Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 24 December 2022

Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Ա)Ս. Դաւիթ մարգաէեն Բոազի եւ Հռութի ծոռն էր: Նա Աստւածաշունչ մատեանի Սաղմոսաց գրքի հեղինակն է, նաեւ շնորհալի, քաջ, իմաստուն, ճարտասան, գեղեցիկ տեսքով մի մարդ: Եղել է հովիւ, եւ Աստծու ներշնչմամբ օծւել է թագաւոր Սամուէլ մարգարէի ձեռքով։ Փղշտացիների յարձակման ժամանակ յաղթել է հսկայ Գողիաթին: Սաւուղի մահից յետոյ Իսրայէլի թագաւորն է եղել եւ հիմնադրել է Երուսաղէմ քաղաքը: Հին Կտակարանի ամենամեծ եւ ազդու դէմքերից է: Աշխարհի Փրկիչ Յիսուս Քրիստոս նրա սերնդից է, որով էլ արժէորւում է:
Բ)Ս. Յակոբոս Տեառնեղբայրն աւետարանական սրբերի եւ «Գործք Առաքելոց»-ի սրբերի միջեւ կապող օղակն է: Նա Նախնական Եկեղեցու տիրական դէմքերից է եւ Երուսաղէմի առաջին եպիսկոպոսը: Յովսէփիոս հրեայ պատմիչը նրան «արդար» է անւանել: Վարքագրական աղբիւրների համաձայն՝ ոմանք նրան պատւիրում են բարձրանալ աշտարակի վրայ եւ Յիսուսի դէմ չարախօսել: Սակայն նա խօսում է Յիսուս Մեսիայի մասին, Ով նստած է Աստծու Աջում եւ գալու է դատելու աշխարհն արդարութեամբ: Շատերն հաւատի են գալիս, բայց չարակամները սրբին աշտարակից վայր են նետում: Թաղւած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Ս. Յակոբեանց Մայր Տաճարում: Նրա անունով մեզ է հասել ընդհանրական մի թուղթ:

Հայ Եկեղեցին Դաւիթ մարգարէի յիշատակը տօնում է Յակոբոս Տեառնեղբօր հետ, որովհետեւ եթէ Դաւիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի, ապա Յակոբոսը՝ նրա «եղբայրը» եւ ազգականը: Այս երկու սրբերի անուները միասին են տօնում` խորհրդանշելու Հին եւ Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեութեան մէջ:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակը տօնում է Սուրբ Ծնունդին նախորդող աւագ տօների ժամանակ:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Յունւարի 2023;
Ս․ Ծննդեան մեռելոց

Ուրբաթ 13 Յունւարի 2023;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Սբ. Յովհաննէս Մկրտչի Ծննդեան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ