Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ապրեն ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ու Սենատը

2019-ի դեկտեմբերի 12-ը պատմական եւ որպէս յիշարժան մի օր սեպւեց, արդի ժամանակների Հայոց Ցեղասպանութեան Ամերիկայի ներկայացուցիչների տան եւ Սենատի կողմից ճանաչել տալու գործընթացում։ Աւելի քան կէսդարեայ անընդմէջ ու առանց յուսահատութեան տարւող պայքարը ի վերջոյ պիտի յանգէր հինգշաբթի, դեկտեմբերի 12-ի արդար յաղթանակին, երբ ԱՄՆ-ի Սենատը միաձայնութեամբ հաստատեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող սենատորներ Ռաբըրտ Մենենդէսի ներկայացրած թիւ 150 բանաձեւը։ Ի վերջոյ պատմական ճշմարտութիւնը յաղթանակեց։

Ներկայացուցիչների եւ Սենատի զոյգ պալատների արդարամիտ եւ ճշմարտասէր անդամների քաջասիրտ, յանդուգն եւ ճշմարտութիւնը ամէն բանից վեր դասող վերաբերմունքը անկասկած արժանի է ամէն տեսակ գնահատանքի եւ օրհնութեան։

Վաշինգտոնի Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, ի լուր Սենատի միաձայն որոշման, դիմելով իր հայրենակիցներին եւ Հայ Դատի բարեկամներին ասել է. «Այս իրագործումը եղաւ շնորհիւ ձեզ եւ ողջ Ամերիկայի տարածքի վրայ ապրող ընկերների։ Այս մեծ ձեռքբերումը եղաւ շնորհիւ Հայ Դատի նւիրեալ հաւատացեալներին տարածւած աշխարհի չորս կողմերում եւ որոնք միշտ մեր կողքին եղան»։

Այո՛, Հայ Դատի գրասենեակները Ամերիկայի, Եւրոպայի, Մոսկւայի, Միջին Արեւելքի եւ Հայաստանի մէջ իրենց ամենօրեայ հետեւողական ու մեղւաջան բայց նաեւ զգօն եւ արթուն գործունէութեամբ, նիւթական եւ բարոյական համատեղ զօրակցութեամբ կարողացան հասնել այն մեծ իրագործման, որ այս օրերին ամէն մի հայի սիրտը ուրախութեամբ, անհուն երջանկութեամբ եւ հպարտութեամբ պարուրեց, որովհետեւ Հայ Դատը մեր բոլորի Դատն է եւ այս ուղղութեամբ որեւէ մէկ նւաճում բոլորիս համար ե՛ւ ուրախութիւն է ե՛ւ հպարտութիւն միանգամայն։

Այս առիթով մէկ անգամ եւս գնահատում եւ օրհնում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անմիջական հովանին վայելող Վաշինգտոնի Հայ Դատի գրասենեակի բոլոր աշխատակիցներին ինչպէս նաեւ բոլոր այն ազնիւ հայորդիներին, ովքեր նիւթական եւ բարոյական իրենց աջակցութեամբ զօրավիգ են կանգնում Հայ Դատի գրասենեակներին։
Աշխարհում իրագործումներն ու յաղթանակները արդիւնք են համատեղ աշխատանքի եւ համագործակցութեամբ առաջ տարւող աշխատանքի։ Մեր ժողովուրդը աշխարհի ամենից շատ անիրաււած ժողովուրդներից մէկն է, որ պատմութեան ընթացքում ենթարկւել է հալածանքների ու չարչարանքների, եւ իր երկիրն էլ քանդման ու աւերման, իսկ քսաներորդ դարի երկրորդ տասնամեակին ենթարկւեց Ցեղասպանութեան։ Այդ բոլորը սակայն չընկճեցին մեր ժողովրդին, փաստը, այսօր հայը կայ իր Ազատ ու Անկախ Հայրենիքով Ազատ ու Անկախ Արցախով, դեռեւս այսօր հայը որեւէ մի ժամանակից աւելի գիտակից է իր անցեալին ու պատմութեանը շարունակում է իր Պահանջատիրական պայքարը իր պատմական Հայրենիքի ազատագրութեան ի խնդիր։

Մենք յանուն մեր ժողովրդի զաւակների որտեղ որ կան մեր երախտագիտութիւնն ենք յայտնում Ամերիկայի ներկայացուցիչներին եւ Սենատի զոյգ պալատների բոլոր անդամներին ու իւրաքանչիւրին, Հայ Դատի գրասենեակի մեր հայրենակիցներին եւ բոլոր նրանց ովքեր սատար են հանդիսանում Հայ Դատի նւիրական գործին։
Յանուն ճշմարտութեան եւ արդարութեան տարւած պայքարը օրհնեալ է եւ արժանի բարձր գնահատանքի։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

14 դեկտեմբերի 2019
Թեհրան

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ