ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Սիսի Կաթողիկոսական կալւածների վերադարձի նշանակութիւնը՝ Հայ Դատի պահանջատիրական հոլովոյթում

ԱԼԻՔ - Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ՝ հոկտեմբերի 26-ի երեկոյեան նոյն հաստատութեան յարկի տակ կազմակերպւել էր դասախօսական երեկոյ: Օրւայ դասախօսն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, իսկ թեման՝ «Սիսի կաթողիկոսական կալւածների վերադարձի նշանակութիւնը Հայ Դատի պահանջատիրական հոլովոյթում»:

Սկզբում, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանը ողջունելով թեմակալ առաջնորդի ներկայութիւնը, հակիրճ տողերով ներկայացրեց ընտրւած թեմայի նպատակը: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարութեանը հայապահպանման եւ Հայ Դատի պահանջատիրական պայքարի գործում: Նա նշեց, որ դարեր շարունակ հայոց պետականութեան բացակայութեան պայմաններում, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին է իրականացրել պետականութեան փաստացի գործառոյթները հայ իրականութեան մէջ եւ անդրադարձաւ հայ հոգեւորականութեան դերակատարութեանը՝ հայ ժողովրդի ազատագրական պայքարում:

Ապա ամբիոնի մօտ հրաւիրւեց օրւայ դասախօսը: Սրբազան Հայրը իր դասախօսութիւնը ներկայացրեց մի քանի գլուխների տակ ամփոփւած, նախ ներկայացնելով Սիսի կաթողիկոսութեան կազմաւորումը: Դասախօսը իր ելոյթը սկսեց այսպէս. «Կիլիկիոյ կաթողիկոսութեան կամ Սիսի կաթողիկոսութեան պահանջատիրական աշխատանքը ծայր առաւ 2015 թւականի ապրիլի 27-ին, թուրքական սահմանադրական դատարանին ներկայացւած դատական գործընթացի սկսումով»:

Թեմակալ առաջնորդն ապա անդրադարձաւ հայ ժողովրդի կեանքում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարութեանը եւ ասաց. «Եկեղեցին մեր ժողովրդի ծառայութեան կեանքի մէջ իր մեծ ներդրումն է ունեցել, պարզապէս այն պատճառով, որ եկեղեցի եւ ժողովուրդ նոյնն է: Քրիստոնէական հասկացողութեան մէջ, երբ եկեղեցի ենք ասում հասկանում ենք հաւատացեալների այն ամբողջութիւնը, որոնք հաւատքով, գաղափարական աշխարհով կազմում են մի ամբողջութիւն, ուրեմն, երբ ասում ենք Հայաստանեայց եկեղեցի՝ հասկանում ենք հայ ժողովուրդ: Այս իմաստով է, որ պատմութեան ընթացքում եկեղեցի եւ ժողովուրդ կամ եկեղեցու պատմութիւն եւ հայ ժողովրդի պատմութիւն՝ սերտօրէն առնչւած են միմեանց»:

Այնուհետեւ դասախօսը համապարփակ գծերով ներկայացրեց Սիսի կաթողիկոսութեան պատմական տւեալները, անցած ուղին եւ ներկայ պայմանները:

Սրբազան Հայրը նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ վերջին տարիներում, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդների նիստերի եւ Միջեկեղեցական համագումարների ժամանակ Հայոց Ցեղասպանութեան մասին արծարծւած թեմաներին եւ պաշտօնական հրապարակւած հռչակագրերին: Նա նշեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Կենտրոնական եւ Գործադիր վարչութիւնների ատենապետութեան 15 տարիներին, Հայոց Ցեղասպանութիւնը միշտ ներկայ է եղել Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի օրակարգում: Թեմակալ առաջնորդը նշեց. «Մեր աթոռի ներկայացուցիչները եւ հետագային, Հայաստանի վերանկախացումից յետոյ Ամենայն հայոց կաթողիկոսութեան հետ համագործակցաբար, ամէն առիթին բարձրագոյն ատեանների օրակարգի նիւթ են դարձնում Հայոց Ցեղասպանութեան հարցը:

Երեւի վերջին մեծ յաջողութիւնը այս ուղղութեամբ տեղի ունեցաւ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովում գումարւած 30 հոկտեմբերից մինչեւ 8 նոյեմբեր 2013-ին Հարաւային Կորէայի Բուսան քաղաքում, որտեղ համաժողովում միաձայնութեամբ ընդունւեց այն փաստաթուղթը, որը պատրաստւած էր Անթիլիասում Արամ Վեհափառ Հայրապետի կողմից, անշուշտ խորհրդակցաբար Ամենայն հայոց կաթողիկոսութեան հետ»: Թեմակալ առաջնորդը իր արտայայտութիւնների աւարտին խօսելով Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից ներկայացւած դատական յայտի մասին, այսպէս ասաց. «Ներկայացւած դատը, իրաւական երկու հիմք ունի՝ կաթողիկոսարանի կալւածային իրաւունքի հարց եւ երկրորդ՝ կաթողիկոսարանի կրօնական պաշտամունքի իրաւունքի վերահաստատում: Թուրքական դատարանի մերժումի պարագային եւ կամ Սիսի կալւածը չվերադարձնելու պարագային, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը բողոքելու է Եւրոպական մարդկային իրաւանց դատարանի մօտ եւ այնուհետեւ իր իրաւունքները հետապնդելու է միջազգային օրէնքների լոյսի տակ: Հարկ է յիշել, որ Եւրոպայի մարդկային իրաւանց դատարանի մօտ դատ բացելու նախապայմանը, տեղական մակարդակի վրայ դատական հայցի մերժումից յետոյ աւելի ուժեղ ընթացք կարող է ունենալ»:

Թեմակալ առաջնորդի շահեկան ելոյթից յետոյ ներկաներին առիթ տրւեց հարցումների, որոնց սպառիչ պատասխաններ էր տալիս թեմակալ առաջնորդը:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com