Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Յարգանքի տուրք մատուցւեց Հայ նահատակների յիշատակին

Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով՝ երկուշաբթի, դեկտեմբերի 16-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի նախաձեռնութեամբ Նոր Բուրաստան գերեզմանատանը յարգանքի տուրք մատուցւեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների Հայ նահատակների յիշատակին, որին մասնակցութիւն էին բերել՝ Իրանի Իսլամական հանրապետութեան բանակի շտաբի հանրութեան հետ կապի եւ մշակութային հարցերի տեղակալ՝ հոջաթոլէսլամ Սաիդ Նասիրոլ Էսլամին, Սրբազան պաշտպանութեան արժեքների եւ հրատարակութիւնների  պահպանման կազմակերպութեան նախագահ՝ Գեներալ մայոր Ֆուլադին, Բանակի մասնաւոր ծառայութիւնների զօրամիաւորը, Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային շրջանի իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը, Թ.Հ.Թ. գերեզմանատան վարչութեան ներկայացուցիչները ու մի շարք հրամանատարներ և պետական ​​պաշտօնեաներ:

Ծրագրի ընթացքում ծաղկեպսակ տեղադրւեց նահատակների յուշարձանի մօտ եւ ծաղիկներ մատուցւեց նահատակների շիրիմներին: Օրւայ ելոյթներում, մեծարելով նահատակների յիշատակը, ջերմ խօսքեր ասւեցին Իրանի կրօնական փոքրամասնութիւնների հասցէին: 

Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային շրջանի իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը օրւայ առիթով իր շնորհակալնքի խօսքը ուղղեց կազմակերպիչ կազմին նշելով, որ իրանահայերը իրենց լաւագոյն երիտասարդների միջոցով պայքարեցին ոչ միայն Իրանի հողային ամբողջականութեան, այլ նաեւ Իրանի քաղաքական անկախութեան, յեղափոխութեան արժեքների եւ Իսլամական հանրապետութեան հիմքերի պահպանման համար, տալով բազում նահատակներ, անձնուրացներ եւ ազատամարտիկներ: Իրանահայութիւնը, նոր սպառնալիքների դէպքում, կը կատարի նոյնը, նոյն տրամադրութեամբ եւ հոգեբանութեամբ:

 Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ