ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 02 Հոկտեմբերի 2021;
Տօն Քրիստոսի 72 աշակերտների

Երեքշաբթի 05 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 09 Հոկտեմբերի 2021;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու

Երկուշաբթի 11 Հոկտեմբերի 2021;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 12 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 14 Հոկտեմբերի 2021;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների

Շաբաթ 16 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի

Երկուշաբթի 18 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Կիրակի,Գիւտ Խաչ ՏՕՆ ԳԻՒՏ ԽԱՉԻ (Ք.Յ. 326 թւականին)

Ուրբաթ 29 Հոկտեմբերի 2021;
Տօն Յովհան Ոսկեբերանի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 22 Հոկտեմբերի 2021;
Պահք Գաղատացիներ 5.2-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 5.17-26։

Շաբաթ 23 Հոկտեմբերի 2021;
Տօն Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին և Կիւրղի Աղէքսանդրացւոյն

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի Իմաստութիւն Սողոմոնի 14.1-8։ Եսայի 33.22-34.1։ Ա Կորնթացիներ 1.18-24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.27-36։

Երկուշաբթի 25 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան Առակներ 3.1-6։ Երեմիա 17.7-8։ Բ Տիմոթէոս 2.3-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 19.27-29։

Երեքշաբթի 26 Հոկտեմբերի 2021;
Տօն՝սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան ԱՌԱԿՆԵՐ 12.8-13։ Եսայի 49.8-11։ Բ Կորնթացիներ 4.6-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 10.21-24։

Չորեքշաբթի 27 Հոկտեմբերի 2021;
Պահք։ Գաղատացիներ 5.16-26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.36-48։

Հինգշաբթի 28 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ ՈՍրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին Եսայի 49.1-6։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-38։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.17-25։

Ուրբաթ 29 Հոկտեմբերի 2021;
Պահք։ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 6.1-13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.4-16։

Շաբաթ 30 Հոկտեմբերի 2021;
Տօն Յովհաննու Ոսկեբերանի Եսայի 49.1-6։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-38։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.17-25։

Կիրակի 31 Հոկտեմբերի 2021;
Ը կիրակի Սուրբ խաչի ԵՍԱՅԻ 22.15-24։ Եփեսացիներ 1.1-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.17-21։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՕՆ՝ ԱՌԻԹ ԶԳԱՍՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԶՂՋՈՒՄ-ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ

Մի շաբաթ է ինչ հոկտեմբեր ամսի մէջ ենք, այսինքն մշակոյթի, Սրբոց Թարգմանչաց յիշատակի ոգեկոչման հրամայականի առաջ ենք ազգովին ու կոչւած ենք Թարգմանիչների շունչով օծուն մշակութաբոյր այս օրերին մի անգամ եւս թղթատելու մեր հեռաւոր ու մօտաւոր պատմութեան էջերը, վերապրելու խորհուրդը Թարգմանիչների աստւածաբոյր գործին՝ հայ գրերի գիւտին, Աստւածաշունչ Մատեանի թարգմանութեան, հայ եկեղեցու ողջ ծէսին, ծիսական արարողութեան հայացումին եւ ըստ այնմ գործելու։

Մի ազգի, ժողովրդի ինքնութեան, ինքնատպութեան եւ շրջապատից տարբերելու գործօնը իր մշակոյթն է, իր գիրն ու գրականութիւնը, պատմութիւնն ու ճարտարապետութիւնը, երաժշտութիւնն ու մանրանկարչութիւնը, հոգեւոր երաժշտութիւնն ու գրականութիւնը յատկանշւած իր խորհրդի հոգեւոր բովանդակութեամբ։

Ս. Մեսրոպ Մաշտոց իր գրերի գիւտով, Ս. Սահակի եւ իրենց աշակերտների հետ միասին աստւածաճանաչութեան, իրական ու ճշմարիտ գիտութեան ճանապարհը բացին մեր ժողովրդի առաջ։ Մեսրոպեան գիւտով մեր լեզուն, գիրն ու գրականութիւնը նոր իմն պայծառութեամբ դարձաւ պատւանդանը մեր ժողովրդի յաւերժութեան։ Մեսրոպաստեղծ գրերը եղան լուսաւոր ճանապարհ հայը դէպի երկինք՝ յաւերժութիւն փոխադրող։ Որքան իմաստալից են հայ անմահանուն բանաստեղծի՝ Սիամանթոյի հետեւեալ տողերով, որոնցով Սուրբը լոյս եւ իմաստութիւն է հայցում Գերագոյն Լոյսից՝ Աստծուց.-
Լոյս տուր ինծի. Աստւած անհերքելի
Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ,
Ճակատագրի եւ ճանաչման ստեղծիչ,
Շունչի մրրիկ, կեդրոնական կարողութիւն…

Օգնէ ինծի Մեծապարգեւ իմաստութիւն,
Ես՝ անցուպ հովիւ, մեծ քարոզիչ,
Ես եղկելի մահկանացու, ես տժգոյն տնտես
Հայկազեան ահեղ ցեղին։
Լոյսի եւ իմաստութեան հայցումով Ս. Մեսրոպ լոյսի շողեր է կաթեցնում հայոց աշխարհի երկնակամարից, իսկ իմաստութեան խնդրանքով նա հայ մարդու մտքի եւ հոգու առաջ բացում է Աստւածաշունչ մատեանով փոխանցւող գիտութիւնը ճշմարտութեան եւ իրական աստւածաճանաչութեան։
Ե. դարը սկսւում է քաղաքականօրէն թոյլ իշխանութեամբ. Դ դարի երրորդ քառորդին Հայաստանը բաժանւեց Բիւզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ. Հայաստանում նախարարական տուները հակամարտութեան մէջ էին միմեանց հետ։ Խառնակ շրջան էր։ Վռամշապուհ թագաւորը հետամուտ էր խաղաղութեան եւ համերաշխ կեանքի հաստատման։ Շնորհիւ Սահակ կաթողիկոսի հեղինակութեան եւ բարեխօսութեան պարսից թագաւորի մօտ կարելի եղաւ շուրջ երկու տասնամեակ խաղաղ կեանքով օժտել հայրենիքը։ Ահա այս շրջանին Ս. Մեսրոպ գիտակցելով, որ առանց սեփական լեզւի, գրի ու գրականութեան դժւար է լինելու Աստծու խօսքի ճշգրիտ իմացումը։ Արդարեւ Ս. Սահակ կաթողիկոսի եւ օրւայ թագաւոր Վռամշապուհ Արքայի քաջալերանքով եւ նիւթական ու բարոյական օժանդակութեամբ ձեռնարկեց իր երազի, հայոց գրերի գիւտի դժւարին գործին։
Ձեռնարկեց ճամբորդութեան դէպի միջագետք, որ այդ շրջանին իր գլխաւոր քաղաքներով գիտութեան վայր էր համարւում։ Երկար ու տքնաջան աշխատանքը Սուրբին պտղաւորում է հայոց գրերի գիւտով, որով պայծառափայլեց Հայաստան աշխարհն ու հայ ժողովուրդը։ Ս. Մեսրոպ Ս. Սահակ հայրապետի եւ իր աշակերտների հետ սկսաւ ե՛ւ թարգմանական աշխատանքի ե՛ւ Աւետարանի լոյսի տարածման։

Հայոց գրերի գիւտը պատմական դարձակէտ եղաւ հայ ժողովրդի պատմութեան մէջ։ Ե. դարի թարգմանիչները գլխաւորութեամբ Ս. Մեսրոպի եւ Ս. Սահակի, որպէս իրական աշակերտները Աւետարանի աստւածային իմաստութեամբ զարդարեցին Հայաստան աշխարհը։ Շարականագիրը Մեսրոպի վերադարձը Վաղարշապատ գրերի գիւտից յետոյ նմանեցնում է Մովսէս մարգարէի Սինա լեռան վրայ տասնաբանեայ պատւիրանների ստացման.«Թարգմանիչները աստւածագիտութեան թաքուն իմաստը տնօրինաբար ի յայտ բերելով մեզ ծանուցեցին Սուրբ Մովսէս մեծի նմանողութեամբ»։

Հայոց գրերի գիւտով ողջ Հայաստան աշխարհը հայացաւ, սկիզբ դնելով հայ գրականութեան, որ պիտի լինէր զօրաւոր մի ազդակ ազգային ոգու կերտման, Աւետարանի Լոյս հաւատքով սպառազինւած թարգմանիչներն ու նրանց յաջորդող սերունդները շարունակեցին նոյն ոգիով, հաստատ հաւատքով, անվրէպ յոյսով ու ապագայի վառ տեսիլքով հայ ժողովրդի գիտակցութեան մէջ ամրացնել ոգին ու հոգին հայկազեան ազգին։

Հայ գրերի գիւտով հայի նկարագրային կառուցւածքը առաւել եւս ամրացաւ ու վերածւեց հաստատութենական պատւանդանի, որով սպառազինւած հայը կերտեց իր պատմութիւնը, բազմադարեան մշակոյթը, գիրն ու գրականութիւնը, ճարտարապետական կոթողներն ու աղօթաբոյր խաչքարերը, իրենց երկնասլաց գմբէթներով եկեղեցիներն ու վանական համալիրները։

Հայը Աւետարանի լոյսով լուսաւորւած եւ Սահակ-Մեսրոպեան հոյլով մեզի ժառանգ թողած լեզւով, հոգեւոր ժառանգութեամբ զրահաւորւած մարտնչեց իր կեանքը կասեցնող թշնամու դէմ ի սէր եւ ի պահպանութիւն իր լեզւին, մշակութային եւ հոգեւոր արժէքներին։ Դարերով Մեսրոպակերտ վանական-ուսումնական համալիրները եղան ներշնչումի հզօրութեան աղբիւր եւ մեկնակէտ ոսկեդարու կերտումին։

Այսօր, դժբախտաբար Ս. Մեսրոպի ու թարգմանիչ հայրերի մեզ ժառանգ թողած լեզուն ոչ միայն նահանջի մէջ է այլեւ աղաւաղման օտարամուտ բառերով, ասացւածքներով եւ լեզւամտածողութեամբ։

Հպարտութեամբ վկայակոչում ենք մեր հայրերի սխրագործութիւնները, քաջութիւնն ու արութեան արժանի գործերը, այսօր սակայն մեր վանական համալիրներից դադարել է հայ հոգեւոր երաժշտութիւնն ու մեսրոպաբոյր գիրն ու գրականութիւնը։

Այսօր հայոց պատմութիւնը օտարացած նիւթ է մեր դպրոցներում եւ հայրենիքի թէ արտասահմանի մեր դպրոցներում, ուսումնական բարձրագոյն հաստատութիւններում։

Այսօր Հայոց Եկեղեցին, որ դարերով եղել է մեր գրի ու գրականութեան այլեւ մշակոյթի օրրան, դարձել է խոպան քանզի այն պարպւել իր հոգեւոր եւ ազգային պարունակից եւ որպէս նիւթ դադարել է հայ աշխարհի կրթական բարձրագոյն ուսումնարաններում, առաւել եւս օտարամուտ բառերը մրցումի են ելած յաղաւաղումն մեսրոպակերտ լեզւին։

Հայրենասիրութիւնն ու ազգասիրութիւնը դատարկւած են իրենց խորքային բովանդակութիւնից։

Ի տես եւ ի լուր այս տխուր եւ դառն իրականութեան մեզ մնում է ծունկի գալ Սուրբի գերեզմանի, յիշատակի առաջ եւ իր իսկ ապաշխարութեան շարականի բառերով ասել.-
Մեղքերս խիստ բազում են,
Ծանր, քան ծովի աւազը,
Քո ողորմութեան դուռը բա՛ց Տէ՛ր,
Ողբալով քեզ եմ դիմում,
Քանզի միայն քո դէմ մեղանչեցի…։
Այո՛, մեղանչել ենք քո դէմ ով մեծ Սուրբ եւ հիմա ծունկի եկած խնդրում ենք քո բարեխօսութիւնը առ Տէրն մեր Յիսուս Քրիստոս։
Ու հիմա բանաստեղծի բառերով քեզ եմ աղաչում, ով Սուրբ…
Օշականի հանճարանիստ հողակոյտ,
Դո՛ւն սրբագիր թարգմանիչ,
Ոսկեդարու ադամանդեա՜յ բանալի,
Դո՛ւն հայ դպրութեանց անշրջանակ լուսամուտ,
Դո՛ւն ճեմարան մարմարային մտածումի,
Ներէ՛ որ քու աշակերտդ արբեցեալ
Տասն եւ հինգ դարեր յետոյ զքե՛զ պաշտէ…։

Դո՛ւն՝ հասողութեան հիմնաքար,
Աստղերէն մեզ լոյս լեցնող ոսկեհասակ աշտարակ,
Մեզ արժանացրու այդ լոյսին իբրեւ քո ծառաները եւ թոյլ մի տուր որ խաւարը շրջապատի մեզ ու լուսաւորիչ մտքին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հոկտեմբեր 2021
Տօն Սրբոց Թարգմանչաց

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com