Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀՈԳԵԼՈՅՍ ՏԷՐ ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔԱՀԱՆԱՅ ՂԱՐԱԽԱՆԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Անկասկած որ պիտի ուզէի այս պահուն ձեզ հետ լինել, երբ հաւաքւել էք ոգեկոչելու յիշատակը գաղութիս եւ յատկապէս Սասուն քաղաքամասի մեր ժողովրդին եւ եկեղեցուն իր կեանքը նւիրաբերած, այժմ երանութեան մէջ հանգչող՝ Արժ. Տ. Կոմիտաս Աւ. Քհնյ. Ղարախանեանի։ Դժբախտաբար իր վախճանման տխուր արարողութիւններին կարելի չեղաւ մասնակցել կորոնա-վարակի ահագնացման պատճառով, նոյնիսկ հանգուցեալի երէցկինը՝ Տիկին Լիդուշ Իսայեան անսալով մեր թելադրանքին չմասնակցեց թաղման տխուր արարողութեան, որի համար օրհնում եւ գնահատում եմ նրան իր հասկացողութեան համար։

Մենք մեր Կրօնական եւ Թեմական Խորհուրդների հետ համատեղ մտածել եւ որոշել ենք յարմար ժամանակի եւ գործակցութեամբ Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի, պատշաճ յուշերեկոյով յարգել յիշատակը երանաշնորհ Տէր հօր եւ գաղութիս յարգելի ազգայիններից՝ հանգուցեալ Խեչում Խեչումեանի երբ Հ.Մ.Մ Րաֆֆի համալիրի վարչութիւնը ինձ այցելեց եւ յայտնեց իրենց մտադրութիւնը այս ձեռնարկի մասին շատ յատուկ կերպով ասացի. «Գնահատում եմ ձեր այս մտադրութիւնը, սակայն հանգուցեալ քահանայի յիշատակի ոգեկոչումը մեր պարտականութիւնն է. ամէն պարագային իմ թելադրանքն է, որ եկեղեցական խորհրդի հետ կապ պահէք եւ համագործակցաբար կազմակերպէք այս ձեռնարկը. յարմար ժամանակին երբ կորոնա-վարակը մի քիչ նւազի ես էլ ներկայ կը լինեմ», սակայն եղաւ այն ինչ որ հիմա լինում է։

Ազգի եւ եկեղեցու կեանքում յատուկ դերակատարութեամբ հանդէս եկողը վստահաբար արժանի է գնահատանքի։ Արժ. Տ. Կոմիտաս Աւ. Քահանայ Ղարախանեանը մեր գաղութի լաւագոյն եկեղեցականներից մին էր, որ իր վարք ու բարքով, նկարագրով ու մանաւանդ քահանայական կոչման եւ առաքելութեան վայել գործունէութեամբ մեծ ներդրում ունեցաւ գաղութի հոգեւոր կեանքի աճման, երիտասարդութեան եկեղեցի մօտեցմանբ եւ ժողովրդի կրօնական դաստիարակութիւն փոխանցելու գործի մէջ։

Աւելի քան քառորդ դարու իր ծառայութեամբ հանգուցեալ Տէր հայրը եղաւ Աւետարանի անկեղծ ու հաւատարիմ սպասաւոր։ Նա հաւատքի տէր եկեղեցական էր, բարի հովիւ որ անընդհատ իր հօտին ընկերակից էր իր ցաւին, վշտին եւ ինչու չէ նաեւ ուրախութեան մէջ։ Իր եկեղեցին սիրող էր եւ այդ սիրով իր զաւակներից հայր Վահրիճը ընծայեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ որ այժմ իբրեւ միաբան ծառայում է հայ համայնքին հեռաւոր Վենեզուէլայում։

Հանգուցեալ Տէր հայրը իր իմացութեամբ, յարաբերական կեանք մշակելու իր կարողութեամբ ազգային եւ պետական լայն շրջանակների իր կապերով մեծապէս օգտակար էր լինում համայնքին։

Յետ մահու յիշատակի ոգեկոչումը պարտականութիւն է եւ միաժամանակ պարտաւորութիւն։


ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

5 Նոյեմբեր 2021
Թեհրան

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Նոյեմբերի 2021;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի տաճարն եւ Բարեկենդան Յինանաց պահոց.

Երկուշաբթի 22 Նոյեմբերի 2021;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 23 Նոյեմբերի 2021;
Բ օր Յիսնակաց պահոց

Չորեքշաբթի 24 Նոյեմբերի 2021;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 25 Նոյեմբերի 2021;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 26 Նոյեմբերի 2021;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 27 Նոյեմբերի 2021;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Կիրակի 28 Նոյեմբերի 2021;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 29 Նոյեմբերի 2021;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Երեքշաբթի 30 Նոյեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ