Saturday, 29 October 2022
Տօն Յովհան Ոսկեբերանի
Ծնւել է Անտիօքում, շուրջ 354թ, զինւորականի ընտանիքում։ Նրա մայրը, այրիանալով 20 տարեկանում,ամբողջութեամբ նւիրւում է որդու դասիարակութեանը։ Յովհանը ստանում է փայլուն կրթութիւն Անտիօքի եւ Աթէնքի դպրոցներում․կրթութեան աւարտից յետոյ դառնում է դատաւոր, սակայն շուտով թողնելով աշխարհիկ կեանքը նւիրւում է Աստծուն։ Մօր մահից յետոյ հեռանում է անապատ, բայց վատթարացող առողջութիւնը ստիպում է նրան վերադառնալ Անտիօք։ Ձեռնադրւում է դպիր,այնուհետեւ սարկաւագ, իսկ 368 թ․՝ Քահանայ։Դառնում է փայլուն քարոզիչ, որի համար եւ ստանում է «Ոսկեբերան» անւանումը։ 398 թ․ ձեռնադրւում է Կ․Պոլսի արքեպիսկոպոս։ Նա իր բծախնդիր գործունէութեամբ յորդորում է մայրաքաղաքի բնակիչները թողնելով իրենց մեղանչական կեանքը, դարձի գալ եւ ի վերջոյ Եւդոկիոս կայսրուհու դրդմամբ աքսորւում եւ իր մահկանացուն կնքում է 407 թ․ 53 տարեկանում; Նրա վերջին խօսքերն են․« Փառք Քեզ Աստւած, Փառք Քեզ, յաղագս ամենայնի Փառք Քեզ»։ Նա հանդիսանումն է Սուրբ Պատարագի եւ բազում այլ աստւածաբանական երկերի՝Ս․Գրոց մեկնութեան, ինչպէս նաեւ քարոզների եւ հաղորդութեան աղօթքների հեղինակ։