Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հանրապետական մաղթանք՝ Հայաստանի Հանրապետութեան 26-րդ տարեդարձի առթիւ

Ուրբաթ, սեպտեմբերի 22-ի առաւօտեան Հայաստանի Հանրապետութեան անկախ պետականութեան վերականգնման 26-րդ ամեակի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում, կրօնական արարողութիւնը նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը:

Կրօնական արարողութեանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը, իր տիկին՝ Անահիտ Թումանեանը եւ դեսպանութեան անձնակազմը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

Քարոզի ընթացքում Սրբազան Հայրն ողջունելով Հայաստանի վերանկախացման 26-րդ տարեդարձը, ցանկացաւ Հայաստանի եւ Արցախի օրաւուր վերելքը բոլոր ասպարէզներում:

Հանրապետական մաղթանքից  եւ ՀՀ Եռագոյն դրօշի օրհնման արարողութիւնից յետոյ եկեղեցու երգեցիկ խումբը հնչեցրեց «Մեր Հայրենիք» օրհներգը եւ վերջում Սրբազան Հօր միջոցով  կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն Հայաստանի եւ Արցախի նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Յաւարտ կրօնական արարողութեան՝ օրհնւած դրօշը յանձւեց դեսպանին:

Լուրը քաղւած է «Ալիք» օրաթերթից

 

 

 

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ