ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 17 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 18 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 19 Սեպտեմբերի 2021;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 20 Սեպտեմբերի 2021;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 21 Սեպտեմբերի 2021;
Պահք

Չորեքշաբթի 22 Սեպտեմբերի 2021;
Պահք

Հինգշաբթի 23 Սեպտեմբերի 2021;
Պահք

Ուրբաթ 24 Սեպտեմբերի 2021;
Պահք

Շաբաթ 25 Սեպտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿՐՕՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Շաբաթ 2021 թւականի սեպտեմբերի 11-ի կէսօրին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ կրօնի ուսուցիչների խորհրդակցական հանդիպումը: Հանդիպմանը ներկայ էին Կրթական խորհրդի ներկայացուցիչ՝ տկն. Կարինէ Բալըքճեանը, Քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակի պատասխանատու՝ տկն․ Շաքէ Եղիաեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ՝ տկն. Անի Մանուկեանը եւ Հայոց դպրոցներում Սրբազան Հօր կաղմից նշանակւած Կրօնի ուսուցիչները։

Սրբացան Հայրը ուրախութեամբ տեղեկացրեց, որ ամբողջովին վերանայւել են կրօնի դասագրքերը, եւ իր խօսքի ընթացքին մեծապես գնահատեց այս աշխատանքում իրենց ներդրումը կատարած անձանց, ներկայացնելով դասագրքերում ներառւած թեմաները:

Հանդիպման ընթացքում նաեւ տեղի ունեցաւ խորհրդակցութիւն կրօնի դասաւանդման մեթոդների բարելաւման համար:
Դասագրքերի կապակցութեամբ Սրբազան Հայրը կարեւորութեամբ մատնանշեց, որ ուսուցիչը ինքը բաց դասագիրք պէտքէ լինի որովհետեւ կրօնի ուսուցումը առնչւած է եւ քրիստոնէական հաւատքին նաեւ ուսուցչի վարւելակերպին, որովհետեւ կրօնը կեանք է եւ հետեւաբար մենք մեր կեանքով օրինակ եւ ուսուցիչ պէտք է լինենք:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com