂԻՄԷՈՍԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ թւականիս շաբաթ նոյեմբերի 30-ին, տօնն է Սրբոց Առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի:

Այդ օրը նաեւ Ս. Թադէոս եւ Ս. Բարթողիմէոս Մատռան անւանակոչութեան տօնն է: Այս առիթով ուրբաթ, նոյեմբերի 29-ին Ս. Թադէոս եւ Ս. Բարթողիմէոս Մատուռում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ եւ քարոզ. կրօնական արարողութեան նախագահելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը

սկիզբ ժամերգութեան՝ առ. ժամը 9:30-ին
սկիզբ ս. պատարագի՝ առ. ժամը 10:00-ին
քարոզ՝ առ. ժամը 11-ին

Յաւարտ ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն։

Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ հաւատքով եւ երկիւղածութեամբ մասնակցեն վերոյիշեալ կրօնական արարողութիւններին՝ հաղորդւելու համար սրբազան առաքեալների խորհրդով:

Ս. ԳԷՈՐԳ ԵՒ Ս. ԹԱԴԷՈՍ-ԲԱՐԹՈՂԻՄԷՈՍ
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ծանօթ.

Հասցէ՝ ՄոսթաՖա Խոմէյնի պողոտայ, Մոլաւի քառուղի, Հազրաթի շուկայ, Մուսաւի (Արամանէ) փողոց, համար 33, Հայոց Եկեղեցի: Հեռախօս՝ 55152029

Երթեւեկութեան համար նկատի են առնւել սահմանափակ թւով հանրակառքեր, որոնք ճանապարհւելու են առաւօտեան ժամը 9-ին Ս. Սարգիս եկեղեցու, Մասիս անուշարանի եւ Քաջ անուշարանի մօտից:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com