ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 06 Հոկտեմբերի 2020;
տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 10 Հոկտեմբերի 2020;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու։

Երկուշաբթի 12 Հոկտեմբերի 2020;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 13 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 15 Հոկտեմբերի 2020;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 17 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 19 Հոկտեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 25 Հոկտեմբերի 2020;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 29 Հոկտեմբերի 2020;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 31 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Ամենայն Սրբոց,Հնոց եւ Նորոց,Յայտնից ու Անյայտնից։

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 15 Հոկտեմբերի 2020;
Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Ուրբաթ 16 Հոկտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 17 Հոկտեմբերի 2020;
Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Կիրակի 18 Հոկտեմբերի 2020;
Զ Կիրակի զկնի Խաչի

Երկուշաբթի 19 Հոկտեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

Երեքշաբթի 20 Հոկտեմբերի 2020;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ

Չորեքշաբթի 21 Հոկտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 22 Հոկտեմբերի 2020;
Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ

Ուրբաթ 23 Հոկտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 24 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւո

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ս. Վարագայ խաչի տօնակատարութիւն Թեհրանի եկեղեցիներում

Կիրակի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի յիշատակւեց Հայոց Խաչի Տօնը, Վարագայ Խաչը։ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում Կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սարգիս Քհնյ․ Խոսրովեանը։

Սրբազան Հայրը հակիրճ ու լուսաբանիչ բացատրութիւններ տալով Վարագայ Սուրբ Խաչի եւ միւս խաչի երեք տօների մասին, անդրադարձաւ Սուրբ Խաչի խորհրդին։ Առաջնորդ Սրբազան Հայրը որպէս նախամուտ, խօսեց իւրաքանչիւր տօնի հայ ժողովրդի կեանքի մէջ ունեցած ազդեցութեան մասին։ Ապա Օրւայ տօնի պատմականը ներկայացնելուց յետոյ, ակնարկեց, որ Խաչի տօները ընդհանրապէս եղել են զօրութեան եւ ներշնչումի աղբիւր։ Նա յաւելեց՝ եօթերորդ դարի կէսին, Սուրբ Խաչի մասունքը այն ժամանակ գտնւեց, երբ Արաբական հրոսակները ողողելով Հայաստանը վտանգել էին Հայոց եկեղեցիները եւ երկիրը եւ հակառակ այն իրողութեան, որ Հայոց սպարապետ Թէոդորոս Ռշտունին, դաշինք էր կնքել արաբական ամիրայի հետ, բայց այդ դաշինքը երկար չտեւեց ու երկիրը ասպատկւեց թշնամու կողմից։ Սրբազան հայրը յաւելեց, որ այդ շրջանը հաւատքի պահպանման եւ գոյամարտի ժամանակաշրջան է եղել, եւ կարծէք երկնային տնօրինութեամբ, Քրիստոսի խաչի այդ մասունքի երեւումը Վարագայ լեռների բարձրունքում տեղի է ունեցել, որպէսզի մեր ժողովրդի հաւատքը առաւել եւս ամրապնդւի եւ զօրանայ, քանի որ խաչը գերագոյն զոհողութեան նշան է եւ դրա համար մեր ժողովուրդը ունեցել է իր յատուկ խաչի տօնը, որ այսօր է։

Սրբազան Հայրը անդրադարձաւ․ «Կրկին անգամ Ադրբէյջանը նպատակ ունենալով խանգարել խաղաղութիւնը տարածաշրջանում, յարձակում է գործել Ղարաբաղի վրայ, եւ մենք կոչւած ենք յատուկ կերպով աղօթելու մեր քաջարի հայոց բանակի յաղթանակի, մեր ժողովրդի եւ երկրի խաղաղութեան համար։» Սրբազան Հայրը հաստատեց այդ իրաղութիւնը, որ հայ ժողովուրդը որպէս շինարար ու համերաշխ ժողովուրդ՝ երբեւիցէ թշնամութիւն չի սերմանել ու միայն իր գոյութիւնը պահպանելու համար թշնամու դէմ պայքար է մղել, եւ յոյս յայտնեց իր գոյատեւման համար պայքարող ժողովուրդը, ի վերջոյ պիտի տիրանայ իր արդար իրաւունքին։ Ապա հաւատացեալ ժողովրդին հրաւիրեց Տէր Ողորմեա հոգեզմայլ երգի պահին, միասիրտ եւ միահոգի աղօթք բարձրացնել Աստծուն հայրենիքի խաղաղութեան համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com