ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 01 Ապրիլի 2020;
ԼԸ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 02 Ապրիլի 2020;
ԼԹ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 03 Ապրիլի 2020;
Խ օր Մեծի Պահոց

Շաբաթ 04 Ապրիլի 2020;
Յիշատակ Յարութեան Ղազարու

Կիրակի 05 Ապրիլի 2020;
ԾԱՂԿԱԶԱՐԴ

Երկուշաբթի 06 Ապրիլի 2020;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 07 Ապրիլի 2020;
Յիշատակ տասն կուսանացն,Աւետումն Սուրբ Աստւածածնի

Չորեքշաբթի 08 Ապրիլի 2020;
Աւագ Չորեքշաբթի, Պահք

Հինգշաբթի 09 Ապրիլի 2020;
Աւագ հինգշաբթի. Պահք:

Ուրբաթ 10 Ապրիլի 2020;
Աւագ Ուրբաթ Պահք:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ ԿՈՉ


Նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած տնտեսական ճգնաժամային իրավիճակը, որը մեծապէս ազդել է երկրի տնտեսութեան եւ ի մասնաւորի մեր համայնքի ընտանիքների կեանքի վրայ, կոչ ենք անում մեր սիրելի հայրենակիցներին, որ լծւելով բարեսիրական ու մարդասիրական աշխատանքին, Ձեր անվերապահ մասնակցութիւնը բերէք՝
համայնքիս կորոնավիրուսից տուժած եւ նիւթական անբարենպաստ պայմանների ենթարկւած ընտանիքներին,
օժանդակութիւն տրամադրելու նւիրահաւաքին։
Այս օրերին կարիքաւոր ընտանիքներին ուրախացնելը եւ նրանց նեղութիւնը մեղմացնելը՝ կատարեալ երջանկութիւն է։
Աստւածաշունչը մեզ թելադրում է, որ մենք մեր նմաններին մեր սէրն ու օժանդակութիւնը ցուցաբերենք եւ անվերապահ հասնենք մեր ժողովրդի զաւակներին՝ անխտիր։

Նւիրատւութիւնը կարող էք կատարել Ազգային Առաջնորդարանի անւամբ հետեւեալ հաշւեհամարին՝

بانک ملت | شعبه 63545 | شماره حساب 7468724836
به نام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال
IRشماره شبا 740120000000007468724836

Events Calendar

 

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Wednesday, 26 February 2020

Գ օր մեծի պահոց Ելք 1.1‐2.10։ Յովել 1.14‐20։

ԵԼՔ

1 Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք իրենց հօր հետ մտան Եգիպտոս, իւրաքանչիւրն իր ամբողջ ընտանիքով մտաւ. 2Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, 3Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին, 4Դան եւ Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր։ 5Յակոբից սերուած բոլոր մարդիկ եօթանասունհինգ հոգի էին։ Յովսէփը գտնւում էր Եգիպտոսում։ 6Վախճանուեց Յովսէփը. նաեւ նրա բոլոր եղբայրներն ու ամբողջ սերունդը։ 7Իսրայէլի որդիները, սակայն, աճեցին ու բազմացան։ Նրանք խիստ բազմացան ու հզօրացան, որովհետեւ երկիրը նպաստում էր նրանց բազմանալուն։ 8Գահ բարձրացաւ մի ուրիշ թագաւոր, որը Յովսէփին չէր ճանաչում։ Նա իր ժողովրդին ասաց. 9«Իսրայէլի որդիների սերունդը մեծ է զօրութեամբ եւ զօրանում է մեզնից աւելի։ 10Արդ, եկէք ինչ-որ բան հնարենք նրանց դէմ, գուցէ աւելի բազմանան, եւ երբ պատերազմ ծագի, նրանք միանան թշնամիներին ու մեր դէմ կռուելով՝ դուրս ելնեն այս երկրից»։ 11Եւ նա վերակացուներ կարգեց նրանց վրայ, որ գործի լծելով՝ չարչարեն նրանց։ Նրանք փարաւոնի համար կառուցեցին Փիդոն, Ռամեսէ եւ Ովն անառիկ քաղաքները։ Ովնը Արեգ քաղաքն է։ 12Բայց որքան ճնշում էին նրանց, նրանք այնքան աւելի էին բազմանում ու անչափ հզօրանում։ 13Եգիպտացիները զզուեցնում էին Իսրայէլի որդիներին, բռնութիւն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին լծում, 14նրանց կեանքը մաշում կաւի, աղիւսաշինութեան ու դաշտային բոլոր գործերի մէջ՝ բռնութեամբ ստիպելով նրանց, որ ծառայեն։ 15Եգիպտացիների արքան դիմեց եբրայեցիների մանկաբարձներին. նրանցից մէկի անունը Սեփորա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա։ Եւ արքան 16ասաց. «Երբ երկունքով բռնուած եբրայեցի կանանց մօտ գնաք ծննդաբերութեան օգնելու, եթէ ծնուածը արու լինի, սպանեցէ՛ք նրան, իսկ եթէ էգ լինի, ո՛ղջ թողէք»։ 17Մանկաբարձները, աստուածավախ լինելով, չարեցին այն, ինչ եգիպտացիների արքան հրամայել էր իրենց. նրանք ողջ էին թողնում նաեւ արուներին։ 18Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ էք այդպէս վարւում, ինչո՞ւ էք ողջ թողնում արուներին»։ 19Մանկաբարձները պատասխանեցին փարաւոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք ծննդաբերում են մինչեւ որ մանկաբարձները իրենց մօտ գան»։ 20Նրանք ծննդաբերում էին, եւ Աստուած բարութիւն էր անում մանկաբարձներին, ուստի ժողովուրդը խիստ բազմանում էր ու անչափ հզօրանում։ 21Քանի որ մանկաբարձները աստուածավախ էին, նրանք տուն-տեղ դրին։ 22Փարաւոնն իր ամբողջ ժողովրդին հրամայելով՝ ասաց. «Եբրայեցիներից ծնուած բոլոր արու զաւակներին գե՛տը նետեցէք, իսկ բոլոր աղջիկ զաւակներին ո՛ղջ թողէք»։
2 Այնտեղ էր գտնւում Ղեւիի ցեղից մի մարդ, որն ամուսնացաւ Ղեւիի դուստրերից մէկի հետ։ 2Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան։ 3Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած մի զամբիւղ, այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց մանկանը եւ զամբիւղը դրեց ծանծաղուտ մի տեղ, գետափին մօտիկ։ 4Մանկան քոյրը հեռուից հետեւում էր՝ տեսնելու համար, թէ ինչ կը պատահի նրան։ 5Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրն եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով։ Ծանծաղուտի մէջ զամբիւղ նկատելով՝ նա մի նաժիշտ ուղարկեց, որ վերցնի այն։ 6Նա բացեց եւ տեսաւ երեխային։ Երեխան լաց էր լինում զամբիւղում։ Փարաւոնի դուստրը, խղճալով նրան, ասաց. «Եբրայեցիների երեխաներից է դա»։ 7Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը. «Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»։ 8Փարաւոնի դուստրն ասաց՝ «գնա՛»։ Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մօրը։ 9Փարաւոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը եւ կերակրի՛ր նրան ինձ համար։ Ես կը տամ քո վարձը»։ Կինը վերցրեց մանկանը եւ կերակրեց նրան։ Երբ մանուկը մեծացաւ, կինը նրան բերեց փարաւոնի դստեր մօտ, 10եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ։ Նա նրան Մովսէս կոչեց ասելով՝ ջրից եմ հանել նրան։

Յովել

14Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծու Տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով։ 15Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օրը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը.թշուառութիւն թշուառութեան վրայ պիտի հասնի։ 16Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծու տնից՝ ուրախութիւնը եւ խնդութիւնը։ 17Խայտացին երինջները իրենց մսուրներում, ապականուեցին գանձերը, տապալուեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղաւ։ 18Ի՞նչ ամբարեմ նրանց մէջ։ Լացեցին նախիրների խմբերը, որովհետեւ նրանք արօտ չունէին, եւ ոչխարների հօտերը սատկեցին։ 19Քեզ եմ աղօթում, Տէ՛ր, որովհետեւ հուրը սպանեց անապատի գեղեցկութիւնը, բոցը լափեց ագարակի իւրաքանչիւր ծառ, 20վայրի կենդանին քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրի վտակները, եւ հուրը կերաւ անապատի գեղեցկութիւնը։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com