Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԱՄԼՈՅ ԱՍՈՒԼԻՍ՝ Ի ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԷՄ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՒՈՂ ՅԱՆՑԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Երկուշաբթի, 23 հոկտեմբեր 2023 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ Թ.Հ.Թ. Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ՝ Թեհրանում ասորի կաթոլիկների առաջնորդ Վանիա Սարգիսի, Իրանում Հրեայ համայնքի հոգեւոր հովիւ՝ Խախամ Համամի Լալեզարի, եւ Ասորի արեւելեան եկեղեցու ներկայացուցիչ հոգեւորական Իւբալիթ Ալդոյի, Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերթ Բեգլարեանի եւ Իսլամական կապի եւ մշակոյթի կազմակերպութեան մշակոյթների եւ կրօնների երկխօսութեան կենտրոնի նախագահ Ալիաքբար Զիայի, տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս՝ ի դատապարտութիւն Իսրայէլի կատարած վայրագ յարձակումների։

Ասուլիսի սկզբում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը անդրադառնալով Գազայում սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւններին, ասաց. «Այս օրերին աշխարհը տակնուվրայ է եղել: Դժբախտաբար 1948-ից երբ իսրայէլական սիոնիստական իշխանութիւնը կազմաւորւեց Մերձաւոր Արեւելքի մէջ, Արեւելքը սկսեց կրակի հետ խաղալ եւ մենք ամբողջ տարածաշրջանի ժողովուրդը այսօրւայ այս տագնապն ենք ապրում»: Թեմակալ առաջնորդն ընդգծեց. «Ողջ Քրիստոնեայ աշխարհը այս օրերին դատապարտել ու դատապարտում է իսրայէլեան նման վայրագ յարձակումները: Սրանից երեք շաբաթ առաջ Հնդկաստանում Ասիայի Եկեղեցիների խորհրդի համընդհանուր համաժողով ունեցանք եւ բոլորս համատեղ կերպով դատապարտեցինք իսրայէլական այս անմարդկային յարձակումը Գազայի ժողովրդի վրայ եւ կոչ ուղղեցինք աշխարհին, որպէսզի փորձեն ամէն գնով տէր կանգնել Գազայի ժողովրդին»: Թեմակալ առաջնորդը նշեց. «Միառժամանակ առաջ նոյն վիճակի մէջ էր հայոց աշխարհը եւ յատկապէս Արցախը եւ արցախահայութիւնը, որ տեղահանւեց իր բնիկ երկրից, գաղթական եղաւ եւ աշխարհում որեւէ մէկը բերան չբացեց, որ պատմական մի ժողովուրդ իր հայրենի հողից վտարւում է: Միայն Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդը եւ ղեկավարութիւնը տարբեր ձեւերով եւ միջոցներով զօրակցութիւն յայտնեցին Արցախի ժողովրդին»:

Ասուլիսը վարող, Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը դատապարտելով սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւնները, յոյս յայտնեց, որ կրօնական բոլոր ղեկավարները եւ քաղաքական այրերը համընդհանուր դատապարտանքի հռչակագրով հանդէս կը գան, եւ կը կանխւի անմեղ պաղեստինցիների դէմ ոճրագործութիւնները: Մամլոյ ասուլիսի ընթացքում Իսլամական կապի եւ մշակոյթի կազմակերպութեան մշակոյթների եւ կրօնների երկխօսութեան կենտրոնի նախագահ Ալիաքբար Զիային ընդգծելով սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւնները նշեց, որ այս վերջին յարձակումների ժամանակ թիրախ են դարձել բազմադարեայ եկեղեցիներ ու մզկիթներ եւ նահատակւել են մեծ թւով պաղեստինցիներ, եւ այժմ պահն է, որ մարդու իրաւունքների կառոյցների իրաւացիութիւնը պարզւի, որոնք դժբախտաբար լռում են: Նա յոյս յայտնեց, որ բոլոր կրօնական ղեկավարների դատապարտանքը արդիւնաւորւի: Ասուլիսի ընթացքում սիոնիստների ոճրագործութիւնները դատապարտող ելոյթներ ունեցան՝ Թեհրանում ասորի կաթոլիկների առաջնորդ Վանիա Սարգիսը, Իրանում հրեաների հոգեւոր ղեկավար խախամ Իւնէս Համամի Լալեզարը եւ Ասորի արեւելեան եկեղեցու ներկայացուցիչ հոգեւորական Իւբալիթ Ալդօն:

Ելոյթներից յետոյ լրագրողները ուղղեցին իրենց հարցումները, որոնց պատասխանում էին հոգեւոր առաջնորդները: Ի պատասխան «ԱԼԻՔ» օրաթերթի լրագրողի հարցումին, որ վերջերս Ադրբեջանը, Իսրայէլի մանկասպան ռեժիմի համագործակցութեամբ Արցախում տեղահանեց աւելի քան 120 հազար արցախահայերի եւ կատարւեցին ոճրագործութիւններ, արդեօք եթէ դատապարտւէ՞ր այդ յանցագործութիւնը, միգուցէ այսօր ականատեսը չլինէինք Գազայում սիոնիստական ռեժիմի նման ոճրագործութիւններին, Սրբազան Հայրը յստակեցրեց. «Դժբախտաբար աշխարհը վկայեց, որ իսրայէլական ուժերը Ադրբեջանի, թուրքական ուժերի եւ ԴԱԷՇ-ի ուժերի հետ միասնաբար յարձակւեցին Արցախի վրայ եւ Արցախի ժողովրդին իր երկրից վտարեցին: Հետեւաբար մենք այստեղ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւաքական ճիգ ու աշխատանք պիտի կատարենք, որ կարողանանք միասնաբար եւ իբրեւ մէկ հաւաքականութիւն յաղթահարել բոլոր այն դժւարութիւնները, որոնք սիոնիստական իշխանութեան կողմից արտայայտւում են մեր երկրի հանդէպ եւ կասկած չունեմ, որ մենք Իրանում եւ Արաբական աշխարհում եթէ միասնական ճիգով գործենք պիտի կարողանանք յաղթահարել ամէն տեսակ դժւարութիւն»:

Սրբազան Հայրը եզրակացրեց, որ դժբախտաբար աշխարհը ապերախտ աշխարհ է եւ դրա համար հազարաւոր ժողովուրդ զոհ է գնում այս անարդարութեան։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ