Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՕՂԱԿԻ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆԸ՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՄՈՒՏԻ ԱՌԻԹՈՎ

Շատ սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,

Վերամուտ է կրկին. հազարաւոր, տասնեակ հազարաւոր աշակերտներ, աշակերտուհիներ իրենց ծնողների հետ միասին շարւած աշխատանքի են լծւած. աշակերտները աշխատում են ձեռք բերել իրենց դասարանների համապատասխան դասագրքերն ու տետրերը, գրենական պիտոյքներն ու անհրաժեշտ դպրոցական իրերը, ծնողները մի կողմից մտածում են դպրոցական թոշակների հայթայթման, իրենց զաւակների դպրոցի յատուկ զգեստների, մի խօսքով իրենց զաւակները արտաքնապէս նորոգելու եւ հոգեպէս պատրաստելու դպրոցական տարեմուտին եւ միւս կողմից էլ աշխատում են աստիճանաբար նրանց պատրաստել դպրոցական, կրթական կեանքին։

Սա տարիների աւանդութիւն է եւ այս առիթ է տալիս հետաքրքրական եւ հաճելի եռուզեռի։

Մենք էլ անցել ենք այդ բոլորի միջից եւ յատուկ յուզականութեամբ եւ երախտագիտութեամբ յիշում ենք այդ բոլորը։

Այսօր կեանքի պայմանները փոխւել են, քսանմէկերորդ դարը իր նւաճումներով եւ թէքնոլոգիական ձեռքբերումներով հանդերձ չի կարող երանական մի կեանքի հեռանկարի առաջ դնել մարդկութիւնը իր բոլոր խաւերով։

Հայակեանքը եւս մեծ մարտահրաւէրների, անորոշութիւնների առջեւ է կանգնել. տակաւին երեք տասնամեակ առաջ երազում էինք ու պայքարում յանուն մեր հայրենիքի եւ չքնաղ Արցախի անկախութեան համար։ Մեր երազը իրականացաւ. Հայաստանը անկախացաւ. Արցախը եւս մեր ժողովրդի միահամուռ ու միասնական պայքարի շնորհիւ անկախացաւ, ու մի պահ ապրեցինք երանական այն պահը երբ սկսւելու էր մեր ամբողջական հայրենիքի ձեռքբերման սուրբ գործը։

Դժբախտաբար 2018-ից սկսեալ հայրենիքում եւ Արցախում տեղի ունեցած դէպքերը մեզ աստիճանաբար յետ մղեցին։ Արցախի մեծ մասը վերագրաււեց թշնամու կողմից եւ Հայաստանն էլ այսօր տատանւում Ազէրիական եւ թրքական ՝՝սուրի՝՝ միջեւ։ Ու հիմա մենք կոչւած ենք շարունակել մեր պայքարը, քանի որ թշնամին կրկին անգամ բանաստեղծի բառերով՝

Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը՝ մեր կրծքին,…
Արդարութեան ձայնը հանած իր սրտից՝
Արտաքսել է մեզ մեր բնիկ երկրից։
Պանդո՜ւխտ, հալածեալ եղբա՛րք ո՞ւր դիմենք,
Հիմի է՞լ լռենք։

Պիտի չլռենք սիրելի աշակերտներ եւ աշակերտուհիներ, պիտի զինւենք մեր հայրերի կեանքից մեզ հասած փորձառութեամբ. պիտի զինւենք մեր ստացած ու ստանալիք գիտելիքներով, որոնք մեզ տալու են իմաստութիւն հասկանալու համար մեր բացթողումները եւ միաժամանակ լիցքաւորւելու ու կենսաւորւելու հայոց լեզւի ոգով, մեր պատմութեան ու հաւատքի զօրութեամբ, մեր հայրենիքի ճանաչողութեամբ. առանց հայրենիքը ճանաչելու չենք կարող իրական հայրենասէրներ լինել, դրա համար մեր անմահանուն Րաֆֆին մեզ կտակ է թողել հետեւեալ պատգամը՝ Հայրենասիրութեան ակունքը, աղբիւրը հայրենաճանաչութիւնն է. ճանչնալ, իմանալ մեր լեզուն, մեր պատմութիւնը, մեր կրօնը, մեր երկիրը իր լեռներով, գետերով, դաշտերով, լիճերով, մի խօսքով իր ողջ աշխարհագրութեամբ։

Հայրենաճանաչութեամբ զինւելը ի խնդիր մեր գոյատեւման, ի խնդիր մեր հայրենիքի պահպանման եւ ամբողջացման։

Այս տարւայ իմ պատգամը ձեզի սիրելի աշակերտ-աշակերտուհիներ ա՛յս է. «Հայրենասիրութեամբ ապրենք, հայրենասիրութեամբ լցւենք եւ հայրենասիրութեամբ մեր գոյապայքարը շարունակենք»։

Այս խոհերով շնորհաւորում եմ ձեզ դպրոցական վերամուտի առիթով, շնորհաւորում եմ մեր ուսուցիչներին եւ ողջ պաշտօնէութեան։

Աղօթում եմ բոլորիդ համար եւ մաղթում, որ այս տարի բոլորիս համար լինի Աստծու օրհնութեամբ եւ առաջնորդութեամբ մի տարի։

Խաղաղութիւն եւ սէր ձեզի սիրելիներ։


ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սեպտեմբեր 2022
Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Յունւարի 2023;
Ս․ Ծննդեան մեռելոց

Ուրբաթ 13 Յունւարի 2023;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Սբ. Յովհաննէս Մկրտչի Ծննդեան

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին Կարդալու տևողութիւն՝ 2 րոպէ: ԿԻՍՎԵԼ Առակներ 4.5-7։ Եսայի 40.3-5։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13.25-33։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.57-58։

Կիրակի 15 Յունւարի 2023;
Ա Կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ 54.1‐13, ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ՏԻՄՈԹԷՈՍԻՆ 1.1‐11, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.1-11

Երկուշաբթի 16 Յունւարի 2023;
Սրբոցն Պետրոսի հայրապետին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին 5 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 5.1‐8։ Բարուք 3.31‐4.4։ Հռոմէացիներ 8.28‐39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11‐16։

Երեքշաբթի 17 Յունւարի 2023;
Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ ԱՌԱԿՆԵՐ 21.15‐24։ ԵՍԱՅԻ 19.19‐21։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37‐42։

Չորեքշաբթի 18 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ Ա Տիմոթէոս 2.8-3.13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Հինգշաբթի 19 Յունւարի 2023;
Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2‐10։ Եսայի 45.1‐2։ Ա Տիմոթէոս 2.1‐7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1‐10։

Ուրբաթ 20 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: Ա Տիմոթէոս 4.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.23‐3.12։

Շաբաթ 21 Յունւարի 2023;
Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 11.2-11։ Եսայի 61.3-7։ Եբրայեցիներ 13.7-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.33-17.8։

Կիրակի 22 Յունւարի 2023;
Բ կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 23 Յունւարի 2023;
Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, և սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 14․1-6։ Եսայի 60․8-9։ Զաքարիա 8.4-5։ Եբրայեցիներ 2․14-18։ Ղկ 9․44-48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ