ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 09 Օգոստոսի 2020;
դ կիրակի զկնի Վարդավառի, Բարեկենդան Ս․Աստւածածնի

Երկուշաբթի 10 Օգոստոսի 2020;
Ա օր Աստուածածնի պահոց

Երեքշաբթի 11 Օգոստոսի 2020;
Բ օր Աստուածածնի պահոց

Չորեքշաբթի 12 Օգոստոսի 2020;
Գ օր Աստուածածնի պահոց

Հինգշաբթի 13 Օգոստոսի 2020;
Դ օր Աստուածածնի պահոց

Ուրբաթ 14 Օգոստոսի 2020;
Ե օր Աստուածածնի պահոց

Շաբաթ 15 Օգոստոսի 2020;
Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի` ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին

Կիրակի 16 Օգոստոսի 2020;
ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ

Երկուշաբթի 17 Օգոստոսի 2020;
Բ օր Վերափոխման: ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Երեքշաբթի 18 Օգոստոսի 2020;
Գ օր Վերափոխման

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Friday, 31 July 2020


Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Ա Կորնթ․5։9-6։10
Գրեցի ձեզ այդ թղթի մէջ, որ չխառնակուէք պոռնիկների հետ. 10եւ ոչ միայն այս աշխարհի պոռնիկների կամ ագահների կամ յափշտակողների կամ կռապաշտների հետ. ապա թէ ոչ պարտաւոր պիտի լինէիք աշխարհից իսկ դուրս գալ։ 11Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք։ 12Իմ ի՞նչ գործն է դատել նաեւ դրսիններին. չէ՞ որ ներսիններին դուք էք դատում։ 13Իսկ դրսիններին Աստուած է դատելու։ Վերացրէ՛ք չարը ձեր միջից։
6 Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սրբերի առաջ. 2չգիտէ՞ք, թէ սրբերն են դատում աշխարհը։ Եւ եթէ ձեզնով է դատւում աշխարհը, ապա արժանի չէ՞ք չնչին բաներ դատելու։ 3Չգիտէ՞ք, թէ մենք հրեշտակներին էլ ենք դատելու, ուր մնաց թէ՝ երկրաւորներին։ 4Իսկ դուք, երբ այս հարցերի մասին վէճեր ունէք, որպէս եկեղեցու դատաւորներ նստեցնում էք մարդկանց, որոնք անարժէք են։ 5Յամօթ ձեզ եմ ասում։ Ձեր մէջ չկա՞յ այնչափ իմաստուն մէկը, որ կարողանայ արդար դատ անել իր եւ եղբօր միջեւ։ 6Բայց եղբայրը եղբօր դէմ է դատւում, այն էլ՝ անհաւատների առջեւ։ 7Եւ արդ, բոլորովին վատթար բան է ձեզ համար, որ դատաստաններ էլ կան ձեր մէջ։ Ինչո՞ւ ինքներդ զրկանք չէք կրում եւ առաւել եւս ինքներդ նեղութիւն չէք քաշում. 8այլ դուք էք զրկում եւ նեղում. այն էլ՝ նոյնիսկ եղբայրներին։ 9Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, 10ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն։

Մտթ 18։23-25
23«Այսպէս, երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել։ 24Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան։ 25Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել։ 26Եւ ծառան գետին ընկնելով՝ երկրպագում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կը վճարեմ քեզ»։ 27Այդ ծառայի տէրը, գթալով, արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց։ 28Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր։ Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»։ 29Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կը վճարեմ քեզ»։ 30Իսկ սա չէր կամենում. գնաց նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր։ 31Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր։ 32Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. «Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. 33իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի»։ 34Եւ նրա տէրը բարկանալով՝ նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը։ 35Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»։

 

 

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com