ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 18 Ապրիլի 2021;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Հինգշաբթի 13 Մայիսի 2021;
Համբարձման տօն

Կիրակի 16 Մայիսի 2021;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 09 Մայիսի 2021;
.Զ կիր Յինանց.Զ կիր Յինանց

Երկուշաբթի 10 Մայիսի 2021;
ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 11 Մայիսի 2021;
Կրթական

Չորեքշաբթի 12 Մայիսի 2021;
ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 13 Մայիսի 2021;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 14 Մայիսի 2021;
ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 15 Մայիսի 2021;
ԽԲ. օր Յինանց

Կիրակի 16 Մայիսի 2021;
Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 17 Մայիսի 2021;
ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 18 Մայիսի 2021;
ԽԵ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար

Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան, ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։

Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սահակ Քհնյ․ Խոսրովեանը։

Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը յընթացս իր քարոզի, յիշելով Ս․ Վրթանէս Հայրապետի խօսքը ուղղւած Հայրենիքի համար զոհւած Վաչէ Մամիկոնեանին եւ նրա քաջարի զինակիցներին՝ թէ ովքեր Հայրենիքի պաշտպանութեան համար մարտնչում եւ ընկնում են՝ նահատակներ են, Արցախի ու ամբողջական հայրենիքի պաշտպանութեան համար զոհւած զինւորներին եւս նրանց դասակից համարեց։

Սրբազան հայրը իր խօսքում ասաց․ «Որեւ է ազգի հարստութիւնը անպայմանօրէն իր նիւթական կարողութիւնների մէջ չէ, այլ իր ժողովրդի մէջ է, այնպիսի ժողովրդի որ հաւատքով ու կեանքով լեցուն տէր է կանգնում իր սեփական արժէքներին եւ իրաւունքներին։ Պօղոս առաքեաի Կորնթացիներին գրւած նամակի հոգու համաձայն հայ ժողովրդը անգամներ հալածւելով ու կոտորածի ենթարկւելով, երբեւիցէ չի ընկճւել եւ չի կործանւել։

Առաջնորդ Սրբազանը իր խօսքը շարունակելով ասաց․ «Հայ ժողովուրդը հաւատքով, յոյսով եւ սիրով եւ յաւիտենական արժէքներով լեցուն կեանք է ապրել, եւ այսպիսով հետամուտ է եղել Պօղոս առաքեալի այդ խօսքին թէ՝․«Հետամուտ եղէք մնայուն եւ յաւիտենական արժէքներին» որովհետեւ նիւթական արժէքները գնայուն են․ Մնայուն արժէքը հոգեւորն է։ Նա շեշտեց՝ այն ազգը, այն հաւատացեալը, որ որպէս հաւաքականութիւն, ապրում եւ գործում է իր հաւատքով՝ իր արժէքների ամբողջական գիտակցութեամբ, այդ ժողովուրդը անպայմանօրէն յաղթական պիտի դուրս գայ»։

Ապա Սրբազան Հայրը ակնարկելով Յիսուսի 72 աշակերտների տօնին, ասաց․ «72 աշակերտները եւ 12 առաքեալները իրենց հաւատքով պայքարեցին հռոմէական հսկայ բանակների դէմ, եւ կարողացան յաղթական դուրս գալ, որովհետեւ նրանք պայքարում էին հոգեւոր արժէքների տեսիլքով»։

Սրբազան հայրը նշեց, որ այսօր էլ մեր ժողովուրդը, նոյն հոգով եւ տեսիլքով, Արցախի հողի վրայ, պայքար է մղում իր հողի, արժանապատւութեան եւ իր կեանքի գոյութեան համար, պայքար է մղւում յանուն արդարութեան եւ յանուն խաղաղութեան, եւ այդ խաղաղութիւնը մարդկային կեանքի մէջ, ուրիշ բան չէ, եթէ ոչ Քրիստոսի մշտատեւ ներկայութեամբ գործել եւ ապրել։

Սրբազան հայրը ակնարկելով Քրիստոսի պարգեւած խաղաղութեան, ըստ Տիրոջ խօսքի՝ յիշեցրեց, որ այդ խաղաղութիւնը տարբեր է աշխարհային խաղաղութիւնից․ ապա յաւելեց, որ հայ ժողովուրդը նոյն այդ խաղաղութեան հեռանկարով ապրել ու շարունակում է ապրել, եւ ովքեր փորձում են մեր կեանքը խանգարել ու մեզ մեր իրաւունքներից զրկել, այն ժամանակ կդառնանաք դաշոյն, գեղարդ, սուր եւ կպայքարենք մեր հայրենիքի եւ իրաւունքների պահպանման համար։

Սրբազան Հայրը իր խօսքի աւարտին գնահատելով Հայոց Բանակի սխրանքները, յաւելեց՝ հայ ժողովուրդը հաւատքը որպէս զրահ իր վրայ հագած պայքարում է մեր ոխերիմ թշնամու՝ թուրքի դէմ, այն թուրքի որ ասես թէ ուզում է 1915 թւականից սկսած իր ոճրագործութիւնը իր լրումին հասցնել եւ աւերել ու իր սեփականութիւնը դարձնել այն հայրենիքը, որ մեր ժողովուրդը իր կեանքն է կերտել, բայց այս անգամ այս պատերազմը պիտի աւարտւի մեր հայ ազգի վերջնական յաղթանակով։

Սրբազան հայրը կոչ արեց, որ աղօթքով՝, բարոյական եւ հոգեւոր ու նիւթական կարելիութիւններով տէր կանգնել մեր բանակին եւ հայ զինւորին։

Յաւարտ արարողութեան տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն Արցախի եւ ամբողջական հայրենիքի համար զոհւած հայորդիների հոգւոյ հանգստեան համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ


 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com