Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՕՍՔ ՍԻՐՈՅ, ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ

Մեզի ուղղւած 11.06.2017 թւակիր եւ 16.17։48 թւահամար պաշտօնական նամակից ուրախութեամբ իմացանք, որ Էլպիս Ֆերահեան Ազգ. Մանկապարտէզի ընտանիքը՝ տեսչութիւն, ծնողական խորհուրդ, աշակերտութիւն եւ ծնողներ, որոշել է յատուկ հանդիսութիւններով եւ մի գրքոյկի հրատարակութեամբ նշել իր հիմնադրութեան 75-ամեակը։

Արդարեւ, գեղեցիկ եւ գնահատելի մտայղացում, որով մեր ժողովրդի զաւակների գիտակցութեան մէջ, մի անգամ եւս, վերակենդանացւում է հայ դպրոցի դերն ու առաքելութիւնը։ Կասկած չկայ, որեւէ մի հաստատութեան, կազմակերպութեան հիմնադրութիւնը արդիւնք է մի տագնապի, մի անհրաժեշտութեան ընդառաջումի։ «Քուշէշ» ազգային մանկապարտէզի բացումը ժամանակի պահանջքի պարտադրանքն էր. երբ, օրւայ կրթական համակարգում գործող սրտցաւ ազգայիններ, մեկնելով հայ մանկան ազգային ինքնուրոյն կրթութիւն տալու նախանձախնդրութիւնից հիմը դրին «Քուշէշ» մանկապարտէզին, այն յանձնելով փորձառու-մանկավարժ տիկին Էլպիս Ֆերահեանին, որ ձեռնհասօրէն վարեց  տեսչի այդ պաշտօնը մինչեւ իր հանգստեան կոչւելը։

Մանկապարտէզը օրօրոց է, որտեղ հայ մանուկը առաջին անգամ իր բերանը բաց է անում արտահնչելու համար ա.բ.գ. մեսրոպաստեղծ տառերը, որտեղ հայ մանուկը առաջին անգամ  մամա, պապա ասելու կողքին արտասանում է Ս. Մեսրոպ եւ Ս. Սահակ անունները, անմեղութեան ու անարատութեան ամենահարազատ զգացումներով։

Մանկապարտէզը այն մսուրն է, որտեղ վաղւայ պատանին ու պարմանուհին հրեշտականման իրենց կերպարներով, մեզ հաղորդութեան մէջ են դնում մարդկային ամենաբարձր ու ամենաազնիւ զգացումների եւ ապրումների հետ։ Հրեշտակատիպ այդ էակները, նման երկնային հրեշտակների, մեզ համար լինում են երջանկութեան, յուսավառ ապագայի ու երանական տեսիլքների աղբիւր։ Ահա թէ ինչու համար այնքան նւիրական է ու սուրբ մանուկների կրթութեան հետ առնչւած որեւէ մի կրթական հաստատութիւն։

Ազգային Քուշէշ մանկապարտէզի հիմնադրութեան 75-ամեակի առիթով, մի անգամ եւս, օրհնում ենք յիշատակը տիկին Էլպիս Ֆերահեանի, որ նաեւ իր տարիների խնայողութիւնը եղող իր նիւթական ժառանգը թողուց մանկապարտէզին, որ այն գործածւի նոյն այդ մանկապարտէզի բարեզարդման ի խնդիր։ Օրհնում ենք յիշատակը բոլոր այն ուսումնասէր ազգայինների, որոնք այդ օրերին աշխատեցին կրթական այս տան համար։

Օրհնում եւ գնահատում ենք բոլոր ուսումնասէր այն անձնաւորութիւնները, տեսուչներն ու ուսուցիչները, ծնողներն ու պատասխանատուները, որոնք աշխատեցան ու շարունակում են աշխատել եւ գործել, որպէս Էլպիս Ֆերահեան Ազգային Մանկապարտէզի ընտանիքի անդամներ ի խնդիր մեր նոր սերունդի ազգային եւ քրիստոնէական առողջ դաստիարակութեան։

Մեր ջերմ գնահատանքն ու օրհնութիւնը մանկապարտէզի ներկայ տեսչութեան եւ ուսուցչական կազմին, ծնողական խորհրդին ու յոբելենական յանձնախմբի բոլոր անդամներին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց նիւթական եւ բարոյական օժանդակութեամբ սատարել են ու սատարում են Էլպիս Ֆերահեան Ազգային Մանկապարտէզի յառաջադիմութեան ու յաջող ընթացքի համար։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ