Թ. Հ. Թ.-ի Յարաբերական Մարմինը իր զրոյցների շարանում հարցազրոյց է ունեցել Թեմական Խորհրդի կողմից նշանակւած Շինարարական Մարմնի ատենապետ՝ պրն. Հերոս Օհանեանի հետ:
Ստորև ներկայացնում ենք սոյն հարցազրոյցը:
Ինչքա՞ն ժամանակ է, որ Ձեր աշխատանքն սկսել էք:
Ճարտարապետներից, ճարտարագէտներից և մասնագէտ տեխնիկներից բաղկացած ԹՀԹԽ Շինարարական մարմնի 5 հոգանոց նոր կազմը՝ իր գործունէութիւնը սկսել է 2015 թւականի յուլիս ամսւայ կէսից:
Առաջին ծանօթացման հանդիպումից յետոյ, երկրորդ նիստում կատարւել է աշխատանքի բաժանում, ըստ հետևեալի՝
Թեմական Խորհրդի կապը մեզ հետ նախորդ շրջանի պէս`պրն. Մարտիկ Միրզայեանն է:
Ի՞նչ աշխատանքներ էք կատարել այս ընթացքում:
Գործունէութեան սկզբի օրւանից մինչ այսօր մարմինը ունեցել է իր կանոնաւոր նիստերը, ընդ որում կատարւել է շինարարական նորոգման ու բարեկարգման մի շարք կարևոր նոյնիսկ ծաւալուն աշխատանքներ, հիմնականում Թեմիս ազգային-ուսումնական հաստատութիւններում և եկեղեցիներում, որոնցից կարելի է նշել հետևեալը՝
Ընթացքի մէջ են՝
Ի՞նչ ծրագրեր ունէք ապագայի համար:
Առայժմ նախատեսւած է՝
Ի՞նչ դժւարութիւնների դիմաց էք կանգնած:
Խիստ ցանկալի է, որ դպրոցներում աշխատող ծնողական խորհուրդներն ու ուսուցչատեսչական կազմերը, իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի աւարտից յետոյ, շուտափոյթ ստուգեն իրենց մօտ ծագած շինարարական խիստ անհրաժեշտ խնդիրներն ու դժւարութիւնները և գրաւոր նամակով տեղեակ պահեն Կրթական կամ Շինարարական Մարմիններին ներկայացնելով պահանջւող աշխատանքների ճշգրիտ բնոյթը, ամառային արձակուրդի վերջին օրերին մեզ մօտ գործերի կուտակումից խուսափելու համար: Ի դէպ հարկաւոր է նշել, որ ցանկացած լուրջ խնդրի առաջացման կամ թէկուզ դրա վտանգը զգալու պարագային, կխնդրենք, որ պատկան խորհուրդները չդիմեն ինքնագործունէութեան և անպայման նախքան կտրուկ որևէ քայլի դիմելը խորհրդակցեն մասնագէտների իսկ առաջին հերթին Շինարարական մարմնի կամ ԹՀԹ Խորհրդին պատկանող այլ ենթամարմինների պատասխանատուների հետ:
Չափազանց կարևոր ենք նկատում նաև, որ Ազգային Առաջնորդարանի շէնքում կամ ԹՀԹ Խորհրդին պատկանող որևիցէ կալւածում Շինարարական մարմնին յատկացւի առանձին մնայուն գրասենեակ, որպէսզի հնարաւոր լինի համադրել իրականացւող աշխատանքների ընթացքը, պահպանել արխիւները, գծագրութիւնները, նախագծերը և հաստատել կարգ ու կանոն ընդհանուր գործերի մակարդակն և արդիւնաւէտութիւնը երաշխաւորելու համար:
Ի՞նչ նոր մտայղացումներ և առաջարկներ ունէք:
Մտածում ենք Թեմական Խորհրդի հովանավորութեամբ՝ Շինարարական Մարմնի անդամները հնարաւորութիւն ունենան պարբերաբար այցելելու ազգապատկան շէնքեր, տեղում ստուգելու համար շինարարական խնդիրներն ու դժւարութիւնները, նախքան լուրջ խնդիրների և սպառնացող որևիցէ վտանգի կամ արտակարգ իրավիճակի մատնւելը:
Բազմիցս արդէն խիստ անհրաժեշտ է նկատւում պատրաստելու կամ կառուցելու առանձին պահեստամաս, օգտագործման նպատակով գնւած շինանիւթերի աւելցուկի պահեստաւորման համար: Մարմինս Թ. Խորհրդից խնդրել է, որ միջոցներ ընձեռնի, որպէսզի Սահակեան դպրոցի բակերից մէկում, որը ծառայում է, որպէս մեքենաների կայանատեղի (եկեղեցու արևմտեան հատւածում), կամ որևիցէ այլ վայրում, հնարաւոր լինի պրոֆիլից ու իրանիթից հաւաքել ապահով ու ամուր պահեստամաս: