Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՊՐԵՆՔ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԽՈՐՀՐԴՈՎ

«Ճանաչել Աւետարանն իբրեւ հայր եւ մայր՝ Առաքելական եւ ընդհանրական սուրբ եկեղեցի»: Այս նախադասութեան մէջ խտացած է Վարդանանց հաւատամարտի խորհուրդն ու ողջ գաղափարական աշխարհը:

Վարդանանց Աւարայրամարտը իբրեւ ազգային հպարտութիւն առթող թւական, իր էութեամբ մեծապէս դաստիարակիչ է հայ եկեղեցու զաւակների համար£ Հետեւաբար միասնաբար կոչւած ենք կենտրոնանալու եւ մտածելու այս պատմական դէպքի յետեւում կանգնած գաղափարական կեանքի ու այդ կեանքից թելադրւող ճշմարտութիւնների մասին որպէս հրամայական պահանջ, որովհետեւ.-

Վարդանանց ճակատամարտը առաջին հերթին, քրիստոնէական հաւատքի եւ այդ հաւատքով ապրող ժողովրդի գոյապայքարի անլռելի ղօղանջն է: Հայ ժողովրդի քրիստոնէական հաւատքով պարուրած Աւարայրի հերոսամարտը հանդիսանում է մեր պատմութեան ամենաբացառիկ ու իմաստալից դէպքերից մէկը, այլեւ 1573 տարի եղել է եւ վստահաբար մնալու է ներշնչման, զօրացման ու պայքարի անփոխարինելի աղբիւր, որովհետեւ այս հերոսամարտը եղաւ նաեւ խորհրդանիշը մեր ժողովրդի ազգային միութեան ու ամբողջականութեան այլեւ հաւատքի ու հայրենիքի համար մղւող պայքարի: Ահա թէ ինչու համար Վարդանի եւ իր նահատակակից ընկերների անունները դարեր շարունակ հնչեցին հայ մանուկների, պատանիների, երիտասարդների եւ ծերերի շրթներից. թոթովախօս հայ մանուկի հպարտութեան եւ ներշնչման աղբիւր եղաւ հետեւեալ կարճ ոտանաւորը.-

Հա՛յ եմ ես, հա՛յ եմ ես,
Սարսափեցէք իմ ձեռքէս,
Հայաստանն ազատող՝
Քաջ Վարդանի թոռն եմ ես:

Վարդանանց հերոսամարտը մարդու ազատութեան, արժանապատւութեան եւ խղճի ազատութեան համար մղւած ամենասուրբ ու նւիրական մարտն է, որ երբեւիցէ տեսել է պատմութիւնը: Այո՛, Աւարայրեան հաւատամարտը հանդիսանում է մեր ժողովրդի հոգեւոր արժէքների պահպանման խորհրդանիշը: «Որովհետեւ Աւետարանն իբրեւ մեր հայրն ենք ճանաչում եւ մայրը՝ Առաքելական եկեղեցի կաթողիկէ». Այլ բառերով Վարդանանց հերոսական պայքարը խտացած է.«Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» կարճ նախադասութեան մէջ: Յաւերժական արժէքների պահպանման համար մղւած գիտակցւած պայքարը մարդուն առաջնորդում է դէպի յաւիտենականութիւն, անմահութիւն:

Վարդանանց հերոսամարտը հանդիսացաւ ազգ եւ եկեղեցի անքակտելի միութեան, միասնութեան խորհրդանիշ: Ահա թէ ինչու հայ ուխտապահ նախարարները Յազկերտ թագաւորին գրւած նամակում նրան յիշեցնում թէ քրիստոնէութիւնը իրենց համար «իբրեւ զգոյն ի մորթոյ» է, այլ ոչ իբրեւ զգեստ: Երուսաղէմի երանաշնորհ պատրիարք Թորգոմ Արք. Գուշակեան անդրադառնալով այս իրողութեանը գրում է.«Անհնար է առանձնացնել ազգային պատմութիւնը եկեղեցականից. մէկը թեզանն է, միւսը առէջը, երկուսի իրարից անջատումը կոչնչացնի երկուսին էլ»:

Այսօր եւս հակառակ հայակեանքում, հայրենիքում եւ Արցախում տեղի ունեցող եւ ունեցած ցաւալի, դժբախտ իրադարձութիւններին հայ ժողովուրդը Վարդանանց ոգիով շարունակում է յանուն հայրենիքի ու հաւատքի պահպանման իր պայքարը: Արցախի պահանջատիրութիւնն ու մեր պատմական հայրենիքի ձեռքբերման ի խնդիր տարւած պայքարը ուրիշ բան չի եթէ ոչ՝ շարունակութիւնը Վարդանանց հերոսամարտի:

Աշխարհի այսօրւայ քաոսային վիճակը, մեր հայրենիքում տիրող անորոշութիւնն ու այն կորցնելու վախը, Արցախ նորից ազատագրելու հրամայականը մարտահրաւէրներ են, որոնք մեզ մղում են զգօնութեան, մեր պատմութեան խոր իմացութեան, քրիստոնէական մեր հաւատի վերակենդանացման, որով կը կարողանանք վերակենդանացնել մեր եկեղեցին, որի, բանաստեղծի բառերով իր,

Մէն մի քարին տակ գետնի
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի,
որտեղից իր հաւատացեալներին առաջնորդում է յաւիտենականութեան:

Այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի մեր ժողովուրդը կարիք ունի միութեան ու միասնականութեան: Մէկ անգամ ընդմիշտ հարկ է գիտակցել այն ճշմարտութիւնը, որ մի ժողովրդի ե՛ւ մեծութիւնը, ե՛ւ զօրութիւնը, եւ ստեղծագործական կեանքի գաղտնիքը կայանում են միութեան մէջ:

Վարդանանց հերոսները այսօր մեզ պատգամում են.«Կառչեցէ՛ք ձեր եկեղեցուն, պատմութեան, մշակոյթին եւ լեզւին, որպէս պատւանդան ձեր ինքնութեան եւ գոյութեան: Որքան մօտ լինէք ձեր երեկւան, այնքան պայծառ կը լինի ձեր այսօրը եւ յուսավառ ու փայլուն ձեր վաղը: Այս օրերի Հայաստանի, թէ Սփիւռքի երկնակամարի վրայ երեւացող սեւ, մութ ամպերից չվախենաք: Հեռու վանեցէք ձեզանից թերահաւատութիւնն ու վառ յոյսով, որպէս տեսլապաշտ ժողովուրդ, նայեցէք ապագային»:

Այստեղ յուզմունքով եմ վկայակոչում Մեծի Տանն Կիլիկիոյ երանաշնորհ Տ. Տ. Գարեգին Ա Յովսէփեանց կաթողիկոսի այն խօսքը, որն ուղղեց Սարդարապատի անզուգական ճակատամարտին մասնակցող հերոսներին՝ ներշնչւած, անշուշտ, Աւարայրի հերոսամարտի ոգուց.«Հազիւ ծագել է ազատութեան արեգակը եւ մեր թշնամին եկել է խաւարեցնել այն: Յափշտակիչների դէմ զէնքով պիտի պաշտպանենք մեր իրաւունքը, ընտանիքը եւ հայրենիքը: Դարերի մեր երազն իրականացել է: Հաւաքենք մեր բովանդակ ուժերը եւ ազատենք նորածագ հայրենիքը: Երդում արէք երբեք ձեր թիկունքը ցոյց չտալ թշնամուն: Երդում արէք, որ կա՛մ կը յաղթենք, կա՛մ կը մեռնենք»: Այո՛, այսօր եւս Հայրենիքը մեր հաւատի, հայրենասիրութեան ու միասնականութեան կարիքն ունի, որպէսզի կարողանանք տէր ու պաշտպան կանգնել նրան եւ անհրաժեշտութեան պարագայում՝ նոյնիսկ զոհւել յանուն նրա սիրոյ: Իրական հայրենասիրութիւնը ծնունդն է հայրենաճանաչութեան: Ճանաչե՛նք մենք մեզ ի խնդիր մեր յաւերժական գոյութեան:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Տօն՝ Երեմիա մարգարէի

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Տօն Սրբոց առաքելոցն՝Թովմայի, Յակոբայ, եւ Շմաւոնի

Երկուշաբթի 02 Սեպտեմբերի 2024;
Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների

Հինգշաբթի 05 Սեպտեմբերի 2024;
Տօն՝ Յովհաննու Կարապետի, եւ Արդար Յոբի

Շաբաթ 07 Սեպտեմբերի 2024;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 08 Սեպտեմբերի 2024;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան Աննայէ

Կիրակի 15 Սեպտեմբերի 2024;
Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 24 Սեպտեմբերի 2024;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 28 Սեպտեմբերի 2024;
Տօն Գէորգ զօրավարի

Կիրակի 29 Սեպտեմբերի 2024;
Տօն Վարագայ Սրբոյ Խաչի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 22 Օգոստոսի 2024;
Ե օր Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Ուրբաթ 23 Օգոստոսի 2024;
Զ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Շաբաթ 24 Օգոստոսի 2024;
Է օր Վերափոխման Երգ Երգոց 4.9‐15, 8.14։ Եսայի 7.10‐16։ Գաղատացիներ 3.29‐4.7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Կիրակի 25 Օգոստոսի 2024;
Բ կիր. զկնի Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Երկուշաբթի 26 Օգոստոսի 2024;
Թ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Երեքշաբթի 27 Օգոստոսի 2024;
Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից Իմաստութիւն Սողոմոնի 9.9‐10.2։ ԵՍԹԵՐ 10.4‐9։ ՅՈՒԴԻԹ 15.8‐16.4։ Եփեսացիներ 1.3‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 1.17‐21։

Չորեքշաբթի 28 Օգոստոսի 2024;
Պահք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15:58-16-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.10‐20։

Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Սրբոյն Երեմիայի մարգարէին Երեմիա 1.1‐10, 38.1‐13։ Բ ՊԵՏՐՈՍ 2.9‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16‐18։

Ուրբաթ 30 Օգոստոսի 2024;
Պահք Ա Կորնթացիներ 16.12‐24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.26‐34։

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Սրբոց առաքելոցն Թովմայի, Յակովբայ եւ Շմաւոնի Իմաստութիւն Սողոմոնի 9.13-10.3։ Միքիա 7.18-20։ Ա Կորնթացիներ 12.28-13.3։ Յհ. 20.24-31։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ