Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԶԵԿՈՅՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔԻՑ

Կիրակի, թւականիս հոկտեմբերի 30-ին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում՝ Թեմական խորհրդի հրաւէրով եւ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախագահութեամբ հանդիպում կայացաւ Կրթական խորհրդի հետ:

Հանդիպմանը ի պաշտօնէ ներկայ էր նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանի Իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Սոյն հանդիպման հիմնական օրակարգում էին դպրոցների վերադասաւորումը, տարրական դպրոցներն երկսեռ դարձնելու պետական թոյրտւութիւնն ստանալու գործընթացը, «Արարատ» դպրոցի վերակառուցումը, որոշ դպրոցներում առկայ խնդիրների լուծումը եւ 2022-2023 ուս. տարեշրջանի ուսումնավճարների որոշումը:

Հարկ է նշել, որ Նկատի ունենալով պայմանների թելադրանքով դպրոցների վերադասաւորման վերաբերեալ յոյժ կարեւոր եւ այժմէական օրակարգը, ընթացիկ շրջանում Թեմական խորհրդի ուշադրութեան կենտրոնում է դպրոցների վերադասաւորման ծրագիրը, գործնական փուլին մօտեցնելու իրագործումը: Իսկ «Արարատ» դպրոցի վերակառուցման հարցի կապակցութեամբ պէտք է նշել, որ այն իրականացնելու նախապայմանն է դպրոցների վերադասաւորման ծրագրի յստակեցումը, որտեղ նախ կը քննարկւեն առկայ հնարաւորութիւններից օգտագործելու տարբերակները:

Անդրադառնալով 2022-2023 ուս. տարեշրջանի թոշակների գումարին, հարկ է նշել, որ վերջին ամիսների ընթացքում Կրթական խորհրդի կողմից ուսումնասիրւել են 2021-2022 ուս. տարեշրջանում դպրոցներում եւ մանկապարտէզ-նախակրթարաններում իրականացւած ծախսերի իրական պատկերն օղակ առ օղակ բաժանումով, որոնց հիման վրայ կազմւել է կրթաթոշակների համեմատական աղիւսակները եւ ներկայացւել՝ կրթաթոշակի յաւելման առաջարկութեան տարբերակները եւ Թեմական խորհրդի սուբսիդաւորման տոկոսային պատկերը: Սոյն հանդիպման քննարկւեց եւ հաստատւեց կրթաթոշակների 40%-ով յաւելումը: Հարկ է ընդգծել, որ թէ դպրոցների եւ թէ մանկապարտէզների ծախսերի հիմնական բաժինը սուբսիդաւորւում է Թեմական խորհրդի կողմից իսկ մնացեալը գանձւում է աշակերտութիւնից:

Նոյն օրը վերոնշեալ հանդիպումին յաջորդեց 17-րդ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների կազմակերպման կապակցութեամբ խորհրդակցական հանդիպումը, որը մեկնելով մի շարք մտահոգութիւններից եւ միաժամանակ որոշ թեկնածուների խնդրանքին ընդառաջ, եւ յետ խորհրդակցութեամբ Թեմակալ Առաջնորդի, Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւորի, 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Թեմական Խորհրդի եւ 17-րդ շրջանի Ընտրական Կենտրոնական յանձնախմբի ատենապետի, յարմար նկատւեց յետաձգել նոյեմբերի 25-ին նախատեսւած 17-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները՝ ցնոր տնօրինում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 29 Հոկտեմբերի 2022;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 05 Նոյեմբերի 2022;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 12 Նոյեմբերի 2022;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Կիրակի 20 Նոյեմբերի 2022;
Բարեկենդան Յիսնակի Պահոց

Երկուշաբթի 21 Նոյեմբերի 2022;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 21 Նոյեմբերի 2022;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն Երգ 1.1-11։ Առ 11.30-12.4։ Ես 52.7-10։ Զք 2.10-13։ Մղ 3.1-2։ Բ Կր 6.16-7.1։ Ղկ 1.39-56:

Երեքշաբթի 22 Նոյեմբերի 2022;
Բ. օր Յիսնակի պահոց Կղ 1.12-23։ Ղկ 11.27-32։

Չորեքշաբթի 23 Նոյեմբերի 2022;
Գ. օր Յիսնակի պահոց Կղ 1.24-2.7: Ղկ 11.33-42:

Հինգշաբթի 24 Նոյեմբերի 2022;
Դ. օր Յիսնակի պահոց 3.15-4.4։ Ղկ 11.49-52։

Ուրբաթ 25 Նոյեմբերի 2022;
Ե օր Յիսնակաց պահոց Կողոսացիներ 4.5-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.1-12։

Շաբաթ 26 Նոյեմբերի 2022;
Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին Եզեկիէլ 3.16-19։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16։

Կիրակի 27 Նոյեմբերի 2022;
Ա կիր. Յիսնակի Եսայի 36.1-9։ Ա Թեսաղոնիկեցիներ 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.13-31։

Երկուշաբթի 28 Նոյեմբերի 2022;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային ԵՐԳ ԵՐԳՈՑ 8.14։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.1-3։

Երեքշաբթի 29 Նոյեմբերի 2022;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի Իմաստութիւն Սողոմոնի 9.9-12։ Եսայի 41.15-19։ Բ Կորնթացիներ 2.14-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.13-20։

Չորեքշաբթի 30 Նոյեմբերի 2022;
Պահք Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.41-48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ