Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Մտահոգութեամբ եւ սրտի խորը կսկիծով հետեւում ենք Պաղեստինի ժողովրդի դէմ սիոնիստական վարչակարգի կողմից իրականացւող աննախադէպ վայրագութիւններին։

Այսօր Գազայի հատւածում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ յանցագործութիւն, որի անտեսումն ու դրա նկատմամբ անտարբեր մօտեցումը հակասում է բոլոր Աստւածային կրօնների ուսուցումներին եւ ցուցմունքներին։ Անշուշտ այդ յանցագործութիւններն անտեսողները իւրովի յանցակցում են ոճրագործներին, որի համար էլ պատասխանատու են Աստծոյ դատաստանի, արդարամիտ մարդկութեան արթուն խղճի եւ պատմութեան առջեւ։

Որպէս ցեղասպանութեան արհաւիրքն ապրած ժողովրդի ներկայացուցիչներ, կոչ ենք անում աշխարհի բոլոր հաւատացեալներին, ազատամիտ ու արդարամիտ մարդկութեանը համախմբելու բոլոր ջանքերը կասեցնելու համար Գազայի հատւածում տեղի ունեցող աղէտը։ Իւրաքանչիւր վայրկեանի վատնումը եւ կորուստը կարող է անվերադարձ հետեւանքներ ունենալ ճիշտ այնպէս, ինչպէս դա տեղի ունեցաւ Արցախում, որի արդիւնքում աւելի քան 120 հազար արցախահայեր ստիպւած եղան լքել իրենց պատմական հայրենիքն ու տարագրւել։

Ողջունելով Պաղեստինի հարցով Իրանի Իսլամական Հանրապետութեան ցուցաբերած սկզբունքային եւ անզիջում դիրքորոշումը, թեհրանահայ համայնքի անունից մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում այն բոլոր ջանքերին, որոնք իրականացւում են մեր երկրի ղեկավարութեան կողմից՝ կասեցնելու սիոնիստական վարչակազմի յանցագործութիւնները Պաղեստինի ժողովրդի դէմ։

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ


با نگرانی و اندوه عمیق، جنایات ددمنشانه بی‌سابقه رژیم صهیونیستی علیه ملت فلسطین را دنبال می‌کنیم.

آنچه امروز در نوار غزه می‌گذرد چیزی جز نسل کشی و جنایت علیه بشریت نیست که بی‌توجهی و بی‌تفاوت با آن با آموزه‌ها و دستورات همه ادیان الهی در تضاد است. پر واضح است کسانی که این جنایات را نادیده می‌گیرند، خود شریک جرم جانیان محسوب شده و در مقابل وجدان بیدار بشریت و تاریخ، قضاوت خداوند پاسخگو خواهند بود.

ما به عنوان نمایندگان مردمی که نسل‌کشی را تجربه کردند، از همه مؤمنان جهان، بشریت آزاده و منصف می‌خواهیم که اراده خود را جزم کرده و برای جلوگیری از فاجعه رخ داده در نوار غزه، از هیچ تلاشی مضایقه ننمایند. هدر دادن حتی یک ثانیه می‌تواند عواقب جبران ناپذیری داشته باشد، درست مانند آنچه که در آرتساخ رخ داد. که در نتیجه آن بیش از 120000 ارمنی آرتساخ مجبور به ترک وطن تاریخی خود و مهاجرت شدند.

با استقبال از موضع اصولی و سازش ناپذیر جمهوری اسلامی ایران در موضوع فلسطین، به نمایندگی از جامعه ارامنه تهران، حمایت کامل خود را از تمامی تلاش‌های رهبری کشورمان برای توقف جنایات صهیونیست‌ها بر علیه دولت و مردم فلسطین اعلام می‌کنیم.

دعاگــو
اسقف اعظم سيبوه سـركيسيان
خليفـه ارامنـه تهـران

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ