ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Չորեքշաբթի 5 օգոստոս 2020-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով յատուկ հանդիպում տեղի ունեցաւ Թեհրանի թեմի Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նորայր Արամեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ պրն. Վիգէն Բաղումեանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր Պէյրութում տեղի ունեցած ահաւոր պայթումի հետեւանքով յառաջ եկած կացութեան մասին խորհրդակցելու։

Սրբազան հայրը զեկուցեց, որ ինք Վեհափառ հայրապետի հետ խօսել է եւ մեր թեմի զօրակցութիւնն ու աղօթքները փոխանցել իրեն, ինչպէս նաեւ հեռաձայնային կապ է հաստատել Լիբանանի թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանի եւ Պուրճ Համուտի քաղաքապետ պրն. Մարտիկ Պօղոսեանի հետ եւ նրանց յայտնել մեր թեմի զօրակցութիւնն ու պատրաստակամութիւնը թեմին օգտակալ լինելու կապակցութեամբ։

Ներկաները յետ խորհրդակցութեան որոշեցին անհրաժեշտ միջոցների դիմել Լիբանանի թեմին մեր նիւթական եւ բարոյական օժանդակութեամբ մեղմացնելու մեր աղէտահար ժողովրդի վիճակը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com