Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՊԵՏԱԿԱՆ ՀԻՒՐԵՐԸ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Երկրում առաջին անգամը լինելով՝ «Բեհեշթ» անւամբ իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Սրբոց Վարդանանց եկեղեցու դահլիճում՝ նախաձեռնութեամբ Թեհրանի քաղաքապետարանի, համագործակցութեամբ՝ հանր. նախագահի գրասենեակի, նահանգապետարանի եւ համադրութեամբ ազգային իշխանութեան:

Նախաձեռնութեան նպատակն էր մօտիկից ծանօթանալ ժողովրդի խնդիրներին եւ այդ առումով միջոցառումը կոչւում էր՝ «Թեհրանի քաղաքապետարանի ծառայութեան սեղան»:

Սկզբում հիւրերը՝ Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին, Հանր. նախագահութեան ժողովրդական կապի կենտրոնի նախագահ հոջ. Սալեհին, Թեհրանի քաղաքապետի խորհրդական Սէյէդ Սաիդ Սադրզադէն, Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ Նասրօլլահ Աբադեանը, Թեհրանի տարբեր շրջանների քաղաքապետեր եւ յարակից բաժինների պատասխանատուները, ընկերակցութեամբ՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի եւ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանի, ներկայ գտնւեցին Սրբ. Վարդանանց եկեղեցում, ուր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը կատարեց աղօթք:

Ապա եկեղեցու դահլիճում Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին, Հանր. նախագահութեան ժողովրդական կապի կենտրոնի նախագահ հոջ. Սալեհին, Թեհրանի քաղաքապետի խորհրդական Սէյէդ Սաիդ Սադրզադէն, Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ Նասրօլլահ Աբադեանը, իրենց ելոյթների ընթացքում Հանր. նախագահի եւ Թեհրանի քաղաքապետի շնորհաւորաքները փոխանցեցին Ամանորի եւ Սրբ. Ծննդեան տօների կապակցութեամբ եւ մանրամասն անդրադարձան միջոցառման նպատակներին, եւ այն մասին, թէ ինչո՞ւ է նման նախաձեռնութիւն առաջին անգամը կազմակերպւում հէնց հայկական համայնքում, ընդգծելով իրանահայ համայնքի անմնացորդ դերը՝ Իրանի ներկայի եւ անցեալի բոլոր իրադարձութիւններում: Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Թեմական խորհրդի եւ ազգային իշխանութեան ծաւալած աշխատանքներին եւ իր շնորհակալական խօսքը փոխանցեց Քահանայ Հայրը:

Միջոցառմանը հիւրերի ձեռամբ գնահատւեցին հայ նահատակների ընտանիքներից՝ Զօրիկ Մուրադեանի մայրը՝ Կատարինէ Մուրադեանը, Նորիկ Բաբախանեանի եղբայրը՝ Ժորժիկ Բաբախանեանը, եւ յեղափոխութեան յաղթանակի տարիներում վիրաւորւած Գուրգէն Քարամեանը: Յուշանւէրներ յանձնւեցին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցչին եւ Քահանայ Հօրը:

Պաշտօնական ծրագրի աւարտին պետական հիւրերը ընդունում էին ժողովրդին, ովքեր իրենց խնդիրներն էին փոխանցում:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 07 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 18 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 23 Դեկտեմբերի 2023;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երկուշաբթի 25 Դեկտեմբերի 2023;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 26 Դեկտեմբերի 2023;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Հինգշաբթի 28 Դեկտեմբերի 2023;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 08 Դեկտեմբերի 2023;
Ա Թեսաղոնիկեցիներ 5.12-28։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.1-11։

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Երգ Երգոց 6.3-8։ Մաղաքիա 3.1-2։ Գաղատացիներ 3.24-29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39-56։

Կիրակի 10 Դեկտեմբերի 2023;
Եսայի 37.14-38։ Բ Թեսաղոնիկեցիներ 1.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.12-24։

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
ԱՌԱԿՆԵՐ 15.33-16.7։ Եսայի 18.7։ Փիլիպեցիներ 1.27-2.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37-42։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ Երեմիա 16.16-21։ Գործք 1.12-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 6.6-13։

Չորեքշաբթի 13 Դեկտեմբերի 2023;
Բ Թս2․1-16

Հինգշաբթի 14 Դեկտեմբերի 2023;
Առակներ 1.1-9։ Նաւում 2.1-6։ Հռոմէացիներ 5.1-5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Ուրբաթ 15 Դեկտեմբերի 2023;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 7.12-20։ Եսայի 44.1-5։ Եբրայեցիներ 13.17-21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 9.39-10.10։

Կիրակի 17 Դեկտեմբերի 2023;
ԵՍԱՅԻ 38.1-8։ Եբրայեցիներ 1.1-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1-10։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ