Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Խոր ցաւով եւ ընդվզումով իմացանք անմարդկային եւ խիստ դատապարտելի այն յարձակումը, որ կատարւեց մի քանի օրեր առաջ, Նոր Ջուղայի մեր Առաջնորդ հայր սուրբին եւ իր մեքենայի վրայ եւ ազգային կառոյցի ականաւոր ազգայիններից պրն. Վարուժան Մինասեանի վրայ ծանրօրէն վիրաւորելով նրան։

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում, որտեղ խաղաղութիւնն ու համատեղ գոյակցութիւնը կազմում են առանցքը մեր կեանքին, նման արարքներ խիստ կերպով դատապարտելի են եւ անընդունելի. մենք վստահ ենք, որ պատկան մարմինները անհրաժեշտ միջոցները ձեռք կառնեն առաջքը առնելու նման դէպքերի եւ արժանի պատիժը կը տան մեր երկրի խաղաղութիւնն ու քաղաքացիների ապահովութիւնը խանգարողներին։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ