Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԳՈՒՄԱՐՒԵՑ ԱՍԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 15-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը 2023թ., Հնդկաստանի Քոթայ քաղաքում (Քերելա նահանգ) գումարւեց Ասիայի եկեղեցիների խորհրդի 15-րդ համաժողովը, որի ընթացքում քննարկւեցին գործադիր վարչութեան, ընդհանուր քարտուղարութեան եւ միւս միաւորների անցեալ ութ տարիների գործունէութիւնը: Յիշեալ համաժողովին մասնակից էր նաեւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Բարեշնորհ Սարկաւագուհի Անի Քրիստի Մանուէլեանի:

Համաժողովում, Սրբազան Հայրը, որպէս ժողովական իր ելոյթն ունեցաւ եւ իր ժողովին փոխանցեց իր պատգամը՝ ընդգծելով Արցախի մեր ժողովրդի ներկայ աղէտալի վիճակը եւ ժողովականներին յանձնարարելով յատուկ կոչով դատապարտել թուրքիայի եւ ադրբեջանի վայրագ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։

Կիրակի, հոկտեմբերի 1-ին, ժողովականները մասնակցեցին տեղական եկեղեցիների կիրակնօրեայ պատարագի արարողութիւններին: Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ մեր եկեղեցու պատւիրակ՝ Բարեշնորհ Սարկաւագուհի Անի Քրիստի Մանուէլեանը մասնակցեցին Հնդիկ ուղղափառ եկեղեցու պատարագին, որի ընթացքին քարոզեց Սեպուհ Սրբազանը։

Ժողովը ընտրեց նաեւ նորընտիր գործադիր վաչութիւնը (Executive committee)՝ յաջորդ 5 տարիների համար կազմւած քսան անդամից եւ իր աշխատանքն աւարտեց հոկտեմբերի 3-ին, յատուկ ընկերային հաւաքոյթով։

Նշել է, որ Անի Քրիստի սարկաւագուհին իր մասնակցութիւնը բերեց փակման օրւայ աղօթքի արարողութեանը՝ կադալով Եսայի մարգարէի գրքից 65-րդ գլխի 17-25 համարները։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ