Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Խաչվերացի Տօնի Առիթով Պատարագ, Թափոր Անդաստան և աւանդական ռեհանի օրհնութիւն Արարատի Ս. Խաչ Մատուռի Շրջափակում

Տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, թւականիս կիրակի 17 սեպտեմբերի յետմիջօրէի ժամը 4:30-ին, Արարատ Մարզաւանի «Ս. Խաչ» մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագը: Պատարագը մատուցեց Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը: 

Կանուխ ժամերից արդէն հաւատացեալները ուղղւել էին դէպի մատուռ, և այդ առիթով մատռան շրջափակը ողողւել էր հաւատացեալներով և ուխտաւորներով: Պատարագին նախագահեց և յաւոր պատշաճի քարոզեց Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:  Արարողութեանը ներկայ էին նաև քահանայ հայրեր:

Օրւայ շարականի՝ «Որ զանառատ բազուկս քո ի խաչին տարածեցիր, Քրիստոս Աստուած մեր, և նշան յաղթութեան ետուր մեզ, սովաւ զկեանս մեր պահեա» համարից քաղւած բնաբանից մեկնելով՝  Սրբազան Հայրը խօսեց Խաչի պատմականի և նրա սրբազան խորհրդի մասին և թէ ինչպէս դա որպէս «զոհասեղան» իր վրայ ընդունելով աստւածային անմեղ Գառան՝ Քրիստոսի մարմնի պատարագումն ու անգին արեան հեղումը, նա Քրիստոսի զոհագործութեամբ և փրկագործութեամբ համայն հաւատացեալների և մարդկանց համար դարձաւ յաղթանակի, փառքի, զօրութեան, կեանքի, պաշտպանութեան ու առաջնորդութեան նշան, իսկ հայերիս համար ևս առաւել՝ պարծանքի և հպարտութեան, վերականգնութեան ու ազատութեան, յարութեան, յաւերժութեան, անմահութեան ու յաւիտենական կեանքի կնիք և խորհրդանիշը:

«Ս. Խաչի առջև ծնկի գալով երկրպագում ենք, հաւատով այն մեր կրծքերի վրայ ենք կախում, մեր երեսն ենք խաչակնքում, դրանով զօրացած՝ վկայում ենք մեր հաւատի հիմնադիր՝ Քրիստոսի մեր սիրոյն յանձն առած զոհողութիւնը, խաչի ճամբով մեզ փրկելը, նրա անսահման սէրը, ներողամտութիւնը, խոնարհութիւնը, զոհողութիւնն ու ինքնուրացութիւնը, որով յատկանշւելու է նաև իւրաքանչիւր քրիստոնեայ հաւատացեալի կեանքը» ասաց Սրբազան Հայրը: Նա իր քարոզում անդրադարձաւ նաև քառաթև խաչի իմաստների մասին և աւարտին էլ աղօթքով Աստծուց հայցեց Ս. Խաչի պաշտպանութիւնն ու զօրութիւնը հայ ազգի բոլոր զաւակների համար:

Պատարագի աւարտին մատուռի կողքին բուրումնաւէտ ռեհաններով զարդարւած սեղանի շուրջ կատարւեց երեկոյեան հանդիսաւոր անդաստան թափորը, որի ընթացքին նաև տեղի ունեցաւ աւանդական ռեհանի օրհնութիւնը:

Վերջում Հ.Մ. Արարատ Կազմակերպութեան Մատուռի յանձնախումբը կազմակերպել էր համեստ ընդունելութիւն ներկայ հաւատացեալների համար:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ