ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 22 Յունիսի 2020;
Պահք, Սրբոցն Եպիփանու Կիպրացւոյն, Բաբելայ հայրապետին եւ երից աշակերտաց նորին

Երեքշաբթի 23 Յունիսի 2020;
Պահք: Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ

Չորեքշաբթի 24 Յունիսի 2020;
Պահք

Հինգշաբթի 25 Յունիսի 2020;
Պահք: Սրբոցն Թէոդիտոնի Գաղատացւոյն, Թալիլեայ բժշկին եւ եօթն կուսանացն, որք յԱնկիւրիա կատարեցան

Ուրբաթ 26 Յունիսի 2020;
Պահք Հռոմէացիներ 7.12‐25։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 12.15‐21։

Շաբաթ 27 Յունիսի 2020;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ

Կիրակի 28 Յունիսի 2020;
Դ Կիրակի. զկնի Հոգեգալստեան

Երկուշաբթի 29 Յունիսի 2020;
Սրբոց վկայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիքտոսի եւ Փոտինոսի

Երեքշաբթի 30 Յունիսի 2020;
Տօնէ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Չորեքշաբթի 01 Յուլիսի 2020;
Պահք ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.1‐16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.1‐8։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Սրբազան Հայրը ընդունեց՝ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի առաջին մասնաբաժնի քաղաքապետին

2020 թւականի յունիսի 16-ին երեքշաբթի Առաջնորդարան այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի առաջին մասնաբաժնի քաղաքապետ՝ ճրտգ. Եալվէն, նոյն շրջանի ճգնաժամային շտապի տնօրէն՝ ճրտգ. Խոսրովանին, տկն. Մոնթազէրին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:

Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի դահլիճում ընդունեց այցելուներին: Հանդիպմանը ներկայ էին Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը, Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ Տկն. Շաքէ Եղիայեանը եւ Արժ. Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանը:

Սրբազան Հայրն նախ շնորհակալութեամբ արտայայտւեց հիւրերի ներկայութեան համար ապա համապարփակ տեղեկութիւններ փոխանցեց կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով Թեմիս տարած աշխատանքների մասին, ինչպէս նաեւ Նա իր գոհունակութիւնը եւ երախտագիտութիւնը յայտնեց պետական իշխանութիւնների եւ տարբեր շրջանների քաղաքապետարանների գործունէութեան եւ համագործակցութեան կապակցութեամբ, որոնք որեւէ ջանք չեն խնայել կորոնավիրուս ճգնաժամի հետեւանքով ծառացած խնդիրները յաղթահարելու համար:

Հիւրերը նաեւ իրենց շնորհակալութիւնը յայտնեցին ընդունելութեան եւ պատրաստակամութիւն ցուցաբերեցին՝ քաղաքապետարանի համագործակցութիւնները շարունակելու եւ այս համաճարակային օրերին հականեխիչ նիւթեր, պաշտպանիչ դիմակներ եւ միանգամեայ օգտագործման ձեռնոցներ տրամադրելու կապակցութեամբ:

Հիւրերը ցանկութիւն յայտնեցին ստանալ Սրբազան Հօր պատգամը կորոնավիրուս համաճարակի կապակցութեամբ: Թեմակալ առաջնորդը կոչ արեց Իրանի բոլոր հայրենակիցներին, որ առաջին՝ «Պէտքէ հետեւել ու հնազանդւել այն կարգ ու կանոններին, որ հետազօտութեան բժշկական կենտրոնները պետական այրերի միջոցով մեզ կը թելադրեն, որովհետեւ նրանք այդ գործի մասնագէտներն են եւ իրենք կարող են ճիշտ ուղղութիւն տալ.» Երկրորդ՝ «Մեր ժողովուրդը իր զօրաւոր հաւատքով, կամքով եւ յոյսով կը դիմագրաւէ ու կը յաղթահարէ կորոնավիրուսը, որովհետեւ հաւատքը մարդուն զօրացնում է իսկ յոյսը մարդուն կապում է կեանքին ու ապագային եւ հետեւաբար երբ մարդ աշխատի գործել հաւատքով եւ յոյսով անպայմանօրէն կը յաջողի իր առաքելութեան մէջ.» Երրորդ՝ «Ամէնակարեւորը, աղօթքն է, մարդ պէտքէ կարողանայ աղօթքով հոգեպէս հանգստանայ: Աղօթքը բուժիչ զօրութիւն ունի, հետեւաբար երբ բոլորս միասին աղօթենք Աստւած կը լսի մեր ձայնը:»

Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը յաջողութիւն մաղթեց ներկայներին, ցանկանալով կորոնավիրուսից հեռու կեանք բոլորի համար:

Ազգային Առաջնորդարանի հանրութեան հետ կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com