ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 01 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Յակովկայ եւ Իրաւափառայ

Չորեքշաբթի 02 Դեկտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 03 Դեկտեմբերի 2020;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 04 Դեկտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 05 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Կիրակի 06 Դեկտեմբերի 2020;
Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։

Երկուշաբթի 07 Դեկտեմբերի 2020;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Երեքշաբթի 08 Դեկտեմբերի 2020;
Պահք

Չորեքշաբթի 09 Դեկտեմբերի 2020;
Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ

Հինգշաբթի 10 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Սրբազան Հօր զօրակցութեան ուղերձը ի խնդիր Հայրենիքի պաշտպանութեան

Կիրակի՝ հոկտեմբերի 25-ին Գիւտ Սուրբ Խաչի տօնին, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի նախագահութեամբ՝ եւ Կրօնական խորհրդի կազմակերպութեամբ, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ «ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ԵՒ ՅԱՏՈՒԿ ԱՂՕԹՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ, ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՒԱԾՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՆԳՍՏԵԱՆ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՀԱՆԳՍԻ ԱՐԱՐՈՂՈՐԹԻՒՆ»։

Այս առիթով Առաջնորդ Սրբազան Հայրը իր հայրական պատգամն ուղղեց իրանահայութեանը, որը ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ։

Այսօր մեր եկեղեցին, տօնում է խաչի գտնւելու տօնը, որ կոչւում է«Գիւտ խաչ»-ի տօն,եւ որը տօնւում է Քրիստոնէական բոլոր եկեղեցիների կողմից։Այս տօնը պատմական մի դէպք է, որ տեղի ունեցաւ չորրորդ դարի սկզբին,327 թւականին, երբ ողջ Բիւզանդական կայսրութիւնում, Քրիստոնէութիւնը պետական կրօն էր հռչակւած,քրիստոնեաներ աշխարհի չորս կողմից ուխտի էին գնում Երուսաղէմ,այցելելու Տիրոջ Տիրակոխ վայրերը եւ Աստւածային օրհնութիւն ստանում։

Այդ օրերին Կոստանդիանոս կայսեր մայրը, Հեղինէ թագուհին՝ ինք եւս Երուսաղէմ գնաց,եւ ամէն ջանք թափեց գտնելու Տիրոջ խաչափայտը։ Գողգոթայի գագաթին աղբանոց էր, Յուդա անունով մի հրեայ ասում է, Յիսուսի խաչափայտը այդ աղբերի տակ պիտի լինի։ Եւ Կայսրուհին կհրահանգէ որպէսզի աղբերը պրպտեն, եւ իրօք աղբերի տակից երեք խաչափայտեր կյայտնւեն․ ինչպէս գիտէք Յիսուսի հետ խաչ բարձրացրեցին երկու աւազակներ։ Արդ՝ պիտի իմանային թէ որ մէկն է Քրիստոսի իրական խաչափայտը։ Պատմութիւնը ասում է, խաչերը մօտեցնում են մահացած պատանիի մարմնին,երբ երրորդ խաչափայտին են մօտեցնում,պատանին ո՜վ հրաշք յարութիւն է առնում։ Օրւայ Կիւրեղ պատրիարքը ուրախութեամբ եւ ցնցութեամբ երախտագիտութիւն կյայտնէ Քրիստոսի խաչափայտին գտնւելուն առթիւ,եւ նամակ է գրում Կոստանդիանոս կայսեր, աւետելով իրեն, որ Քրիստոսի իրական խաչը գտնւել է։

Կոստանդիանոսը հրահանգում է, որ ողջ կայսրութեան տարածքում ուրախութեան,փառաբանանքի աղօթք մատուցեն, որովհետեւ ինքը տեսած էր Քրիստոսի խաչի զօրութիւնը,երբ տակաւին Քրիստոնէութիւնը պետական կրօն չէր հռչակւած Բիւզանդական կայսրութիւնում,ինքը պատերազմում է անձամբ իր թշնամիների դէմ, եւ այդ պատերազմի ընթացքին տեսիլք է ունենում,որով Քրիստոսի խաչի նշանը երկնքից երեւում է եւ ասւում է «Սրանով պիտի յաղթես» եւ իրօք յաղթեց եւ կրցաւ ինքը ըլլալ կայսր,եւ այնուհետ Քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակեց։ Խաչի զօրութիւնը սիրելիներ՝ Քրիստոնէութեան առանցքն է, Քրիստոնէական եկեղեցու առանցքը, որովհետեւ խաչը ինչպէս մեր հայրերն են ասում,սիրոյ,նւիրումի եւ զոհողութեան խորհուրդ է պարունակում իր մէջ եւ դրա համար բոլոր նրանք ովքեր խաչի այդ զօրութեամբ ապրում են իրենց կեանքը անպայման պիտի կարողանան յաղթական դուրս գալ։

Մեր եկեղեցին խաչի երեք տօներ է տօնում։ Գիւտ խաչի, երեւման սուրբ խաչի եւ խաչվերացի տօնը։Մեր եկեղեցին ունի խաչի չորրորդ մի տօն՝ Վարագայ Սուրբ խաչի տօն,որ Թորգոմ Պատրիարքի բառերով «Դա կարծես թէ մեր խաչի տօնն է»։ Մեր խաչելութեան եւ յարութեան տօնն է։ Այո՝ մենք որպէս ժողովուրդ մեր պատմութեան մէջ հետեւելով մեր Տիրոջ կեանքի օրինակին, խաչի կեանքն ենք ընտրել,այսինքն սիրոյ զոհողութեան,նւիրումի եւ գերագոյն պայքարի կեանքը։ Կեանք որը, ինչպէս Աւետարանը կըսէ, խորհուրդ է եւ միայն ապրելով մարդ կկարողանայ ըմբռնել եւ հասկանալ։

Մէկ ամիս է, որ մեր ժողովուրդը Հայաստանում,Արցախում եւ Սփիւռքում կռւի մէջ է եւ կապրի իրողապէս խաչի կեանքը,իր մէջ ունի գերագոյն զոհողութեան,նւիրումի եւ սիրոյ, խորհուրդը ։ Անցնող մէկ ամսւայ ընթացքին, աւելի ճիշտը 27 սեպտեմբերից սկսեալ,անօրէն թշնամին՝ ցեղասպան թուրքը իր արբանեակների հետ,Ադրբէյջանի եւ սարից ու ձորից հաւաքած ոճրագործների ոհմակով յարձակում է գործել եւ գործում է անմեղ ու շինարար, ստեղծագործող մեր ժողովրդի վրայ։
Սա չորրորդ պատերազմն է որ մեր ժողովուրդը Արցախում եւ Հայաստանում մղում է անօրէն թշնամու դէմ։ Առաջինը հինգ տարի տեւեց, բայց աւելի քան հինգ հազար նահատակների գնով կարողացաւ ձեռք բերել իր անկախութիւնը։ Երկրորդ անգամ,ապրիլեան պատերազմն էր,2016 թւականին, եւ երրորդը Տաւուշի պատերազմն էր,որի ընթացքին դարձեալ ժողովուրդը յաղթական դուրս եկաւ։

Ահաւասիկ այս մէկ ամիս է,որ չորրորդ անգամը լինելով մեր ժողովուրդը մէկ մարդու նման պատերազմում է անօրէն թշնամու դէմ,բայց այս անգամ մեր ժողովուրդը, իր ամբողջ էութեամբ կարծէք իր կեանքը մշտատեւ պատերազմի է վերածել։ Ոչ միայն սահմանը մեր զինւորները կպատերազմին,այլ նաեւ Ղարաբաղցի մեր տիկինները, մեր աղջիկները,մեր պատանիները, ամէն մէկը իրեն յատուկ միջոցներով, պայքարի դաշտ են նետւած։ Ղարաբաղցի հայ մայրերը արտահանւած իրենց հողից,Երեւանի մէջ եւ Հայաստանի զանազան քաղաքներում,ձեռագործ աշխատանքներ են կատարում, հաց են թխում, զանազան աշխատանքներ անում,եւ մեզ ասում են, մեր ամուսիները, մեր եղբայրներն ու զաւակները պատերազմի դաշտ են, մենք էլ այս աշխտանքներով պատերազմ ենք մղում։ Հայ երեխաները, հայ մանուկներն ու պատանիները փողոցներում պոպոկ են ծախում,եւ դրա հասոյթը բանակ են ղրկում,որպէսզի իրենց պարտականութիւնը կատարած ըլլան։ Ա՛յո սիրելիներ՝յուզիչ երեւոյթ է, բայց մեր ժողովուրդը մէկ մարդու նման արար աշխարհին ցոյց է տալիս,որ ինչ էլ լինեն պարագաները մենք չենք խոնարհւի անարգ թշնամիի դէմ, մենք պիտի շարունակենք պայքարը,որովհետեւ համոզւած ենք, որ մեր պայքարը արդարութեան եւ ճշմարտութեան պայքար է, եւ ոչ ոք պիտի չկարողանայ մեզ մեր հայրենիքին մէջ ազատ ու անկախ ապրելու իրաւունքից զրկել։ Մեր ժողովուրդը, այս անգամ, ոչ միայն Հայաստանում եւ Արցախում, այլ ամբողջ աշխարհում, աննման նախանձախնդրութեամբ Եւրոպայում,Ամերիկայում, ծայրագոյն արեւելքում, Ֆրասնիայում,Աֆրիկէում,ու ամէն տեղ, մէկ մարդի պէս, ոտքի է կանգնած եւ արար աշխարհին ասում է,որ դուք պիտի բանաք ձեր աչքերը,ով պարոն Թրամփ,ով պարոն Փութին,եւ տեսէք նոր օրերի ցեղսպանութիւն է կատարւում մեր ժողովրդի նկատմամբ, բայց մեր ժողովուրդը այս անգամ որոշած է ամէն գնով, եւ ամէն ձեւով իր մահու եւ կենաց պայքարը մղել, եւ հազար փառք Աստծու այսօր մօտաւորապէս մէկ ամիս է,բայց թշնամին երբեք չէ կրցած, իր նպատակին հասնել,եւ չպիտի կարենայ հասնիլ,որովհետեւ պողպատեայ կամքով,արարատանման հաւատքով ժողովուրդ կայ,որ զէնքը ձեռքին,իր մահու եւ կենաց պայքարն է մղում։

Մենք էլ սիրելիներ մեր կարգին, մեր գաղութում, եւ Իրանի ողջ տարածքի վրայ,մեր գերագոյնը անում ենք բարոյական եւ նիւթական աջակցութեամբ եւ զօրակցութեամբ տէր կանգնելու մեր ժողովրդի զաւակների կողքին, որոնք այս անգամ իրենց հայրենիքէն եկած են Հայաստան, ոչ որպէս գաղթական, այլ եկած են որպէս պատերազմող,որպէս պայքարող ժողովուրդ, որ իր ձեռքից եկած պայմանները օգտագործում է զօրավիգ կանգնելու հայրենիքին։

Արդ, սիրելիներ քիչ առաջ աղօթեցինք մեր ժողովրդի կենաց համար, աղօթեցինք յատկապէս մեր երկրի ղեկավարութեան համար,բայց մանաւանդ մեր բանակի եւ զինւորների եւ զօրականների յաղթանակի համար․ եւ պիտի շարունակենք աղօթել․ ամէն մէկս եթէ, հարկ ըլլայ, օրական քսանչորս ժամ պիտի աղօթենք սիրելիներ եւ աղօթք դառնանաք։ Ես հաւատում եմ, որ մեր աղօթքները անպատասխան չեն մնայ, ինչպէս անպատասխան չեն մնացած, մեր հայրերի աղօթքները։Չորրորդ դարու 350-ական թւականներին, զրադաշտական Պարսկաստանը յարձակւեց Հայսաստանի վրայ,Հայոց բանակը Մուշեղ Մամիկոնեան սպարապետի գլխաւորութեամբ պատերազմի դաշտ գնաց,իսկ Հայոց Հայրապետը Ներսէս Պարթեւ Կաթողիկոսը պատերազմի դաշտի դիմաց,Նպատ լեռան վրայ,իր եպիսկոպոսներով,միաբաններով ծունկի եկած բազկատարած աղօթում էր, Հայոց բանակի յաղթանակի համար, եւ գիտէք հայոց բանակը յաղթական դուրս եկաւ։


Պատմութեան մէջ,բազմիցս պատահած են նման դէպքեր, երբ Հայոց Կաթողիկոսը, Հայոց առաջնորդները,քահանաները եւ ողջ ժողովուրդը պատերազմի դաշտից առաջ աղօթել են, Պատարագի են մասնակցել, եւ խաղաղութիւն եւ զօրակցութիւն են յայտնել իրենց բանակի յաղթանակի համար։ Հետեւաբար իմ կոչը ձեզի սիրելիներ, այն է որ մենք էլ, մեր ամէն հնարաւոր միջոցներով, զօրավիգ կանգնենք մեր բանակին, մեր զինւորներին, մեր երիտասարդներին։

Երեւակայեցէք ինչպիսի յուզիչ դրւագների ենք հանդիպում․երէկ Ս․Ղազանչեցոց եկեղեցում , որ զարնւած եկեղեցի է, մի զոյգ, մի զինւոր պատերազմի դաշտից եկած, իր նշանածին հետ պսակւեց եւ պսակից անմիջապէս յետոյ, պատերազմի դաշտ գնաց, երբ խօսում էր, ասաց մենք պատերազմի հետ կապրինք, որովհետեւ մենք հաւատացած ենք, որ մեր կեանքը պիտի շարունակւի Արցախի մէջ։ Հետեւաբար մենք էլ սիրելիներ մեր կեանքը ուրախութեամբ ապրենք, գործենք, եւ աղօթենք միաժամանակ,որպէսզի Աստւած ինքը զօրացնէ եւ իմաստութիւն տայ մեր ղեկավարութեան,ամուր պահէ սահմանները եւ մեր ժողովրդին պարգեւէ անսասանութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս ամէն։

Սեպուհ Արք․Սարգսեան Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի
25 հոկտեմբեր 2020

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com