Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընդառաջելով Կրօնական խորհրդի որոշումին հանդերձեալ է կատարել Սարկաւագական Ձեռնադրութիւն, մեր եկեղեցիներում ծառայող, տարիների դպիր՝ Յովիկ  Խոսրովեանին կիրակի 8 նոյեմբեր 2015-ին յընթացս Ս. եւ անմահ պատարագի:

Շաբաթ 7 նոյեմբեր երեկոյեան ժամը 5-ին կիրակնամուտի արարողութեան աւարտին տեղի է ունենալու կիսասարկաւագական ձեռնադրութիւն:

Կիրակի 8 նոյեմբեր 2015-ի առաւօտեան յընթացս Ս. պատարագի տեղի է ունենալու Սարկաւագական ձեռնադրութեան հոգեպարար արարողութիւն:

Այս առիթով պատարագելու եւ Սարկաւագական Ձեռնադրութիւն կատարելու է թեմիս Առաջնորդ՝ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ-ը

  • Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
  • Սկիզբ Ս. պատարագի ժամը 10:00-ին
  • Սկիզբ ձեռնադրման ժամը 10:30-ին
  • Քարոզ ժամը 11:00-ին

Սիրով հրաւիրում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու վերոյիշեալ կրօնական հոգեպարար արարողութեանց եւ աղօթելու միաժամանակ որ Աստւած իր Ս. հոգու զօրութեամբ նորընծայ ձեռնադրեալ Սարկաւագը զօրացնի եւ առաջնորդի իր կամքին համաձայն, ի սպասաւորութիւն մեր Ս. եկեղեցու եւ ժողովրդի:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Չորեքշաբթի 01 Յունւարի 2025;
ԱՄԱՆՈՐ

Շաբաթ 04 Յունւարի 2025;
Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղօոր Գրիգոր Նիւսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի եւ Աբբա Եփրեմ Խուրի Ասորու յիշատակութեան օր Բարսեղ Կեսարացի Հայրապետ

Կիրակի 05 Յունւարի 2025;
Ճրագալոյց Ս․Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ճրագալոյց

Երկուշաբթի 06 Յունւարի 2025;
Յիսուս Քրիստոսի Ս․Ծննունդ Աստւածայայտնութեան տօն

Երեքշաբթի 07 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան մեռելոց․

Երկուշաբթի 13 Յունւարի 2025;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ