Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ԶՈՅԳ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԵՒ ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ

Թեմական խորհուրդն իր երկամեայ գործունէութեան շրջանի աւարտին մօտենալով, պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել ենթակայ մարմինների հետ։ Այս շրջագծում չորեքշաբթի, 23 օգոստոսի 2023 թւականին, երկու հանդիպումներ կայացան Ազգ. Առաջնորդարանի դահլիճում։ Հանդիպման էին հրաւիրւել՝ Հայոց զոյգ գերեզմանատների վարչութեան եւ Կարիքաւորներին Օժանդակող մարմնի անձնակազմերը։

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը երկու հանդիպումների սկզբին, Թեմական խորհրդի անունից ողջոյնի եւ շնորհակալական խօսք ուղղեց երկամեայ գործունէութեան ընթացքին ցուցաբերւած սերտ համագործակցութեան ուղղութեամբ։

Հանդիպման ընթացքին Ժողովականներն ունկնդրեցին երկու մարմինների երկամեայ գործունէութեան զեկոյցը եւ հարցերն ու առաջարկութիւնները՝ ապագայում առաւել արդիւնաւէտ գործունէութիւն ծաւալելու նպատակով։

Հարկ է նշել, որ համաձայն Թեմիս կանոնագրութեան, Գերեզմանատան վարչութիւնը վերահասու եւ հետամուտ է հայոց զոյգ գերեզմանատների՝ Դուլաբ 47.000.-քմ եւ Նոր Բուրաստան 200.000.-քմ տարածութիւն ունեցող տարածքների բարեկարգման աշխատանքներին իսկ բարեսիրական բնագաւառում աշխատանքները ընթանում են Կարիքաւորներին Օժանդակող մարմնի միջոցով, որը համայնքիս խոցելի խաւին, կանոնաւոր կերպով յատկացնում է օժանդակութիւններ։

Պրն. Նորայր Արամեանը վերոնշեալ հանդիպումների կապակցութեամբ նախ անդրադառնալով գերեզմանատան վարչութեան հետ կայացած հանդիպման յայտնեց, որ հայոց զոյգ գերեզմանատներում հիմնական աշխատանքներն առնչւում են շինարարական եւ բարեկարգման աշխատանքներին: Նա այս ուղղութեամբ մատնաշեց Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս մատռան եւ գերեզմանատան տարածքի բարեկարգւած իրավիճակին: Պրն. Արամեանը մատնանշեց, որ ներկայ դրութեամբ անվտանգութեան նկատառումով, ընթացքի մէջ է Դուլաբի գերեզմանատան երկու պատերին փշալարերի տեղադրման աշխատանքը իսկ Նոր Բուրաստան գերեզմանատնում, անվտանգութեանը հսկում ունենալու համար տեսախցիկներ կը տեղադւեն: Պրն. Արամեանը անդրադառնալով Նոր Բուրաստան գերեզմանատան աշխատանքներին մատնանշեց, որ վարչութեան առաջարկութեամբ հարկ է գերեզմանատնում աշխատաւոր աւելացնել, որը յարմար թեկնածու գտնելու դէպքում կիրականացւի: Նա նշեց, որ Նոր Բուրաստան գերեզմանատանն առնչւող հիմնական աշխատանքը կապւած է գերեզմանատան հիւսիսային հատւածում կառոյցիս յատկացւած տարածքները պաշտօնապէս ստանլու գործընթացը, որն այս ուղղութեամբ հարկ է դիմել պատկան պետական կազմակերպութեան իսկ ներկայ դրութեամբ ընթացքի մէջ է ջրհորի օգտագործման արտօնութիւնն ստանալու աշխատանքը:

Նա, որպէս նկատառում անդրադարձ ունեցաւ մարդուժի պակաս ունենալու պատճառով առկայ դժւարութիւններին մատնանշելով, որ գերեզմանատների հեռաւորութեան պատճառով, վարչութեանն անդամակցելու ընդառաջում չի լինում:

Պրն. Արամեանը Կարիքաւորներին Օժանդակող մարմնի հետ կայացած հանդիպման շրջագծում անդրադառնալով աշխատանքներին յայտնեց, որ Կարիքաւոր ընտանիքների սպասարկման աշխատանքներում, ոչ մի ջանք չխնայելով, շարունակւել են համայնքիս կարիքաւոր ընտանիքներին եւ խնամակալ չունեցող անհատներին կանոնաւոր կերպով ամսական նպաստների յատկացումը նաեւ բնակարանի վարձի կանխավճարի նպաստի, անակնկալ ծանր հիւանդութիւնների բուժման եւ վիրահատութեան ծախսերի որոշակի բաժնի յատկացումները եւ նիւթական դժւար պայմաններ ունեցող աշակերտութեան կրթաթոշակի վճարումը: Նա յաւելեց, որ Կարիքաւորներին Օժանդակող մարմինը ամսական նպաստ տրամադրելով, հովանաւորել է շուրջ հարիւրից աւել անհատ-ընտանիքների, ովքեր կանոնաւոր կերպով ստացել են նաեւ պարէնային կապոցներ իսկ երկամեայ գործունէութեան ընթացքում, ինը պահ եւ իւրաքանչիւր պահը շուրջ երկու հարիւր ընտանիքների պարէններ են բաժանւել, որը կատարւել է նաեւ Նոր Տարւայ եւ Ս. Յարութեան (Զատիկ) տօնական օրերին: ԿՕՄ-ի հովանաւորութեան ներքոյ են նաեւ տարբեր ծերանոցներում եւ հոգեբուժական կենտրոններում գտնւող թւով տասնվեց տարեցներ եւ հայորդիներ:

Պրն. Արամեանը նշեց, որ ԿՕՄ-ի աշխատանքներին առնչւող հիմնական մտահոգութիւնը կապւած է բնակարանների վարձի կանխավճարի նպաստի անբաւարար գումարին, որի յաւելումը ֆինանսաւորելու ուղղութեամբ հարկ է միջոցներ խորհել մնայուն նւիրատու-բարերարներ ունենալու համար:

Պրն. Արամեանը յայտնեց, որ Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թեմական խորհրդի համատեղ համագործակցութեան շնորհիւ յաջողւել է «Իմամ Խոմէյնի» անւան օգնութեան կոմիտէից արտօնութիւն ստանալ եւ ունենալ Գրիգոր Լուսաւորիչ մարդասիրական անւամբ դրւածք, որը Կարիքաւորներին Օժանդակող մարմնի հետ համահունչ աշխատանք կը ծաւալի բարեսիրական ոլորտներում:

Պրն. Արամեանը իր գոհունակութիւնն ու երախտիքը յայտնեց Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ նւիրատու բարերարների անվերապահ համագործակցութեան եւ օժանդակութեան համար:

Հանդիպման աւարտին, պրն. Արամեանը մէկ անգամ եւս գնահատանքով անդրադարձ ունեցաւ Գերեզմանատան վարչութեան եւ Կարիքաւորներին Օժանդակող մարմնի ծաւալած երկամեայ դրական գործունէութեան եւ ցուցաբերած սերտ համագործակցութեան համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ