Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՍԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 60-ԱՄԵԱԿԸ ՄԻԱՆՄԱՐԻ ՄԷՋ

Ասիայի Եկեղեցիների Խորհուրդը հիմնւած 1957-ին, իր կենտրոնը ունենալով Չիան Մայի- Թայլանտ, ընկերակցութիւնն է Ասիայի ցամաքամասի Օրթոտոկս, Անկլիքան եւ Աւետարանական եկեղեցիների, եւ որի հիմնական նպատակն է համագործակցութիւն քրիստոնեայ եկեղեցիների միջեւ եւ միւս կողմից էլ ապրող կրօնների միջեւ երկխօսութեան եւ գործակցութեան զարգացումը։

Իրանի հայոց եկեղեցին 2010 թւականից անդամակցել է Ասիայի Եկեղեցիների Խորհրդին եւ այդ թւականից սկսեալ, մեր եկեղեցին մասնակցել թէ ընդհանուր եւ թէ միաւորների ժողովների, գործօն մասնակցութեամբ, իսկ թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, 2010-ից սկսեալ անդամակցում Խորհրդի Գործադիր յանձնախմբին, որ գործադիր պատասխանատու մարմինն է։

Հոկտեմբեր 15, 2017-ին Խորհուրդը տօնեց իր հիմնադրութեան 60-ամեակը Եանգոնում-Միանմար։ Սոյն հանդիսութեան եւ այդ առիթով տեղի ունեցող սեմինարին հրաւիրւած էր նաեւ թեմիս Առաջնորդ Սրբազան հայրը։

Սրբազան հայրը նկատի ունենալով Միանմարի իշխանութեան թշնամական վերաբերմունքը Ռահինկա, իսլամական հաւաքականութեան նկատմամբ, յատուկ նամակով նախ շնորհաւորեց խորհուրդը իր 60-ամեակի առիթով եւ ապա յայտնեց, որ ինք չի մասնակցելու սեմինարին եւ տօնակատարութիւններին, Միանմարի կառավարութեան Ռահինկայի ժողովրդի դէմ շղթայազերծած հալածանքների եւ բռնի տեղահանման պատճառով. իր նամակում, գրւած 7 հոկտեմբեր 2017-ին, Ասիայի Եկեղեցիների Խորհրդի ընդհանուր քարտուղար դկտ. Մատթիւս Ժորժի Սրբազան հայրը նշել է. «Մենք մտահոգ ենք Միանմարում տեղի ունեցող Ռահինկայի ժողովրդի նկատմամբ իրագործւող սպանութիւնների եւ բռնի տեղահանման, որովհետեւ այս երեւոյթը խանգարում է կրօնների միջեւ երկխօսութեան շինիչ եւ այժմէական երեւոյթին եւ հաւատում եմ որ Ասիայի Եկեղեցիների Խորհուրդը այս ուղղութեամբ կարող է բարի միջնորդ լինել»։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ