Հինգշաբթի, 1 փետրւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպում ունեցաւ Ուսանողական Ֆոնդի Մարմնի ատենապետ Ալբերթ Լազարեանի եւ ատենդպիր Արմանդ Դրօրի հետ:
Հանդիպման սկզբում ընդհանուր անդրադարձ կատարւեց Ֆոնդի գործունէութեանը, մասնաւորապէս վերջին ամիսների ու ապագայ ծրագրերին:
Նշւեց, որ ուսման նպաստ ստացող մի շարք ուսանողների շրջանաւարտ լինելով, ստեղծւել է նոր ուսանողների ընդունման հնարաւորութիւն, որն այս ուղղութեամբ խորհրդակցութեան արդիւնքում որոշւեց Ուսանողական Ֆոնդի ներկայացուցիչները հանդիպում ունենան Հայ Համալս. Ընդհ. Միութեան վարչութեան հետ իսկ նաեւ 12-րդ դասարանի աշակերտ-ուհիների համար Ֆոնդի գործունէութեան եւ առաքելութեան ծանօթացման հանդիպումներ կազմակերպելու նպատակով՝ խորհրդակցութիւն տեղի կունենայ Կրթական խորհրդի հետ:
Անդրադարձ կատարւեց նաեւ ուսանողներին, որպէս օժանդակութիւն տրամադրւող տարեկան սակերը բարձրացնելու պայմաններին եւ հնարաւորութիւններին, որոնց կապակցութեամբ առ ի քննարկում Թեմական խորհրդին է ներկայացւելու Մարմնի առաջարկութիւնները:
Պրն. Նորայր Արամեանը ընդգծեց Կրթական ոլորտում ներդրում ունենալու ապագայ դրական ազդեցութիւնը եւ այս ուղղութեամբ Ֆոնդի գործունէութեան կարեւորութիւնը, որի համար նշեց, որ հարկ է աշխատանքները ներկայ պայմաններին համապատասխան եւ նպատակասլաց ուղղութեամբ առաջնորդել: Նա վստահեցրեց, որ Թեմական խորհուրդն իր հնարաւորութեան սահմաններում հովանաւորելու եւ նեցուկ է հանդիսանալու աշխատանքների ընթացքի դիւրացմանն ու սահունացմանը:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ