ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 09 Օգոստոսի 2020;
դ կիրակի զկնի Վարդավառի, Բարեկենդան Ս․Աստւածածնի

Երկուշաբթի 10 Օգոստոսի 2020;
Ա օր Աստուածածնի պահոց

Երեքշաբթի 11 Օգոստոսի 2020;
Բ օր Աստուածածնի պահոց

Չորեքշաբթի 12 Օգոստոսի 2020;
Գ օր Աստուածածնի պահոց

Հինգշաբթի 13 Օգոստոսի 2020;
Դ օր Աստուածածնի պահոց

Ուրբաթ 14 Օգոստոսի 2020;
Ե օր Աստուածածնի պահոց

Շաբաթ 15 Օգոստոսի 2020;
Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի` ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին

Կիրակի 16 Օգոստոսի 2020;
ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ

Երկուշաբթի 17 Օգոստոսի 2020;
Բ օր Վերափոխման: ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Երեքշաբթի 18 Օգոստոսի 2020;
Գ օր Վերափոխման

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը»

Հայոց առաքելական եկեղեցին՝ միւս եկեղեցիների նման, Ս․Զատիկից 98 օր յետոյ տօնում է Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը։ Քրիստոսը իր հետ վերցնելով իր գլխաւոր ու հոգեւոր տեսողութիւն ունեցող երեք առաքեալներին, Պետրոսին,Յակոբոսին եւ Յովհաննէսին ելաւ Թաբոր լեռը, եւ մինչ աղօթում էր, պայծառակերպւեց եւ իր զգեստը ձիւնի պէս սպիտակ եղաւ, ու իր առաքեալներին յայտնւեց Իր աստւածային փառքով։ Յիսուսի տնօրինութեամբ՝ Նրան յայտնւեցին Հին Կտակարանեան մարգարէներ՝ Աստծու տասնաբանեայ օրէնքի ստացող Մովոսէս եւ նոյն օրէնքի նախանձախնդիր պաշտպան Եղիա մարգարէները,որոնք սկսեցին խօսել Երուսաղէմում Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան մասին։ Առաքեալները երբ այդ տեսան, շփոթւեցին․ Պետրոսը Քրիստոսին առաջարկեց երեք տաղաւար կանգնեցնել, մէկը Նրա եւ միւս երկու տաղաւարները մարգարէների համար։ Պետրոսը դեռ նոր էր յաւելել իր խօսքը թէ․« Լաւ է այստեղ մնանք» երկնքից մի սպիտակ ամպ իջաւ նրանց վրայ ու նրանք ծունկի եկան․ ամպի միջից լսւեց Հայր Աստծու ձայնը, որ ասում էր․«Սա է Իմ Սիրելի Որդին, որին Եսմհաճեցայ՝ Նրան լսեցէք»։

Երբ նրանք լեռից իջնում էին, Յիսուսը յորդորեց մինչեւ Իր յարութիւնը, իրենց տեսածի ու լսածի մասին, ոչ մէկին բան չասել։
Ս․Գրիգոր Տաթեւացին Պայծառակերպութեան մասին արտասանած իր ճառի մէջ, Քրիստոսին վարդի է նմանեցնում։ Յիսուսը նախքան Իր հրաշափառ Յարութիւնը սաստում էր առաքեալներին, որպէսզի չը խօսեն Իր Էութեան մասին, եւ սա նմանեցնուն է վարդի կոկումի, քանի որ Յիսուսի աստւածութիւնը թաքնւած էր Նրա մարմնում։ Յարութիւնից յետոյ բացայայտօրէն, Իր աստւածային փառքը յայտնեց բոլորին, եւ սա Տաթեւացին նմանեցնում է բացւած վարդի։ Ահա թէ ինչո՞ւ է այս տօնը կրօնական իմաստով իսկ Վարդավառ կոչւում։

«Յիսուսի պայծառակերպութեան խորհուրդը»

Ա ) Քրիստոսը պայծառակերպւեց Թաբուր լեռան վրայ՝ որպէսզի կրկին անգամ փաստի, թէ Ինքն է աշխարհի լոյսը, այն լոյսը որ ով Նրա մէջ ընդանայ խաւարի մէջ չի մնայ, ու կառաջնորդւի դէպի յաւիտենական կեանք։ Քրիստոսը Ինքն էր Արդարութեան Արեգակը, որ յայտնւեց աշխարհին։ Քրիստոս որպէս կենդանի կրակ՝ այրում է խաւարի գործերը։

Բ)Փարատում է հոգեւոր տգիտութիւնը

Գ)Փարատում է կռապաշտութեան մոլուցքը։
Քրիստոսը Իր պայծարակերպութեամբ ցոյց տւեց Իր յաութեան փառքը, որպէսզի առաքեալները նրա չարչարւած վիճակը տեսնելով չը գայթակղւեն, ու իմանա՛ն, խաչի վրայ տառապող անձը, աստւածային փառքով յայտնւող նոյն Յիսուսն է, որը յարութեան ժամանակ նոյն փառքով պիտի յայատնւի։ Յիսուս նաեւ ցուցադրեց Ադամի չմեղանչած վիճակը։

«Քրիստոսի դէմքի եւ զգեստների լուսաւորման ու մարգարէների յայտնւելու խորհուրդը»

Ա)Աւետարանը ասում է Քրիստոսի դէմքը արեւից առաւել փայլեց։
Քրիստոսի դէքի փայլը՝ Աւետարանի ուսմունքն ու Առաքելական աստւածաբանութիւնն է խորհրդաշում։

Բ)Հագուստի լուսաւորւելը՝ Սուրբ Աւազանի Մկրտութեամբ ծնւածներիս մաքրութիւնն է։

Եսայի մարգարէի գրքում Աստւած ասում է․« Ես իւրաքանչիւրիդ պիտի հագնեմ ինձ վրայ՝ որպէս զգեստ»։

Գ )Այլակերպութեան ժամանակ Մովսէսին եւ Եղիային կանչելով կրկին անգամ եկաւ փաստելու, որ Ինքն է Մովսէսին օրէնքի տւողն ու Եղիայի հետ խօսողը եւ երկինք փոխադրողը։
Նա Մովսէսին եւ եղիային կանչելով կրկին անգամ հաստատեց Թէ Ինքն է Տէրը կենդանեաց եւ մեռելոց։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com