ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԿՈՉ

Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար, մասնակցեն ընդհանուր օգնութեան շտապներին, կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը նիւթական եւ անհրաժեշտ իրերի տրամադրութեամբ, մարդասիրական օժանդակութիւններով։

Զօրակցենք մեր աղէտահար հայրենակիցներին մեր օժանդակութիւնները կատարելով պետութեան կողմից առաջադրւած եւ յայտարարւած հնարաւորութիւնների միջոցով։

Նիւթական նւիրատւութեան պարագային հաճեցէք բանքային հետեւեալ հաշւեհամարին մուծել ձեր գումարները`

0110547278004

شورای خليفه گری ارامنه تهران – بانک ملی شعبه اردشير کد 690

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԻՐԱՆ –ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՏՆՕՐԷՆՆ ՈՒ ԻՐ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Չորեքշաբթի 13 Սեպտեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Հայաստան Առեւտրական Պալատի նորընտիր տնօրէն՝ պրն. Հերւիկ Եարիջանեանն ու իր գործակիցներ՝ Համլետ Եարիջանեան, Նարբէ Նազարեան եւ Էդիկ Վարդանեանին։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց ու շնորհաւորեց պրն. Եարիջանեանին ու իր անմիջական գործակիցները, յաջողութիւն մաղթեց իրենց նոր առաքելութեան մէջ. «Վստահաբար Իրան-Հայաստան Առեւտրական Պալատի գործունէութեան նոր թափ էք տալու» ասաց Սրբազան հայրը, «եւ այն նպաստելու է երկու հարեւան երկրների առեւտրական կապերի զարգացման եւ արդիւնաւէտութեան. մենք մեր ազգային բոլոր կառոյցներով զօրավիգ ենք ձեզի», իր խօսքը եզրակացրեց Սրբազան հայրը։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com