Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հերմինէ Բաբայեանը իրանական 1395 թւականի ընտրեալ մանկաբարձուհի

Համաձայն «Բժշկական լուրեր» պարբերաթերթի վերջին համարի (օրդիբեհեշտ 20) հաղորդման, Հերմինէ Բաբայեանի անունը տեղ է գտել իրանական 1395 թւականի լաւագոյն մանկաբարձուհիների ութնեակում:

Այս պարբերաթերթը Հերմինէ Բաբայեանին ծանօթացնելով գրել է՝

 Հերմինէ Բաբայեան

 -      Ծնւել է 1956 թւականին՝ Թաւրիզում

-      Լիսանսի մակարդակով աւարտել է Թաւրիզի համալսարանի՝ հիւանդապահութեան եւ Թեհրանի Բժշկագիտութեան համալսարանի՝ մանկաբարձութեան ճիւղերը

-      Մինչև թոշակի անցնելը 30 տարի շարունակ որպէս Բժշկագիտութեան համալսարանի պաշտօնեայ պաշտօնավարել է «Միրզա Քուչաք Խան» հիւանդանոցում

-      22 տարի շարունակ վարել է ծննդաբերութեան սենեակի պատասխանատւութիւնը

-      1980-ից 1989 թւականների ընթացքում 10 տարի որպէս երեկոյեան ու գիշերւայ հերթապահ մանկաբարձուհի ծառայել է Թեհրանի հարաւում գտնւող Նազիաբադի «Մոֆարահ» բարեգործական հիւանդանոցում

-      Պարտադրեալ պատերազմի շրջանում փրկարարների վարժեցման ու դաստիարակման հարցում համագործակցել է Կարմիր Մահիկի հաւաքականութեան հետ

-      Հիւանդապահների օգնականների դաստիարակման հարցում համագործակցել է Թեհրանի Բժշկագիտական համալսարանի հիւանդապահութեան ու մանկաբարձութեան ֆակուլտետի հետ

-      Երկրի մակարդակում հետազօտական նախագծերում ու աւարտաճառերի ուղղութեամբ համագործակցել է գերլիսանսի և մասնագիտական դոկտորայի ճիւղի ուսանողների հետ

-      1992 թւականից անդամակցում է Երկրի կաթի տարածման միութեանը

-      Իրանի մանկաբարձուհիների հաւաքականութեան անդամ

-      Իրանի կոլոսկոպիի, պաթոլոգիայի և սերւիքսի միութեան անդամ

-      Ս. Գէորգ եկեղեցուն կից ծերանոցի տեխնիկական պատասխանատու

-      «Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմնի անդամ

-      Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան անդամ  

 Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարմինը այս յաջողութեան կապակցութեամբ շնորհաւորում է տկն. Հերմինէ Բաբայեանին:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com