Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Նայիրի» հրատարակչութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ Իրանի Գիտութիւնների ակադեմիայի. Տեղի ունեցաւ Յովիկ Բեհբուի «Մահմեդականը եւ այլադաւանի ժառանգութիւնը» գրքի քննարկման նիստը

Երեքշաբթի,18 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի, փոխատենապետ Վահէ Թարոյեանի, Հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ․ Տ․ Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանսի եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի, Իր մասնակցութիւնը բերեց դոկտ. Յովիկ Բեհբուի հեղինակած «Մահմեդականը եւ այլադաւանների ժառանգութիւնը» գրքի քննարկմանը նւիրւած նիստին:

Միջոցառմանը նաեւ ներկայ էին փիլիսոփայ եւ իրաւաբան, Իրանի Գիտութիւնների ակադեմիայի իսլամագիտութեան բաժնի մշտական անդամ եւ ղեկավար այաթ. Մոհաղեղ Դամադը, Գրքի հեղինակի իրաւաբանութեան դասախօս հոջաթօլիսլամ Գոլին․ Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, Հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, ինչպէս նաեւ իրանահայ եւ պարսկալեզու իրաւագէտներ եւ ոլորտի դասախօսներ:
Հանդիպումը վարում էր հրատարակչութեան տնօրէն Արտոյտ Զոհրաբեանը:

Ընթացքում հպանցիկ կերպով քննարկւեց գրքի կարեւոր գլուխների՝ ա- Մուսուլմանի դիմաց անհաւատի ՀՈՋԲ-ը (ժառանգութիւնից զրկւելը) իսլամական իրաւագիտութեան տեսանկիւնից, բ- Իրանի օրէնսդրութեամբ ամրագրւած կրօնական փոքրամասնութիւնների ժառանգութեան հարցում մահմեդականների իրաւունքների բացառում, խնդիրները, որը Մոհաղեղ Դամադի առաջարկով անհրաժեշտ է վերածել գիտական յօդւածների, ինչը առիթ կը տայ գիրքը ներկայացնել նաեւ Ղոմի Կրօնագիտական համալսարանի գիտական քննարկումների համար:

Առաջնորդ Սրբազան Հայրը նաեւ եզրափակիչ խօսքով հանդէս գալով կարեւորեց իսլամ․քրիստոնեայ եւ հրեայ համայնքների միասնականութւնը որպէս Իրանի միսանականութեան ազդակ ու ասաց սա կը գոյանայ այն ժամանակ, երբ Իրանի հասարակութեան բոլոր անդամները հետեւելով իրենց նախնիներին փոխադարձ սիրով, յարգանքով եւ անձնազոհութեամբ՝ Լիբանանցի քրիստոնեայ բանաստեղծ Խալիլ Ջբրան Խալիլի խօսքերով իրար հանդէպ սէր տածելով կենարար հաց դառնան։

Յաւելենք, որ նիստին ներկայ էր նաեւ Իսլ. առաջնորդութեան եւ մշակոյթի նախարարութեանը կից ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի ներկայացուցիչը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Տօն՝ Երեմիա մարգարէի

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Տօն Սրբոց առաքելոցն՝Թովմայի, Յակոբայ, եւ Շմաւոնի

Երկուշաբթի 02 Սեպտեմբերի 2024;
Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների

Հինգշաբթի 05 Սեպտեմբերի 2024;
Տօն՝ Յովհաննու Կարապետի, եւ Արդար Յոբի

Շաբաթ 07 Սեպտեմբերի 2024;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 08 Սեպտեմբերի 2024;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան Աննայէ

Կիրակի 15 Սեպտեմբերի 2024;
Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 24 Սեպտեմբերի 2024;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 28 Սեպտեմբերի 2024;
Տօն Գէորգ զօրավարի

Կիրակի 29 Սեպտեմբերի 2024;
Տօն Վարագայ Սրբոյ Խաչի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 22 Օգոստոսի 2024;
Ե օր Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Ուրբաթ 23 Օգոստոսի 2024;
Զ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Շաբաթ 24 Օգոստոսի 2024;
Է օր Վերափոխման Երգ Երգոց 4.9‐15, 8.14։ Եսայի 7.10‐16։ Գաղատացիներ 3.29‐4.7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Կիրակի 25 Օգոստոսի 2024;
Բ կիր. զկնի Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Երկուշաբթի 26 Օգոստոսի 2024;
Թ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Երեքշաբթի 27 Օգոստոսի 2024;
Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից Իմաստութիւն Սողոմոնի 9.9‐10.2։ ԵՍԹԵՐ 10.4‐9։ ՅՈՒԴԻԹ 15.8‐16.4։ Եփեսացիներ 1.3‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 1.17‐21։

Չորեքշաբթի 28 Օգոստոսի 2024;
Պահք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15:58-16-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.10‐20։

Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Սրբոյն Երեմիայի մարգարէին Երեմիա 1.1‐10, 38.1‐13։ Բ ՊԵՏՐՈՍ 2.9‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16‐18։

Ուրբաթ 30 Օգոստոսի 2024;
Պահք Ա Կորնթացիներ 16.12‐24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.26‐34։

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Սրբոց առաքելոցն Թովմայի, Յակովբայ եւ Շմաւոնի Իմաստութիւն Սողոմոնի 9.13-10.3։ Միքիա 7.18-20։ Ա Կորնթացիներ 12.28-13.3։ Յհ. 20.24-31։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ