ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 01 Ապրիլի 2020;
ԼԸ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 02 Ապրիլի 2020;
ԼԹ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 03 Ապրիլի 2020;
Խ օր Մեծի Պահոց

Շաբաթ 04 Ապրիլի 2020;
Յիշատակ Յարութեան Ղազարու

Կիրակի 05 Ապրիլի 2020;
ԾԱՂԿԱԶԱՐԴ

Երկուշաբթի 06 Ապրիլի 2020;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 07 Ապրիլի 2020;
Յիշատակ տասն կուսանացն,Աւետումն Սուրբ Աստւածածնի

Չորեքշաբթի 08 Ապրիլի 2020;
Աւագ Չորեքշաբթի, Պահք

Հինգշաբթի 09 Ապրիլի 2020;
Աւագ հինգշաբթի. Պահք:

Ուրբաթ 10 Ապրիլի 2020;
Աւագ Ուրբաթ Պահք:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ ԿՈՉ


Նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած տնտեսական ճգնաժամային իրավիճակը, որը մեծապէս ազդել է երկրի տնտեսութեան եւ ի մասնաւորի մեր համայնքի ընտանիքների կեանքի վրայ, կոչ ենք անում մեր սիրելի հայրենակիցներին, որ լծւելով բարեսիրական ու մարդասիրական աշխատանքին, Ձեր անվերապահ մասնակցութիւնը բերէք՝
համայնքիս կորոնավիրուսից տուժած եւ նիւթական անբարենպաստ պայմանների ենթարկւած ընտանիքներին,
օժանդակութիւն տրամադրելու նւիրահաւաքին։
Այս օրերին կարիքաւոր ընտանիքներին ուրախացնելը եւ նրանց նեղութիւնը մեղմացնելը՝ կատարեալ երջանկութիւն է։
Աստւածաշունչը մեզ թելադրում է, որ մենք մեր նմաններին մեր սէրն ու օժանդակութիւնը ցուցաբերենք եւ անվերապահ հասնենք մեր ժողովրդի զաւակներին՝ անխտիր։

Նւիրատւութիւնը կարող էք կատարել Ազգային Առաջնորդարանի անւամբ հետեւեալ հաշւեհամարին՝

بانک ملت | شعبه 63545 | شماره حساب 7468724836
به نام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال
IRشماره شبا 740120000000007468724836

Սեդրակ Նազարեանի 70-ամեայ գործունէութեան գնահատումը «Գնահատելը ազնիւ զգացում է»

Սեդրակ Նազարեան, գեղանկարիչ եւ վերանորոգող արւեստագէտ, ով իր բեղմնաւոր կեանքի 70 տարիները նւիրել է իր արւեստին եւ այն իր ժողովրդին ծառայեցնելու ճամբին: Արւեստագէտ Սեդրակ Նազարեանը իր կեանքի 10 տարիները նւիրել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի որմնանկարները վերանորոգելու աշխատանքին եւ միաժամանակ իր արւեստի կողքին նա եղել է ազգային բարերար:

Ահաւասիկ նման արւեստագէտի, ինչու չէ նաեւ բարերարի մեծարման նպատակով յունւարի 31-ին կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ, նախաձեռնութեամբ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան, նոյն միութեան նորակառոյց սրահում:

Միութեան կողմից կեանքի կոչւած Կազմակերպիչ յանձնախմբի անունից ներկաներին ողջոյնի խօսք ուղղեց Էմիլ Սէթխանեանը: Սեդրակ Նազարեան արւեստագէտի մեծարման միջոցառումը նշանաւորւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից յղւած կոնդակով, որը ընթերցւեց Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի միջոցով եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ արւեստագէտին «Ասպետ»-ի շքանշանի տւչութեամբ:

Ընթացքում օրւայ հաղորդավարը ընթերցեց 1952 թւականի օգոստոսի 19-ի, «Ալիք» օրաթերթում տպագրւած Արամ Գառօնէի խօսքը՝ այն ժամանակ երիտասարդ գեղանկարիչին ուղղւած, ով մեկնել էր Իտալիա՝ իր անդրանիկ ցուցահանդէսի առիթով: Մէջբերում ենք Արամ Գառօնէի գրչին պատկանող խօսքից մի քանի տող. «Առանց մասնագիտական վերլուծութեան մէջ մտնելու, որ մեզ չի վերաբերում, ասենք միայն որ պատանի Սեդրակի ստեղծագործութիւնները արւեստի պայծառ ճառագայթներ են ցոլացնում եւ թոյլ են տալիս դիտողին մտածելու, որ ցուցադրւած նկարներն ապագայ տաղանդաւոր նկարչի անխախտ ու վստահելի վկաներն են»:

Արւեստագէտի 70-ամեայ գործունէութեանը նւիրւած միջոցառումը յագեցած էր բանախօսական եւ գեղարւեստական յայտագրով: Օրւայ բանախօս էր հրաւիրւել Սեդրակ Նազարեանի մտերիմ ընկեր, գործընկեր Թորգոմ Տէր-Յակոբեանը, ով Սեդրակ Նազարեանի կենսագրական տւեալների ընդմիջից վեր հանեց արւեստագէտի մասնագիտական կեանքի կարեւոր հատւածները, անդրադառնալով այն անձանց եւ միութիւններին, որոնք իրենց անմնացորդ դերն են խաղացել արւեստագէտի կեանքում: Նա ընդգծեց. «1952 թւականին «Հայ կին» միութեան նախաձեռնութեամբ եւ նախագահուհի Սաթենիկ Ասրեանի եւ քրոջ Արաքսի միջոցով Հայ ակումբում կազմակերպւում է ցուցահանդէս, ուր ցուցադրութեան են դրւում աւելի քան 40 պաստառներ եւ առաջին անգամ, Սեդրակը իր այս ցուցահանդէսով ծանօթացւում է թեհրանահայութեանը»:

Միջոցառմանը ներկաները դիտեցին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան միջոցով պատրաստւած տեսաֆիլմը Սեդրակ Նազարեանի կեանքի ու գործունէութեան մասին: Ծրագրին իրանահայ բանաստեղծ Վարանդը Սեդրակ Նազարեանին ձօնած իր բանաստեղծութիւնը արտասանեց:

Հանդիսութեանը կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Ֆրէդ Աշուղեանը կարեւորեց գնահատելու եւ գնահատւելու դաստիարակչական բնոյթը, ի մասնաւորի նոր սերնդի պարագային, որպէսզի նրանք ծանօթանան մեծութիւնների հետ: Նա նշեց. «Առաջին անգամը հինգ տարի առաջ «Սուքերեան» սրահում հանդիպեցի Սեդրակ Նազարեանին, որպէս բարերարի, նրա մէջ տեսնելով հայրենասիրութեան, նւիրումի ու հաւատքի բացառիկ երեւոյթ, որը խթանը հանդիսացաւ մեծարելու նրա արժանիքները: Ապա միութեան կողմից միտք յղացաւ մեծարելու արւեստագէտի անմնացորդ աշխատանքը: Մէկ տարի առաջ այս առիթով, երբ դիմեցինք Սրբազան Հօրը, Սրբազան Հայրը փոխանցեց, որ ինքը եւս խնդրել է Վեհափառ Հայրապետին, մեծ վարպետին շքանշան շնորհելու մտադրութեամբ եւ այսպիսով միջամուխ եղանք աշխատանքի, որի ականատեսն էք այսօր»:

Ապա հրաւիրւեց յոբելեարը, ով իր շնորհակալութեան խօսքը փոխանցեց Վեհափառ Հայրապետին շքանշանի տւչութեան համար, Սրբազան Հօրը երեկոն հովանաւորելու, միութեանը՝ այն նախաձեռնելու եւ բոլոր միջամուխ անձանց նաեւ հանդիսութեանը մասնակիցներին:
Հանդիսութեանը միութեան վարչութեան նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը կարեւորելով Սեդրակ Նազարեանի հին կտաւների ու գեղանկարչութիւնների վերանորոգման կարողականութիւնը եւ նրա մարդկային վեհ արժանիքները, ընդգծեց, որ միութեան 30-ամեակի օրերից յոբելեարը միշտ եղել է միութեան կողքին, յատկապէս դժւար օրերին: Նա նաեւ նշեց, որ քանի որ յոբելենական միջոցառման կազմակերպչական աշխատանքների ընթացքում մեզ հետ է եղել Սրբազան Հայրը, իր յորդորներով ուստի գնահատման երեկոն, որը պիտի կայանար աւելի վաղ, մէկ անգամ յետաձգւեց մինչեւ Սրբազան Հօր կատարեալ առողջացում: Նա ընդգծեց, որ միութեան հիմնադիր անդամներից Սէթ Բեգիջանեանի առաջարկութեամբ Սեդրակ Նազարեանը այսուհետեւ համարւելու է միութեան պատւոյ անդամ եւ վարչութեան նախագահի միջոցով յոբելեարին յանձնւեց յուշանւէր:

Միջոցառման գեղարւեստական բաժնում լսարանը վայելեց մեներգչուհի Մեղեդի Նազարեանին, որին դաշնամուրով ընկերակցում էր Ալին Թաշճեանը եւ մեներգիչ Նորիկ Ղարաբեգեանին: Իսկ քանոնի մենակատարութեամբ ելոյթով հանդէս եկաւ Էրեբունի Կարապետեանը:

Միջոցառումը եզրափակւեց Սրբազան Հօր օրհնութեան խօսքով:
Իր ելոյթի ընթացքում Սրբազան Հայրը հոգեկան մեծ բաւարարութիւն համարեց ներկայ գտնւելը համայնքի արժանաւոր զաւակների գնահատմանը եւ ընդգծեց. «Գնահատելը ազնիւ զգացում է, որ երբ գործի վերածւի, կը դառնայ դաստիարակիչ»:

Թեմակալ առաջնորդը յոբելեարի մասին նշեց. «Սեդրակ Նազարեանը իր մանկութեան օրերից իր հայրենական գիւղից սկսեալ մինչեւ այս պահը մնաց ազնւութեան եւ համեստութեան մարմնացում, եւ սա ամէն մարդու տրւած չէ»:

Սրբազան Հայրը ընդգծեց, որ Սեդրակ Նազարեանի արւեստը, որը միաձուլւած է նրա ազնւութեամբ ու համեստութեամբ՝ ամենակարեւոր զարդն է, եւ այն համարեց ասպետական ոգի եւ նշեց, որ այդ իսկ պատճառով խնդրել է Վեհափառ Հայրապետին, որպէսզի «Ասպետ»-ի շքանշանով պարգեւատրւի Սեդրակ Նազարեանին:
Յոբելենական հանդիսութեանը ներկայ էին Իրանում ՀՀ դեսպանութեան մշակութային հարցերով խորհրդական Էդւարդ Խաչատրեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Յատկանշական է, որ միջոցառմանը սրահում ցուցադրւել էր թէ՛ արւեստագէտի, եւ թէ՛ իր աշակերտների աշխատանքները:
Աւարտին կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակից՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ
Լուսանկարիչ ՀԱՏԻՍ

Լուրը՝ Ալիքից

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com