Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201708/2017082001
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201708/2017082001

Ս. Աստւածածնայ Վերափոխման Տօնը Սարի-Գորգան

Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնակատարութիւնների վերջին փուլը վերապահւած էր Սարի և Գորգանի մեր սիրելի զաւակներին:

Թւականիս հինգշաբթի և ուրբաթ օգոստոսի 17 և 18-ին, երկօրեայ ուխտագնացութիւն էր կազմակերպւած դէպի Սարի և Գորգան, Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդի կողմից և համագործակցութեամբ եկեղեցիների եկեղեցական խորհրդների կազմից կեանքի կոչւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբի:

Հինգշաբթի առաւօտեան Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի և շրջանի այցելու հովիւ՝ Արժ. Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանի և թեմական խորհրդի ներկայացուցիչների, յանձինս Հարմիկ Աւետեանի, Արա Գալստեանի և Քրիստ Արզումանեանի ժամանեց Սարի և դիմաւորւեց տեղւոյն եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ՝ Յովիկ Մարտիրոսեանի և նրա ընկերակիցների կողմից: Ապա նրա բնակարանում կարճ ժամանակ անցկացրելուց յետոյ ուղղւեց դէպի Արարատ սրահ, որտեղ հանդիպեց Սարիի հայ համայնքի զաւակների հետ: Ճաշի աւարտին Սրբազան Հայրը սրահի անմիջական կողքին գտնւող գերեզմանատնում յատուկ հոգեհանգստի աղօթք բարձրացրեց Սարիում ննջած հին թէ նոր բոլոր ննջեցեալների հոգիների հանգստի համար: Ապա սրահում պրն. Յովիկ Մարտիրոսեանը յանուն Սարիցիների բարի գալստեան խօսք արտայայտեց և իր խօսքում նաև յայտնեց որոշ մտահոգութիւններ, որոնց լուծման համար յոյս յայտնեց, որ Աստծով Սրբազան Հայրն ու Թեմականի ներկայացուցիչները դրանք հասցնեն առ որ անկէ:

Իր կարգին Առաջնորդ Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց ներկաների և Սարիցիների կատարած աշխատանքը և իր քաջալերական խօսքերով մխիթարեց, գօտեպնդեց ու քաջալերեց, որ շարունակեն իրենց ամենօրեայ «պայքարը» նոյն նախանձախնդրութեամբ և պատասխանատու գիտակցութեամբ: 

Միասնաբար, կէսօրւայ ճաշը կիսելուց յետոյ, համայնքի զաւակներից շատերը առանձնաբար մօտենալով Սրբազան Հօրը իրենց դժւարութիւնների ու տագնապների մասին զեկուցեցին և խնդրեցին նրա հայրական աղօթքն ու օրհնութիւնը:

Երեկոյեան Սրբազան Հայրն իր ընկերակիցներով հրաժեշտ տալով Սարիցիներին, ուղղւեց դէպի Գորգան և այնտեղ էլ դիմաւորւեց տեղւոյն եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան անդամների կողմից: Կարճ հանդիպումից յետոյ, իջևանեցին պանդոկում: 

Թեհրանից եկող ուխտաւորների խումբն էլ արդէն ժամանել էր այնտեղ իրենց օրւայ ծրագրի աւարտին: Գիշերը տեղւոյն եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը ընթրիքով պատւեց Սրբազան Հօրն ու իր ընկերակիցներին: 

Յաջորդ առաւօտ, ուրբաթ 18 օգոստոսի առաւօտեան Ղորողի Ս. Աստւածածին Մատրան մէջ ուխտաւորների ներկայութեամբ տեղի ունեցան Գիշերային և Առաւօտեան ժամերգութիւնները, որից յետոյ սկիզբ առաւ հանդիսաւոր Ս. պատարագի թափորը:

Պատարագը մատուցեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որին խորանի վրայ սպասարկում էր Արժ. Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադառնալով Աստւածածնայ Վերափոխման խորհրդին ՝ վեր բերեց ու դրւադեց նրա մայրական տիպարն ու կոչումը և դրա միջից խօսեց սիրոյ և խաղաղութեան մասին, որոնք անհրաժեշտ սիւներն են հանդիսանում առողջ ընտանիքին, ընկերութեան և ողջ աշխարհին, որոնց պակասի և անտեսումի պատճառով տուժում և մեծապէս տառապում է այսօր ներկայ աշխարհն ու մարդկային ընկերութիւնը, յիշեցրեց Սրբազան Հայրը:

Պատարագի աւարտին եկեղեցու բակում կատարւեց աւանդական խաղողի օրհնութիւնը, որից յետոյ Գորգանի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը տեղւոյն սրահում կէսօրւայ ճաշով հիւրասիրեց թէ Սրբազան Հօրը և թէ հիւրերին: Ճաշի ընթացքին խօսք առաւ հոգաբարձութեան ատենապետ՝ Հայկազ Ցոլակեանը և յանուն ժողովրդին ու հոգաբարձութեան անդամներին բարի գալուստ մաղթեց և մատնանշելով ներկայ տիրող յատուկ մի քանի երևոյթներ, հրաւիրեց Առաջնորդ Սրբազան Հօրը, որ իր հայրական պատգամով խրախուսի և քաջալերի շրջանի ներկայ զաւակներին:

Սրբազան Հայրն էլ իր խօսքում պատմական փաստարկներով խօսեց համընդհանուր տիրող դժւարութիւնների մասին և յատկապէս մարդկանց առաւել չափով մտահոգող տեղաշարժների մասին: Նա պատճառների և հետևանքների մասին լուսաբանելով մատնանշեց կարևոր տւեալներ, որոնք կազմում են մեր ժողովրդի հոգեբարոյական և ազգային արժէքները և դրանց կառչւածութեան և պահպանման առումով կատարւած հսկայ և միաժամանակ գնահատելի աշխատանքներին և թափւած ճիգին, մասնաւորաբար շրջաններում կատարւած: Նա գնահատանքով և քաջալերանքով արտայայտւեց և թելադրեց, որ բոլորն էլ գործնականօրէն իրենց մասնակցութիւնը բերեն այդ սրբազան աշխատանքին և որքան հնարաւոր է սիրով, համերաշխութեամբ և համագործակցութեամբ կատարեն աշխատանքները, որպէսզի դրանք արդիւնաբեր լինեն և ծառայեն իրենց իսկ նպատակին:

Երեկոյեան, Սրբազան Հայրը հրաժեշտ տալով տեղւոյն հաւատացեալներին ու համայնքի զաւակներին վերադարձաւ Թեհրան:

Թ.Հ.Թ. Կրօնական Խորհուրդ

{gallery}201708/2017082001{/gallery}

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ